Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի N 1864-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

25%75%

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1864-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 1․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Գործող օրենսդրության համաձայն՝ ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականի փոխանակման/ժամկետի երակաձգման հետ կապված դիմումները ներկայացվում են ՄՔԾ այցելելու միջոցով։ Միաժամանակ, գործող կարգավորմամբ սահմանված չէ ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայական ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը։

 2․ Կարգավորման նպատակը և բնույթը

      Նախագծով նախատեսվում է էլեկտրոնային եղանակով ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթղթի փոխանակման/ժամկետի երկարաձգման հետ կապված դիմում ներկայացնելու հնարավորությունը՝ խիստ նույնականացման ձևաչափով։      

Միաժամանակ, սահմանվել են նաև ժամանակավոր պաշտպանություն ստացած անձին ժամանակավոր պաշտպանություն վկայական ստանալու (փոխանակելու) համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը՝ գործընթացն առավել հստակեցնելու և միատեսակ վարչարարություն իրականացնելու նպատակով։

 3․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

ՀՀ ներքին գործերի նախարարություն:

 4․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների և ծախսերի մասով փոփոխություններ չեն առաջանա:

5․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագիծը բխում է Կառավարության 2021-2026թթ ծրագրով հաստատված Հավելված 1-ի «Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն» բաժնի 10-րդ կետի պահանջներից։

6․ Ակնկալվող արդյունքը

  Նախագծի ընդունման արդյունքում, հաշվի առնելով, որ ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականների տրամադրման առաջնային փուլն արդեն լրացել է, վարչարարությունը պարզեցնելու, հերթերի հոսքը նվազեցնելու նպատակով նախատեսվում է ժամանակավոր պաշտպանության վկայականի ժամկետի երկարաձգման ընթացակարգի թվայնացում և ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականների ժամկետի երկարաձգման դիմում ներկայացնելու հնարավորություն, ինչը կնպաստի հերթերի կրճատմանը (06․03․2025 թվականի դրությամբ ժամկետը լրացած ժամանակավոր պաշտպանության վկայականի թիվը կազմում է շուրջ 50․000)։

 

 

ՀՀ ներքին գործերի նախարարություն

  • Քննարկվել է

    07.03.2025 - 28.03.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Միգրացիա և քաղաքացիություն

  • Նախարարություն

    Ներքին գործերի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 547

Տպել

Առաջարկներ`

Каро Арутюнян

07.03.2025

40+10

Տեսնել ավելին