Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի ԹԻՎ 2129-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

0%100%

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17 ԹԻՎ 2129-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

         

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Իմունականխարգելման աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը հանրային առողջապահության հիմնարար ուղղություններից է, որն ապահովում է կառավարելի վարակիչ հիվանդությունների արմատական վերացում, նվազեցում, դրանց հետևանքով մահվան դեպքերի կանխարգելում: Իմունականխարգելման ոլորտում վերջին տարիներին հանրապետությունում իրականացվող քաղաքականությունը համապատաuխանեցվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության մոտեցումներին և չափանիշներին:

Հաշվի առնելով պատվաստումների կարևորությունը և արդյունավետությունը վարակիչ հիվանդությունների, ինչպես նաև քաղցկեղի, մասնավորապես՝ արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելման գործընթացում, Հայաստանի Հանրապետությունում Պատվաստումների ազգային օրացույցում դեռևս 2017 թվականից ներդրվել է մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումները՝ որպես առաջնային կանխարգելում:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումների վերաբերյալ վերջին հրապարակված պաշտոնական դիրքորոշման համաձայն (հղում՝ https://iris.who.int/bitstream/handle/10665/365350/WER9750-eng-fre.pdf?sequence=1), առաջարկվում է նաև 1 դեղաչափ պատվաստումների սխեմա, որի արդյունավետությունը և պաշտպանության տևողությունը համադրելի է ներկայում կիրառվող 2 դեղաչափ սխեմային: Պատվաստանյութի արդյունավետության, հակամարմինների կայունության և երկարաժամկետ պաշտպանության մոդելավորման վերաբերյալ տվյալները ցույց են տվել, որ մեկ դեղաչափ սխեման համարժեք է երկու դեղաչափ սխեմային: Առողջապահության նախարարի 2020 թվականի մարտի 26-ի N1110-Ա հրամանով ստեղծված Հայաստանի Հանրապետության իմունականխարգելման ազգային փորձագիտական խորհրդատվական խմբի կողմից (այսուհետ՝ խորհրդատվական խումբ) գնահատվել է մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումների 1 դեղաչափի անցման արդյունավետությունը և նպատակահարմարությունը և ներկայացվել է մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումների 1 դեղաչափ սխեմայով կիրառման առաջարկ: Միաժամանակ, համաճարակաբանական ցուցումով ՄՊՎ-ի դեմ պատվաստումները 15 տարեկան և բարձր տարիքի անձանց համար առաջարկվում է 3 դեղաչափ սխեմայով՝ 0, 2 և 6-րդ ամիսներին:

2. Առաջարկվող կագավորումների բնույթը

Նախատեսվում է Պատվաստումների ազգային օրացույցում կատարել համապատասխան փոփոխություն և մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումներն իրականացնել 1 դեղաչափ սխեմայով:

3. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխության մասին

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախuերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի սպասվում: Մասնավորապես՝ առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է ՄՊՎ-ի դեմ պատվաստումների իրականացման 2 դեղաչափ սխեմայից անցում կատարել 1 դեղաչափ սխեմայի, հետևաբար ծախսերի ավելացում չի սպասվում, միաժամանակ, առաջարկվող փոփոխությունը կնպաստի ՄՊՎ-ի դեմ պատվաստումների պահանջարկի բարձրացմանը՝ հետևաբար չի ակնկալվում նաև ծախսերի նվազեցում:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Առողջապահության նախարարության և Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից:

5. Ակնկալվող արդյունքը

Ակնկալվում է՝ Պատվաստումների ազգային օրացույցում մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումներն իրականացնել 1 դեղաչափ սխեմայով:

  • Քննարկվել է

    03.03.2025 - 18.03.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Նախարարություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 776

Տպել