Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-Ի N 1343-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

0%100%

 

                                                                                                                                                                                                                                            ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ 

 

_____ _________________2025 ԹՎԱԿԱՆԻ N ___ -Ն

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-Ի N 1343-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի օգոստոսի 24-ի «Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց» օժանդակության տրամադրման միջոցառման իրականացման անհրաժեշտ բազային պահանջները, օժանդակության տրամադրման կարգը և պայմանները հաստատելու մասին» N 1343-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները՝
  • Որոշման 1․1 կետի 1-ին ենթակետից հանել «, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ներդրումային (անշարժ գույքի կառուցման կամ վերակառուցման) ծախսերի մասնակի փոխհատուցման» բառերը․
  • Որոշման hավելվածի (այսուհետ՝ հավելված) 1-ին կետում «կազմակերպությանը» բառից առաջ լրացնել «Հայաստանի Հանրապետությունում գրանցված առևտրային» բառերը․
  • հավելվածի 3-րդ կետում «(ներառյալ՝ հարկերը)։» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 3-ի N 927-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության 2021-2025 թվականների ծրագրի շրջանակներում ծախսերի մասնակի փոխհատուցման պետական օժանդակության բաղադրիչից օգտվելու պարագայում հիմք է ընդունվում ներդրումային ծրագրի շրջանակներում կատարված ներդրումների 50%-ը։»․
  • հավելվածի 19-րդ կետում «ենթակառուցվածքը» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության իրավական ակտերի, քաղաքաշինական և նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջներին համապատասխան» բառերը․
  • հավելվածի 20-րդ կետում «Մեծ Քառյակի (Big 4) միջազգային հեղինակավոր ցանկում ներառված աուդիտորական կազմակերպության կողմից» բառերը փոխարինել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված մասնագիտացված կառույցի անդամ հանդիսացող աուդիտորական ծառայություններ մատուցելու իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետությունում գրանցված ՏԳՏԴ M (ԷՄ) 69.2 և 70 դասակարգիչներին դասվող գործունեության տեսակներով զբաղվող այն կազմակերպության կողմից, որի նախորդ տարվա հասույթը կազմել է 400 միլիոն և ավել դրամ․
  • հավելվածի 20-րդ կետից հետո լրացնել նոր՝ 20․1-ին կետ՝ հետևյալ բովանդակությամբ․

«20․1 Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ յուրաքանչյուր տարի մինչև հունվարի 20-ը Ֆինանսների նախարարության պաշտոնական կայքում՝ www.minfin.am, տեղադրել սույն միջոցառման 20-րդ կետով սահմանված աուդիտորական կազմակերպությունների ցանկը»։

  1. Սույն որոշման 1-ին կետի 5-րդ ենթակետով սահմանված կարգավորումը տարածվում է մինչև սույն որոշումը ուժի մեջ մտնելը կնքված պայմանագրերի վրա։
  2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում սույն միջոցառման շահառուների հետ կնքված պայմանագրերում կատարել փոփոխություն՝ դրանք համապատասխանեցնելով սույն որոշման 2-րդ կետի դրույթին։
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ                                                          ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  

  • Քննարկվել է

    10.03.2025 - 25.03.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 597

Տպել