Հիշել նախագիծը
«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԲԽՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ
-
1 - Կողմ
-
23 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | «Սերտիֆիկացման միջազգային կենտրոն» ՍՊԸ 05.03.2025 00:11:58 | Սույն օրենքի փոփոխությունների նախագածի մեջ արտացոլված չեն ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2011թ. ԹԻՎ 877 որոշմամբ հաստատված՝ ՄՄ ՏԿ 018/2011 «ԱՆՎԱՎՈՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» տեխնիկական կանոնակարգի պահանջները։ Նշված տեխնիկական կանոնակարգի պահանջները համահունչ են Միավորված Ազգերի Կազմակերպության (ՄԱԿ-ի) Կանոններին, որոնք ընդունվել են «ԱՆՎԱՎՈՐ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԱՆՎԱՎՈՐ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՎՐԱ ՏԵՂԱԴՐՎՈՂ ԵՎ (ԿԱՄ) ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՈՒ ՄԱՍԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԻՕՐԻՆԱԿ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԱԳՐԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ ԵՎ ԱՅԴ ԿԱՐԳԱԴՐԱԳՐԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՏՐՎՈՂ ՀԱՍՏԱՏՈՒՄՆԵՐԻ ՓՈԽԱԴԱՐՁԱԲԱՐ ՃԱՆԱՉՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» համաձայնագրի 1958 թվականի մարտի 20-ի Ժնևյան համաձայնագով, որը վավերացվել է ՀՀ Ազգային ժողով կողմից 2017 թվականի հոկտեմբերի 5-ին ընդունված «ԱՆՎԱՎՈՐ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԱՆՎԱՎՈՐ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՎՐԱ ՏԵՂԱԴՐՎՈՂ ԵՎ (ԿԱՄ) ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՈՒ ՄԱՍԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԻՕՐԻՆԱԿ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԱԳՐԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ ԵՎ ԱՅԴ ԿԱՐԳԱԴՐԱԳՐԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՏՐՎՈՂ ՀԱՍՏԱՏՈՒՄՆԵՐԻ ՓՈԽԱԴԱՐՁԱԲԱՐ ՃԱՆԱՉՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ վավերացնելու մասին ՀՀ Օրենքվ։ ՄՄ ՏԿ 018/2011 «ԱՆՎԱՎՈՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» տեխնիկական կանոնակարգը համահունչ է նաև «Անվավոր փոխադրամիջոցների, սարքավորումների և մասերի համար գլոբալ տեխնիկական կանոնների ներդրման մասին» 1998 թվականի հունիսի 25-ի Ժնևյան համաձայնագրի հիման վրա ընդունված կանոնակարգերին և ՄԱԿ-ի կանոնակարգերին, որոնք ընդունվել են «Անվավոր փոխադրամիջոցների պարբերական տեխնիկական ստուգումների միասնական պայմանների ընդունման և այդ ստուգումների փոխադարձ ճանաչման մասին» 1997 թվականի նոյեմբերի 13-ի Վիեննայի համաձայնագրի հիման վրա։ ՄՄ ՏԿ 018/2011 «ԱՆՎԱՎՈՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» տեխնիկական կանոնակարգով ներկայացվող պահանջները համապատասխանում են World Forum for Harmonization of Vehicle Regulations (WP.29) միջոցառումներին, որին անդամակցում է Հայաստանի Հանրապետությունը և որի համակարգող մարմինը ՄԱԿ-ի Եվրոպայի խորհրուրդն է։ WP.29-ը ՄԱԿ-ի ԵՎՐՈՊԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ կողմից 1952 թվականին ստեղծված ենթահանձնաժողով է (տրանսպորտային միջոցների կառուցվածքին վերաբերող փորձագետների աշխատանքային խումբ) և տրանսպորտային միջոցների տեխնիկական պահանջների մշակման գծով իրավասու մարմին է, որի նպատակը ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹևԵԿՈՒԹՅԱՆ 1949 ԹՎԱԿԱՆԻ ԺՆԵՎՅԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ նշված ընդհանուր տեխնիկական կանոնակարգերի կատարման ապահովումն է: Այս կապակցությամբ ՄԱԿ-ի կողմից ստեղծված ԵՎՐՈՊԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՆԹԱՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ 1952 թվականին ստեղծել է ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ (WP.29), որը զբաղվում է տրանսպորտային միջոցների տեխնիկական պահանջների մշակմամբ՝ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ 1949 թվականի ԺՆԵՎՅԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՎ սահմանված ընդհանուր տեխնիկական կարգադրագրերի ապահովման նպատակով։ «ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ կատարելու սույն նախագածի մեջ նշված տրանսպորտային միջոցների կատեգորիաները շեղված են ՄՄ ՏԿ 018/2011 տեխնիկական կանոնակարգի 1-ին հավելվածով սահմանված դասակարգումից։ Հայաստանի Հարապետության ներքին իրավական ակտերը անհրաժեշտ է համապատասխանեցնել ՄՄ ՏԿ 018/2011 տեխնիկական կանոնակարգի բոլոր պահանջներին, նկատի ունենալով որ, ՄՄ ՏԿ 018/2011 տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումը ապահովում է և ներդաշնակ է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման և տրանսպորտային միջոցների տեխնիկական զննություն իրականացնելու ԵՄ և ՄԱԿ կողմից ներկայացվող բոլոր պահանջերին։ Առաջարկվում է «ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ կատարելու սույն նախագիծը համապատասխանեցնել ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2011թ. ԹԻՎ 877 որոշմամբ հաստատված՝ ՄՄ ՏԿ 018/2011 «ԱՆՎԱՎՈՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» տեխնիկական կանոնակարգի պահանջներին, քանի որ Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է ԵԱՏՄ լիիրավ անդամ և պարտավոր է անշեղորեն կատարել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի բոլոր որոշումները։ Դա թույլ կտա ՀՀ ներպետական օրեսնդրությունը համապատասխանեցնել ԵԱՏՄ անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգությանը ներկայացվող պահանջներին, որն էլ իր հերթին համապատասխանում է ԵՄ և ՄԱԿ բոլոր կարգավորումներին։ | Առաջարկն ընդունվել է, նախագիծը խմբագրվել է | |
2 | Տիգրան Խանզադյան 05.03.2025 14:03:18 | Տեխնիկական զննության անցկացման կարգը շատ թերի է ։ Որպես ԵԱՏՄ անդմ պետություն, կարելի է այս փոփոխությունների մեջ նաև հիշատակել, որ շահագործման մեջ գտնվող տրանսպորտային միջոցների անվտանգության պահանջները սահմանված են ՄՄ ՏԿ 018/2011 տեխ. կանոնակարգի N8 հավելվածով։ Տեխնիկական զննության կայանները լիցենզավորվում են մի քանի սարքավորումներով և որևէ նորմատիվ, ցուցանիշ, տիրույթ կամ սահմանաչափ սահմանված չէ։ Արդեն ժամանակն է անցնել պատշաճ տեխնիկական զննության կարգի՝ համաձայն ԵԱՏՄ կարգավորումների, բոլոր ոլորտներն անցել են տեխ. կանոնակարգման ոլորտ, բացի տեխնիկական զննության ոլորտից։ | Առաջարկը դուրս է օրենքի նախագծի շրջանակներից։ Օրենքի նախագծեր ընդունումից հետո կվերանայվի ՀՀ կառավարության 24.09.2021 N 1565-Ն որոշումը | |
3 | Ալբերտ Նավասադրյան 05.03.2025 14:10:08 | Категории транспортных средств должны соответствовать классификации, установленной в приложении N 1 к техническому регламенту Таможенного союза "О безопасности колесных транспортных средств" (ТР ТС 018/2011). Указание транспортных средств категории L3e, L4e, L5e, L7e и T5 не применим к Республике Армения. | Առաջարկն ընդունվել է, նախագիծը խմբագրվել է | |
4 | Ալբերտ Նավասադրյան 05.03.2025 14:10:08 | В соответствии с пунктом 1.16.1.2 приложения N6 ТР ТС 018/2011, автобус, максимальная конструктивная скорость которого превышает 60 км/ч, должен быть оборудован устройством ограничения скорости, отвечающим требованиям Правил ООН N 89. Также, согласно пункту 2.1.6.5 приложения N6 ТР ТС 018/2011, самоходные колесные машины, передвигающиеся по дорогам общего пользования со скоростью 20 км/ч и более и имеющие ширину более 2,55 м, а также машины, предназначенные для выполнения работ на проезжей части автодорог, должны быть оборудованы специальными световыми сигналами (проблесковыми маячками) желтого или оранжевого цвета. Дополнительно, в соответствии с пунктом 11.6 приложения N6 ТР ТС 018/2011, транспортные средства категорий M, N и O, максимальная конструктивная скорость которых не превышает 40 км/ч, должны комплектоваться опознавательным знаком тихоходного транспортного средства, выполненным в соответствии с Правилами ООН N 69. Помимо изложенных требований, ТР ТС 018/2011 предусматривает большой объем гармонизированных с ЕЭК ООН требований. Например: Пункт 3 ТР ТС 018/2011 относится к требованиям «Проверка выполнения требований к транспортным средствам, находящимся в эксплуатации». Пункт 4 ТР ТС 018/2011 регулирует «Проверку выполнения требований к транспортным средствам, находящимся в эксплуатации, в случае внесения изменений в их конструкцию». Приложение 5 ТР ТС 018/2011 устанавливает «Габаритные и весовые ограничения, действующие в отношении транспортных средств». Приложение 6 ТР ТС 018/2011 содержит «Дополнительные требования к специализированным и специальным транспортным средствам». Приложение 8 ТР ТС 018/2011 определяет «Требования к транспортным средствам, находящимся в эксплуатации». Таким образом, для соблюдения всех требований ЕС и ООН необходимо просто придерживаться положений ТР ТС 018/2011. Однако остается совершенно непонятным принцип, по которому подготовлены предлагаемые изменения, поскольку регулирующим техническим документом уже является ТР ТС 018/2011. Этот технический регламент в полном объеме определяет требования к безопасности транспортных средств всех категорий, включая производимые, выпускаемые в обращение и находящиеся в эксплуатации, а также формы технического осмотра. Исходя из вышеизложенного, считаем, что данный законопроект не соответствует духу Евразийского экономического союза и должен быть пересмотрен с целью приведения его в соответствие со всеми требованиями ТР ТС 018/2011. | ||
5 | Ավտոտրանսպորտային միջոցների հետազոտական կենտրոն ՍՊԸ 06.03.2025 11:55:45 | Համաձայն ՄԱԿ-ի Եվրոպայի խորհրդի ներքին տրանսպորտի կոմիտեի դասակարգչի, ինչպես նաև «Ճանապարհային երթևեկության մասին»1968թ. Վիեննայի կոնվենցիայի՝ տրանսպորտային միջոցները դասակարգվում են հետևյալ կերպ L1, L2, L3, L4, L5, L6, L7, M1, M1 M1, M2, M3, N1, N2, N3, O, O1, O2, O3, O4. «ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ մասին նախագծում նշված են L3e, L4e, L5e և L7e կատեգորիաներ։ «е», «A», «B», «P» կամ «U» և այլ վերջնածանցները, օրինակ L1e, L1e-A, L1e-B, L2e-P, L2e-U, L3e-A2, L3e-AxE, L3e-AxT, L7e-CP, L7e-CU և այլն կիրառելի է բացառապես ԵՄ տարածքում, և մատնանշում է սուբկատեգորիների համապատասխանությունը որոշակի պահանջների։ Նման կատեգորիաների կիրառումը Հայաստանում կլինի անգրագիտության արդյունք։ Տրանսպորտային միջոցները կարող են լինել բացառապես L, M, N և O կատեգորիաների և L1, L2, L3, L4, L5, L6, L7, M1, M1 M1, M2, M3, N1, N2, N3, O, O1, O2, O3, O4 սուբկատեգորիաների, իչպես նաև M և N կատեգորիայի տրանսպորտային միջոցների պարագայում G (բարձր անցունակությամբ) սուբկատեգորիայի, օրինակ M1G, M2G, M3G, N2G, N3G և այլն։ Տրանսպորտային միջոցների կատեգորիաները պետք է համապատասխանեն ՄՄ ՏԿ 018/2011 հավելված 1-ով սահմանված դասակարգմանը։ Սույն նախագծում նշված է նաև T5 կատեգորիայի տրանսպորտային միջոց, որը սխալ է։ T5 կատեգորիայի տրանսպորտային միջոց գոյություն ունենալ չի կարող, քանի որ եվրոպական T, C, R և S կատեգորիաները վերաբերում են մասնագիտացված տեխնիկային (գյուղատնտեսական և այլն), որոնք տրանսպորտային միջոց չեն հանդիսանում: | Ընդունվել է, նախագիծը խմբագրվել է | |
6 | «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 10.03.2025 11:25:10 | «Ճանապարային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ ունեմ հետևյալ առաջարկությունները. 1. Օրենքի նախագծի 1-ին հոդվածում սահմանվում է «ճանապարհամերձ տեխնիկական ստուգում» հասկացությունը, որում օգտագործվում է «ճանապարհային գրպանիկ» տերմինը, «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքով սահմանված է «ճանապարհային ինժեներական շինություններ» հասկացությունը, համաձայն որի ճանապարհային մաս են հանդիսանում հակավթարային գրպանները: Եթե խոսքը գնում է տվյալ գրպանների մասին ապա անհրաժեշտ է համապատասխանեցնել «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքին, կամ տվյալ օերենքում նույնպես կատարել համապատասխան փոփոխություն, քանի որ գրպանները նախատեսված չեն այլ գործառույթների համար, դրանք միայն հակավթարային գրպաններ են։ Միաժամանակ անհրաժեշտ է սահմանել այն գրպանների տեխնիկական պարամետրերը որտեղ հնարավոր է իրականացնել ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների շահագործման պիտանիության տեխնիկական ստուգում։ Սահմանված չեն այն սանկցիաները և սահմանափակումները որոնք պետք է կիրառվեն ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների նկատմամբ շահագործման պիտանիության տեխնիկական ստուգում արդյունքում բացասական եզրակացության դեպքում։ Ենթադրում եմ, որ դրանց հետագա շահագործումը (շարժը) պետք է դադարեցվի (մինչև թերության վերացումը)։ Հետևաբար օրենքով պետք է սահմանվեն նաև բոլոր սահմանափակումները և հետագա գործողությունները։ Հստակ պետք է սահմանվեն նաև այն միջոցառումները, որոնք պետք է իրականացվեն շահագործման համար ոչ պիտանի տրանսպորտային միջոցի, դրանում առկա ուղևորների և բեռների հետագա փոխադրումը ապահովելու համար, քանի որ դրույթը վերաբերվում է ընդհանուր օգտագործման տրանսպորտին։ | Առաջարկն ընդունվել է, նախագիծը լրամշակվել է | |
7 | «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 10.03.2025 11:25:10 | 2. Օրենքի նախագծի 3-րդ հոդվածով սահմավող տրանսպորտային միջոցների կատեգորիաների մի մասը չի համապատասխանում ԵԱՏՄ օրենսդրության պահանջներին: Առաջարկում եմ խմբագրել, միաժամանակ առաջարկում եմ օրենքի նախագծով սահմանել դրանց բացվածքը, քանի որ սույն օրենքով սահմանված չեն կամ սահմանել այն իրավական ակտը որով սահմանված են։ | Ընդունվել է, նախագիծը լխմբագրվելլ է | |
8 | «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 10.03.2025 11:25:10 | 3. Խնդրահարույց եմ համարում Օրենքի նախագծի 3-րդ հոդվածի 4-րդ ենթակետի և դրա «ա» և «բ» պարբերություններով նախատեսված միջոցառումների իրականացումը, քանի որ տեխնիկապես շատ բարդ է լինելու որոշել, հաշվառել և լրացուցիչ տեխնիկական զննության ենթարկել կամ չենթարկել այն տրանսպորտային միջոցները որոնք ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակից են կամ վերասարքավորվել են և դեռ չեն համապատասխան վերահաշվառվել, հետևաբար առաջարկում եմ նախագծով սահմանել կարգավորման հիմնական դրույթները, որոնք հիմք կհանդիսանան ենթաօրենսդրական ակտի մշակման համար։ | Կարգավորումները սահմանված հստակ, կիրառվել են միջազգայնորեն ընդունված տերմիններ | |
9 | «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 10.03.2025 11:25:10 | 4. Օրենքի նախագծի 4-րդ հոդվածը խմբագրել հետևյալ բովանդակությամբ «Հոդված 4․ Օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի «ձայնագրող սարքի (թվային տախոգրաֆի քարտի)» բառերը փոխարինել «վարորդի աշխատաժամանակի վերաբերյալ» բառերով, որոնցից հետո լրացնել «և ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտի՝ ավտոբուսների և 3500 կգ թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող բեռնատար տրանսպորտային միջոցների ճանապարհամերձ տեխնիկական ստուգման» բառերը։ | Չի ընդունվել, քանի որ <<թվային տախոգրաֆի>> հասկացությունը տրվաած է <<Ավտոմոբիլային տրանսպորտի մասին>> օրենքում | |
10 | «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 10.03.2025 11:25:10 | 5. Առաջարկում ենք քննարկել Հայաստանի Հանրապետությունում ոչ ստատիկ, այլ մոբիլ տեխնիկական զննություն իրականացնող կայանների ներդրման և համապատասխանաբար դրանց լիցենզավորման հարցը: Դրանց գործունեությունը էապես կթեթեվացնի հանրապետության հեռավոր համայնքներում շահագործվող տրանսպորտային միջոցների տիրապետողների տեխնիկական զննություն իրականացման ֆինանսական բեռը և ժամանակը: | Առաջարկն ընդունելի չէ, քանի որ տեխնիկական զննության գործընթացի իրականացման համար պահանջվող որոշ սարքավորումներ պետք է ստատիկ վիճակում լինեն։ Բացի այդ հանրապետության ամբողջ տարածքում տեղակայված են տեխնիկական զննության կայաններ, իսկ տրանսպորտոյին միջոցները տեխնիկական զննություն կարող են անցնել ցանկացած կայանում։ | |
11 | Arman Manougian 10.03.2025 13:46:05 | L3e, L4e, L5e, L7e նաեվ T քաթեգորիա Հայաստանեն օրենսդրութեան մեջ օգտագործելը կոպտագոյն սխալ է։ Ճանապարհային երթեվեկութեան անվտանգութեան ապահովման վերաբերյալ զրո տոկոս տեղեկացվածութեան արդյունքում ծնված կծքթուր փոփոխությունների նախիգծմն է։ Քաղաքացիների առաջարգը ջիշտ է՝ ԵՏՄ Միութեան կարգավորումներն առաջնային են եվ համապարփակ։ Իսկ այս փոփոխություններուն հեղինակին կառաջարկեմ ուժերը փորձել մեկ այլ ոլորտեն մեջ։ | Առաջարկն ընդունվել է, նախագիծը խմբագրվել է |