Հիշել նախագիծը

«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԲԽՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

4%96%

                                                         ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԲԽՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Իրավական ակտերի անհրաժեշտությունը (նպատակը).

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է տեխնիկական զննության գործընթացի կարգավորումները հստակեցնելու և տեխնիկական զննության գործընթացի վերահսկողության մակարդակը բարձրացնելու, ՀՀ-ԵՄ արևելյան գործընկերության ՀԸԳՀ ճանապարհային քարտեզով նախատեսված միջոցառումների կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ։

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները՝

          Գործող օրենսդրությամբ տեխնիկական զննության պարտադիր պահանջ է սահմանված Հայաստանի Հանրապետությունում շահագործվող տրանսպորտային միջոցների համար, այդ թվում՝ այլ պետութուններում հաշվառված և ՀՀ-ում շահագործվող տրանսպորտային միջոցների։ Տարածքային զարգացման և շրջակա միջավայրի նախարարական կոմիտեի նիստի 2023 թվականի հունվարի 24-ի նիստի N ԿԱ/26-2023 արձանագրության 4-րդ կետի 1-ին ենթակետով առաջարկվել է դիտարկել Հայաստանի Հանրապետությունում չհաշվառված տրանսպորտային միջոցների տեխնիկական զննությանը ներկայացվող պահանջները, դեպքերն ու կարգավորումները ՀՀ օրենսդրությամբ հստակեցնելու անհրաժեշտության հարցը։ Գործող իրավակարգավորումները հստակեցնելու համար անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություն կատարել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում։

          Բացի այդ՝ հանրապետությունում ձևական բնույթ կրող տեխնիկական զննության դեպքերը նվազագույնի հասցնելու և ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակը բարձրացնելու համար անհրաժեշտություն է առաջացել վերանայել գործող իրավակարգավորումները և սահմանել տեխնիկական զննության գործընթացը տրանսպորտային միջոցների պարտադիր ապահովագրության համակարգի հետ կապելու լրացուցիչ միջոցներ, որոնք կնպաստեն տեխնիկական զննության գործընթացում խախտումները նվազագույնի հասցնելու դեպքերը։

       ՀՀ—ԵՄ արևելյան գործընկերության ճանապարհային քարտեզով սահմանված ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումների շարքում է նաև ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներին տեխնիկական զննություն իրականացնելու Եվրոպական խորհրդարանի և Խորհրդի 2014 թվականի ապրիլի 3-ի 2014/45/ԵՄ հրահանգով սահմանված ԵՄ օրենսդրության պահանջներին ՀՀ օրենսդրության ներդաշնակեցման պահանջը, որի ապահովման նպատակով համապատասխան դրույթներ են սահմանվում ներկայացվող օրենսդրական ակտերի նախագծերի փաթեթով։

       ՀՀ—ԵՄ արևելյան գործընկերության ճանապարհային քարտեզով սահմանված ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումների ցանկում է նաև Եվրոպական խորհրդարանի և Խորհրդի 2014 թվականի ապրիլի 3-ի 2014/47/ԵՄ հրահանգը՝ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների շահագործման պիտանիության ճանապարհներին տեխնիկական ստուգման մասին, որի պահանջների ապահովման նպատակով համապատասխան դրույթներ են սահմանվում ներկայացվող օրենսդրական ակտերի նախագծերի փաթեթով։ Մասնավորապես, սահմանվում են կարգավորումներ ընդանուր օգտագործման տրանսպորտային միջոցների պիտանիության ճանապարհամերձ ստուգումներ իրականացնելու համար։

ՀՀ—ԵՄ արևելյան գործընկերության ճանապարհային քարտեզով նախատեսված Խորհրդի 1992 թվականի փետրվարի 10-ի 92/6/ԵՏՀ հրահանգի պահանջներին համապատասխան ՀՀ օրենսդրությունը ներդաշնակեցնելու նպատակով օրենսդրական փաթեթով սահմանվում են դրույթներ որոշ կատեգորիայի տրանսպորտային միջոցներում արագության սահմանափակիչներ տեղադրելու վերաբերյալ։

3․Կարգավորման նպատակը, ակնկալվող արդյունքը.

Մշակվել է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի 15-րդ հոդվածի 1․1-ին մասով նախատեսվում է այլ պետություններում հաշվառված և 180 օր և ավելի ՀՀ-ում անընդմեջ շահագործվող տրանսպորտային միջոցների համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով տեխնիկական զննության անցկացման գործընթացի պահանջ։

ՀՀ-ԵՄ արևելյան գործընկերության ՀԸԳՀ ճանապարհային քարտեզով նախատեսված Եվրոպական խորհրդարանի և Խորհրդի 2014 թվականի ապրիլի 3-ի 2014/45/ԵՄ հրահանգով սահմանված տրանսպորտային միջոցների և դրանց կցորդների շահագործման համար պիտանիության պարբերական փորձարկումների վերաբերյալ կարգավորումներին համապատասխան փոփոխություններ են կատարվել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում, որով վերանայվում են տրանսպորտային միջոցների կատեգորիաներից կախված տեխնիկական զննության անցկացման պարբերականությունները։

Բացի այդ՝ «Լիցենզավորման մասին» օրենքում տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործունեություն իրականացնելու համար սահմանվում է մասնագետների որակավորման պահանջ՝ համաձայն ԵՄ 2014/45/ԵՄ հրահանգի պահանջների։

Սահմանվում է պահանջ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներին ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների պիտանիության տեխնիկական ստուգում իրականացնելու վերաբերյալ՝ համաձայն ԵՄ 2014/47/ԵՄ հրահանգի պահանջների։

ՀՀ—ԵՄ արևելյան գործընկերության ճանապարհային քարտեզով նախատեսված Խորհրդի 1992 թվականի փետրվարի 10-ի 92/6/ԵՏՀ հրահանգի պահանջներին համապատասխան սահմանվում են դրույթներ որոշ կատեգորիայի տրանսպորտային միջոցներում արագության սահմանափակիչներ տեղադրելու վերաբերյալ։

«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքում կատարվում է լրացում, որով ԱՊՊԱ պայմանագիր կնքելու համար հիմք է հանդիսանալու տրանսպորտային միջոցի «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի պահանջներին համապատասխան տեխնիկական զննություն անցած լինելու հանգամանքը։

Օրենքի նախագծերի ընդունումը կապահովի ՀՀ-ում մեծ քանակով շահագործվող ու այլ պետություններում հաշվառված տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործընթացի կազմակերպման հստակեցումը, ԵՄ օրենսդրությանը ՀՀ օրենսդրական կարգավորումների ներդաշնակեցմանը և տեխնիկական զննության գործընթացի կատարելագործումը, կբարձրացնի ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակը։

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Օրենքի նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:

5․Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջացնի, միաժամանակ չի բերի պետական բյուջեի եկամուտների և ծախսերի փոփոխության:

6․Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին.

Նախագծի ընդունմամբ նախատեսվում է տեխնիկական զննության գործընթացը կանոնակարգող այլ իրավական ակտերում կատարել համապատասխան փոփոխություններ կամ լրացումներ:

7․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Նախագիծը բխում է ՀԸԳՀ-ի ճանապարհային քարտեզով նախատեսված 18-րդ կետի՝ Եվրոպական խորհրդարանի և Խորհրդի 2014 թվականի ապրիլի 3-ի 2014/45/ԵՄ հրահանգ, 22-րդ կետի՝ Եվրոպական խորհրդարանի և Խորհրդի 2014 թվականի ապրիլի 3-ի 2014/47/ԵՄ հրահանգ, 17-րդ կետի՝ Խորհրդի 1992 թվականի փետրվարի 10-ի 92/6/ԵՏՀ հրահանգ, միջոցառումների և 18․08․2021թ N 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության ծրագրի 3․2-րդ կետի 10-րդ ենթակետի պահանջներից, որոնց նպատակը ճանապարհային երթևեկության անվտանգության համակարգի կատարելագործումն է, ԵՄ հրահանգներին համապատասխան երթևեկության անվտանգության բարձրացումն է, վթարների հետևանքով մահացության ցուցանիշների կրճատումը, տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործընթացի կատարելագործումը։

  • Քննարկվել է

    03.03.2025 - 19.03.2025

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Տրանսպորտ

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 631

Տպել

Առաջարկներ`

Arman Manougian

10.03.2025

L3e, L4e, L5e, L7e նաեվ T քաթեգորիա Հայաստանեն օրենսդրութեան մեջ օգտագործելը կոպտագոյն սխալ է։ Ճանապարհային երթեվեկութեան անվտանգութեան ապահովման վերաբերյալ զրո տոկոս տեղեկացվածութեան արդյունքում ծնված կծքթուր փոփոխությունների նախիգծմն է։ Քաղաքացիների առաջարգը ջիշտ է՝ ԵՏՄ Միութեան կարգավորումներն առաջնային են եվ համապարփակ։ Իսկ այս փոփոխություններուն հեղինակին կառաջարկեմ ուժերը փորձել մեկ այլ ոլորտեն մեջ։

«Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ

10.03.2025

5. Առաջարկում ենք քննարկել Հայաստանի Հանրապետությունում ոչ ստատիկ, այլ մոբիլ տեխնիկական զննություն իրականացնող կայանների ներդրման և համապատասխանաբար դրանց լիցենզավորման հարցը: Դրանց գործունեությունը էապես կթեթեվացնի հանրապետության հեռավոր համայնքներում շահագործվող տրանսպորտային միջոցների տիրապետողների տեխնիկական զննություն իրականացման ֆինանսական բեռը և ժամանակը:

«Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ

10.03.2025

4. Օրենքի նախագծի 4-րդ հոդվածը խմբագրել հետևյալ բովանդակությամբ «Հոդված 4․ Օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի «ձայնագրող սարքի (թվային տախոգրաֆի քարտի)» բառերը փոխարինել «վարորդի աշխատաժամանակի վերաբերյալ» բառերով, որոնցից հետո լրացնել «և ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտի՝ ավտոբուսների և 3500 կգ թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող բեռնատար տրանսպորտային միջոցների ճանապարհամերձ տեխնիկական ստուգման» բառերը։

Տեսնել ավելին