Каро Арутюнян
07.03.2025
40+10
2 - Կողմ
6 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
—— 2025 թվականի N -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1864-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության տակ վերցնելու, ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթղթի նկարագիրը և դրա տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1864-Ն որոշմամբ հաստատված N 2 հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-1.4 կետեր.
«1.1. Ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականի փոխանակման կամ ժամկետի երկարաձգման դիմումը կարող է մուտքագրվել երկու եղանակով՝ անձի կողմից համապատասխան դիմումը (վավեր թվային էլեկտրոնային ստորագրությամբ) մուտքագրելով առցանց եղանակով՝ mcs-registr.am հարթակի միջոցով՝ անցնելով խիստ նույնականացում, կամ դիմումն առձեռն ներկայացնելով լիազոր մարմին։
Դիմումը համարվում է ընդունված համապատասխան դիմումի էջում «Հաստատել» կոճակը սեղմելու պահից։
1.2. Դիմումը լիազորված անձի կողմից ներկայացնելիս ներկայացուցիչը համապատասխան դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը կարող է ներկայացնել բացառապես առձեռն։
1.3. mcs-registr.am հարթակ մուտք գործելիս անձը կարող է տրամադրել իր ծանուցման հեռախոսահամարն ու էլեկտրոնային փոստի հասցեն, որոնք կմշակվեն ծառայության կողմից և այն ծանուցումներ կուղարկի համապատասխան անձին՝ իր կողմից ներկայացված դիմումի կագավիճակի վերաբերյալ։ էլեկտրոնային փոստի հասցե լրացված լինելու և ծանուցումներն այդ հասցեով ստանալու վերաբերյալ դիմումատուի համաձայնության առկայության դեպքում ծանուցումներն ուղարկվում են բջջային հեռախոսին և (կամ) դիմումատուի կողմից նշված էլեկտրոնային փոստի հասցեին, որից հետո դիմումատուն համարվում է պատշաճ ծանուցված։ Հեռախոսահամարն ու էլեկտրոնային փոստի հասցեն նշված չլինելու դեպքում ծանուցումները կուղարկվեն թղթային։
1․4. Ժամանակավոր պաշտպանություն անձի` ժամանակավոր պաշտպանության կարգավիճակի դադարեցման, չեղյալ հայտարարելու, անձը հաստատող փաստաթղթերն անվավեր ճանաչելու վերաբերյալ ծանուցումները և որոշումները կտեղադրվեն mcs-registr.am հարթակում՝ անձի անհատական էջում, որից հետո անձը կհամարվի պատշաճ ծանուցված։».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3.1-ին կետ.
«3.1. Ժամանակվոր պաշտպանության (փախստականի) վկայական ստանալու (փոխանակելու) համար անհրաժեշտ է ներկայացնել․
1) դիմում.
2) «070» ծածկագրով անձնագիր.
3) ծննդյան վկայական.
4) Իրավասու մարմնի պահանջով՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքի 11-րդ, 16-րդ, 18-րդ հոդվածներով սահմանված դեպքերում` դիմումատուի ծննդյան վկայականը, ծնողների ամուսնության, մահվան, հայրության ճանաչման վկայականները կամ միայնակ մայր լինելու մասին տեղեկանք կամ օրենքով սահմանված կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչվելու վերաբերյալ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռը։
Ժամանակվոր պաշտպանության (փախստականի) վկայական ստանալու (փոխանակելու) համար անհրաժեշտ է ունենալ հաշվառում Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում և վավեր «070» ծածկագրով անձնագիր։
Եթե անձի գործող անձնագիրն անվավեր է ճանաչվում ժամանակավոր պաշտպանության վկայականի փոխանակման կամ ժամկետի երկարաձգման համար դիմելուց հետո, ապա նոր անձնագիր ստանալիս ժամանակավոր պաշտպանության վկայականը նույնպես ենթակա է փոխանակման։».
3) 4-րդ կետում «քաղաքացի» բառը՝ համապատասխան հոլովաձևերով փոխարինել «անձ» բառով՝ համապատասխան հոլովաձևերով։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
ք․ Երևան
Քննարկվել է
07.03.2025 - 28.03.2025
Տեսակ
Որոշում
Ոլորտ
Միգրացիա և քաղաքացիություն
Նախարարություն
Ներքին գործերի նախարարություն
Դիտումներ` 549
Տպել07.03.2025
40+10