ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի ԹԻՎ 2129-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
2 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
----------- 2025 թվականի N - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի ԹԻՎ 2129-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի ««2021-2025 թվականների իմունականխարգելման ազգային ծրագիրը և իմունականխարգելման ազգային ծրագրի գերակա միջոցառումների ցանկը» պետական ծրագիրը հաստատելու մասին» թիվ 2129-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Որոշման N 1 hավելվածի 2-րդ բաժնի «Պատվաստումների ազգային օրացույց»-ի ՄՊՊ տողը շարադրել նոր խմբագրությամբ.
«
ՄՊՊ |
1 |
13 տարեկան |
Մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստանյութ |
».
2) Որոշման N 1 hավելվածի 66-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.
1) «մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումներն իրականացվում են՝ սկսած 13 տարեկանից մինչև 15 տարեկան աղջիկներին, 1 դեղաչափ սխեմայով: 15-45 տարեկան անձանց մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ համաճարակաբանական ցուցումով պատվաստումներն իրականացվում են 3 դեղաչափ սխեմայով՝ 0, 2 և 6-րդ ամիսներին.»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության Ն.Փաշինյան
վարչապետ
-
Քննարկվել է
03.03.2025 - 18.03.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Առողջապահություն
-
Նախարարություն
Առողջապահության նախարարություն
Դիտումներ` 783
Տպել