Harut Manasyan
14.03.2025
Հերթական իրավական ամենաթողությունը։
7 - Կողմ
3003 - Դեմ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1․ 2013 թվականի դեկտեմբերի 5-ի Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 83-րդ հոդվածը ուժը կորցրած ճանաչել։
Հոդված 2․ Օրենսգրքի 91-րդ հոդվածում՝
1) վերնագիրը լրացնել « և միջոցները » բառերով.
2) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Վարչական դատարանը դատավարության մասնակցի միջնորդությամբ միջոցներ է ձեռնարկում հայցի ապահովման համար, եթե.
1) նման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել դատական ակտի կատարումը կամ միջնորդություն ներկայացրած անձի իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանությունը կամ հանգեցնել վեճի առարկա հանդիսացող գույքի փաստացի կամ իրավական վիճակի փոփոխության կամ էական վնաս հասցնել միջնորդություն ներկայացնող անձին, կամ
2) վիճարկման հայցի դեպքում հայցվորն իր միջնորդությամբ հիմնավորել է, որ վարչական մարմնի՝ վարչական ակտը (ներառյալ՝ վարչական բողոքի վերաբերյալ ըստ էության որոշում) ընդունելիս գրավոր ձևով հիմնավորումը այն մասին, որ այն հանրային շահից ելնելով ենթակա է անհապաղ կատարման, բավարար պատճառաբանված չէ:».
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 1.1-ին մասով.
«1.1. Վիճարկման հայցի դեպքում դատարանը հայցի ապահովման միջոց չի կարող կիրառել, եթե օրենքով նախատեսված է, որ վարչական ակտը ենթակա է անհապաղ կատարման:».
4) 2-րդ մասը լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր 5-րդ կետով.
«5) վիճարկման հայցի դեպքում՝ վարչական ակտի գործողության մասնակի կամ ամբողջությամբ կասեցումը:».
5) 4-րդ մասում՝
ա. «միջնորդությունը քննարկվում է» բառերից հետո լրացնել «և որոշում է ընդունվում» բառերը.
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Այն դեպքում, երբ հայցի ապահովման մասին միջնորդությունը ներկայացվել է հայցադիմումին կից, ապա հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը դատարանը քննարկում և որոշում է ընդունում հայցադիմումը վարույթ ընդունելու հետ մեկտեղ:».
6) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 4.1.-ին և 4.2.-րդ մասերով.
«4.1. Վիճարկման հայցի դեպքում հայցի ապահովման միջնորդությունը հայցվորը ուղարկում է նաև վարչական մարմին, որի վերաբերյալ հավաստումը միջնորդությանը կից ներկայացնում է դատարան: Դատարանը հայցի ապահովման միջնորդությունը ստանալուց հետո երկօրյա ժամկետում վարչական մարմնի՝ հայցի ապահովման միջնորդությունը մասնակի կամ ամբողջությամբ մերժելու վերաբերյալ հիմնավոր առարկությունները չստանալու դեպքում հայցի ապահովման միջոց կիրառելու հարցը քննարկում և ընդունում է որոշում` առանց վարչական մարմնի առարկությունները հաշվի առնելու։ Հայցի ապահովման կամ հայցի ապահովումը մերժելու մասին որոշումը վարչական դատարանը կայացնելուց հետո մեկօրյա ժամկետում ուղարկում է դատավարության մասնակիցներին։
4.2. Այն դեպքում, երբ դատարանը վիճարկման հայցով հայցի ապահովման միջնորդություն ստանալիս գալիս է եզրահանգման, որ անհապաղ հայցի ապահովման միջոց չկիրառելը կհանգեցնի սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հետևանքներին, ապա առանց վարչական մարմնի առարկությունները ստանալու` անհապաղ կայացնում է հայցի ապահովման միջնորդությունը մասամբ կամ ամբողջությամբ բավարարելու մասին որոշում, որը մեկօրյա ժամկետում ուղարկում է դատավարության մասնակիցներին: Վարչական դատարանը սույն մասով նախատեսված որոշման անհապաղ կատարման անհրաժեշտությունը հիմնավորում է հայցի ապահովման միջնորդությունը բավարարելու մասին դատական ակտում:».
7) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 6-րդ մասով.
«6. Վիճարկման հայցի դեպքում հայցի ապահովում կիրառելիս վարչական ակտի գործողությունը մասամբ կամ ամբողջությամբ կասեցվում է հայցի ապահովման միջոց կիրառելու մասին որոշումը կայացնելու պահից:»:
Հոդված 3․ Օրենսգրքի 127-րդ հոդվածի 11-րդ մասում «1-8-րդ կետերով, 9-րդ կետով (բացառությամբ վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին միջանկյալ դատական ակտերի) և 10-րդ ու 11-րդ» բառերը փոխարինել «1-2-րդ կետերով, 3-րդ կետով (բացառությամբ՝ վիճարկման հայցի շրջանակում ներկայացված հայցի ապահովման միջնորդության վերաբերյալ կայացված միջանկյալ դատական ակտերի) և 4-11-րդ » բառերով, իսկ « 9-րդ կետով նախատեսված՝ վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին» բառերը փոխարինել « 3-րդ կետով նախատեսված վիճարկման հայցի շրջանակում ներկայացված հայցի ապահովման միջնորդության վերաբերյալ կայացված» բառերով:
Հոդված 4․ Օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 3-րդ կետի «վերացնելու» բառից հետո լրացնել « , վիճարկման հայցի դեպքում` նաև հայցի ապահովման միջոց կիրառելու » բառերով.
2) 9-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 5․ Օրենսգրքի 145-րդ հոդվածի 2-րդ մասում «1-8-րդ կետերով, 9-րդ կետով (բացառությամբ վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին միջանկյալ դատական ակտերի) և 10-րդ ու 11-րդ» բառերը փոխարինել «1-2-րդ կետերով, 3-րդ կետով (բացառությամբ՝ վիճարկման հայցի շրջանակում ներկայացված հայցի ապահովման միջնորդության վերաբերյալ կայացված միջանկյալ դատական ակտերի) և 4-11-րդ » բառերով, իսկ « 9-րդ կետով նախատեսված՝ վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին» բառերը փոխարինել « 3-րդ կետով նախատեսված վիճարկման հայցի շրջանակում ներկայացված հայցի ապահովման միջնորդության վերաբերյալ կայացված» բառերով:
Հոդված 6․ Օրենսգրքի 148-րդ հոդվածում՝
1) 7-րդ մասի «1-8-րդ կետերով, 9-րդ կետով (բացառությամբ վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին միջանկյալ դատական ակտերի) և 10-րդ ու 11-րդ» բառերը փոխարինել «1-2-րդ կետերով, 3-րդ կետով (բացառությամբ՝ վիճարկման հայցի շրջանակում ներկայացված հայցի ապահովման միջնորդության վերաբերյալ կայացված միջանկյալ դատական ակտերի) և 4-11-րդ» բառերով.
2) 8-րդ մասի «օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով նախատեսված՝ վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին » բառերը փոխարինել «օրենսգրքով նախատեսված կարգով վիճարկման հայց ներկայացնելու դեպքում հայցի ապահովման միջնորդություն ներկայացնելիս՝ հայցի ապահովումը (հակընդդեմ ապահովումը) մերժելու, հայցի ապահովման մեկ միջոցը մեկ այլ միջոցով փոխարինելու, հայցի ապահովումը վերացնելու և հայցի ապահովման միջոց կիրառելու մասին» բառերով:
Հոդված 7․ Օրենսգրքի 169-րդ հոդվածի 2-րդ մասի «1-8-րդ կետերով, 9-րդ կետով (բացառությամբ վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին միջանկյալ դատական ակտերի) և 10-րդ ու 11-րդ» բառերը փոխարինել « 1-2-րդ կետերով, 3-րդ կետով (բացառությամբ՝ վիճարկման հայցի շրջանակում ներկայացված հայցի ապահովման միջնորդության վերաբերյալ կայացված միջանկյալ դատական ակտերի) և 4-11-րդ» բառերով, իսկ « 9-րդ կետով նախատեսված՝ վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին» բառերը փոխարինել « 3-րդ կետով նախատեսված վիճարկման հայցի շրջանակում ներկայացված հայցի ապահովման միջնորդության վերաբերյալ կայացված» բառերով:
Հոդված 8․ Եզրափակիչ մաս և անցումային դրույթ
1․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը։
2․ Սույն օրենքով նախատեսված կարգավորումները կիրառելի են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ներկայացված հայցադիմումների կամ դիմումների և դրանց կից ներկայացված միջնորդությունների նկատմամբ:
Քննարկվել է
27.02.2025 - 14.03.2025
Տեսակ
Օրենք
Ոլորտ
Արդարադատություն, Սահմանադրական և վարչական օրենսդրություն
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 5518
Տպել14.03.2025
Հերթական իրավական ամենաթողությունը։
14.03.2025
Նման անհեթեթ օրենսդրական նախաձեռնությունները հղի են բիզնեսի կործանմանն ուղղված վտանգներով։
14.03.2025
Միջազգային փորձի վերաբերյալ դիտարկումներ ներկայացնելիս պետք է ներկայացվի ամբողջական պատկերը՝ սկսած վարչական ակտի կայացման, հիմնավորման, դրանց օրինականության, վարչական մարմնի հայեցողական մոտեցումների, սխալ վարչական ակտ կայացնելու համար պատասխանատվության վերաբերյալ: Հակասռակ դեպքում ընդհանուր համակարգից մեջբերվում է մի բաղադրիչը և միջազգային փորձով հիմնավորվում նույնիսկ անհամեմատելի երևույթներ