Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 381-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1112-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 17-Ի N 743-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ, 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 665-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ, 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի N 347-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ, 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 5-Ի N 1324-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ, 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 284-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ, 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի N 1007-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1317-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

50%50%

                    ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈւՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 

«______»____________ 2025 ԹՎԱԿԱՆԻ N______Ն 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 381-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1112-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 17-Ի N 743-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ, 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 665-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ,

 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի  N 347-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ,  2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 5-Ի N 1324-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ,  2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 284-Ն ՈՐՈՇՄԱՆ  ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ, 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի N 1007-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի  N 1317-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 24-ի «Հայաստանի Հանրապետությունում կյանքի դժվարին իրավիճակում հայտնվածերեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների տիպերի ցանկը, դրանցում երեխաների տեղավորման չափանիշները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի N 2179-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին» N 381-Ն որոշման
  • 3-րդ կետում «5,» թվից հետո լրացնել «5․3,» թիվը․
  • հավելվածը լրացնել նոր 5.3-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ․

«5․3․ Ընտանեկան միջավայրին մոտ խնամք տրամադրող կազմակերպություններ, որոնք իրականացնում են առանց ծնողական խնամքի մնացած կամ «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» օրենքի շրջանակներում առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող 18 տարին լրանալու օրվա դրությամբ պարտադիր կրթությունն ավարտած չլինելու պարագայում՝ մինչև հանրակրթության ավարտը, բայց ոչ ավելի, քան 19 տարեկանը լրանալը, երեխաների, ներառյալ՝ հաշմանդամություն ունեցող երեխաների (բացառությամբ ծանր սահմանափակ կարողություններ ունեցող՝ կենտրոնական նյարդային համակարգի օրգանական ու ֆունկցիոնալ ախտահարումներով, բնածին և ձեռքբերովի ֆիզիկական ու մտավոր խնդիրներ ունեցող երեխաների) շուրջօրյա խնամքը և դաստիարակությունը: Ընտանեկան միջավայրին մոտ խնամք տրամադրող կազմակերպությունները խնամքը տրամադրում են մինչև երեխայի կենսաբանական ընտանիք վերադարձնելը, կամ որդեգրման հանձնելը, կամ խնամակալություն, կամ հոգաբարձություն սահմանելը, կամ խնամատար ընտանիքում տեղավորելը, կամ խնամք տրամադրող այլ կազմակերպություն տեղափոխելը, կամ սույն կետում նշված տարիքը լրանալը։ Ընտանեկան միջավայրին մոտ խնամք տրամադրող կազմակերպությունները կարող են մատուցել ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ սոցիալական ծառայություններ (խնամք ցերեկային կենտրոններում և այլն)։»․

  • հավելվածը լրացնել նոր 13.3-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ․

«13․3 Ընտանեկան միջավայրին մոտ խնամք տրամադրող կազմակերպություններում կարող են տեղավորվել 3-18 տարեկան սույն հավելվածի 5.3-րդ և 8-րդ կետերով սահմանված չափանիշներով երեխաները։ Ընտանեկան միջավայրին մոտ խնամք տրամադրող կազմակերպություններում մինչև 3 տարեկան երեխաներ կարող են տեղավորվել միայն հարազատ քույրերին և եղբայրներին նույն տանը տեղավորելու անհրաժեշտությունից ելնելով, եթե դա բխում է նրանց լավագույն շահից։»։

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի «Երեխաների խնամքի տրամադրման կարգը և պայմանները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1112-Ն որոշման
  • 4-րդ կետը լրացնել նոր նախադասությամբ՝ հետևյալ բովանդակությամբ․

«Ընտանեկան միջավայրին մոտ խնամք տրամադրող կազմակերպությունները պետական աջակցությամբ իրականացվող ծրագրերում կարող են ընդգրկվել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ կնքված հուշագրի հիման վրա, իսկ «Սոցիալական աջակցության մասին» 2024 թվականի հոկտեմբերի 24-ի N 414-Ն օրենքի 59-րդ հոդվածի 8-րդ մասում նախատեսված ժամկետի ավարտից հետո՝ միայն հավաստագրվելու դեպքում։»․

  • hավելված N 1-ի 1-ին, 5-րդ, 108-րդ և 109-րդ կետերում «խնամքի գիշերօթիկ հաստատություններ» համապատասխան հոլովաձևերով բառերից հետո լրացնել «, ընտանեկան միջավայրին մոտ խնամք տրամադրող կազմակերպություններ» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով.
  • hավելված N 1-ի 2-րդ կետի «4-րդ մասի 6-րդ կետով» բառերից հետո լրացնել «(բացառությամբ սույն հավելվածի VI.1 գլխով նախատեսված կազմակերպության)» բառերով․
  • hավելված N 1-ի 11-րդ, 12-րդ կետերում «պաշտպանության հաստատությունները» բառերից հետո լրացնել «, ընտանեկան միջավայրին մոտ խնամք տրամադրող կազմակերպությունները» բառերով․
  • hավելված N 1-ի 11-րդ կետում «պաշտպանության հաստատություններ» համապատասխան հոլովաձևերով բառերից հետո լրացնել «, ընտանեկան միջավայրին մոտ խնամք տրամադրող կազմակերպություններ» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով.
  • հավելված N 1-ի 64-րդ կետում «առողջական վիճակը» բառերից հետո լրացնել «կամ լիազորած պետական մարմնի նախաձեռնությամբ» բառերով․
  • Հավելված N 1-ը լրացնել նոր VI.1 գլխով հետևյալ բովանդակությամբ՝

 

«VI.1 ԸՆՏԱՆԵԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻՆ ՄՈՏ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

         81․1․ Սույն որոշմամբ սահմանված կարգով լիազորած պետական մարմնի կողմից երեխային ընտանեկան միջավայրին մոտ խնամք տրամադրող կազմակերպություն (այսուհետ՝ Կազմակերպություն) ուղեգրելու և Կազմակերպությունից դուրսգրման գործընթացն իրականացվում է սույն հավելվածի 3-րդ և 5-րդ գլուխներով սահմանված կարգով։

81․2․ Կազմակերպությունն ապահովում է երեխայի

  • խնամքն և դաստիարակությունը՝ խնամք իրականացնողների (այսուհետ՝ Խնամողներ), նրանց աջակցողների և այլ աշխատողների/անձանց միջոցով․
  • առաջնային բժշկական օգնության և սպասարկման տրամադրումը.
  • խորհրդատվության տրամադրումը.
  • սոցիալ-հոգեբանական օգնության տրամադրումը.
  • սոցիալ-վերականգնողական օգնության տրամադրումը․
  • աջակցող միջոցներով ապահովումը.
  • ֆունկցիոնալության գնահատումը.
  • ազատ ժամանցը.
  • կրթական, սպորտային, մշակութային և այլ ծառայությունների մատուցումը։

81․3․ Կազմակերպություն երեխայի տեղափոխվելուց անմիջապես հետո` համապատասխան իրավասություններ ունեցող աշխատողը (կամ պաշտոնատար անձը) կազմակերպում է երեխայի բժշկական զննությունը և հաշվառումը համապատասխան բժշկական հաստատությունում՝ ՀՀ օրենսդրությամբ սաահմանված կարգով։

81․4․Կազմակերպությունում երեխայի ընդունելությունը ձևակերպվում է Կազմակերպության ղեկավարի կամ համապատասխան լիազորություն ունեցող պաշտոնատար անձի հրամանով:

        81․5․ Սույն հավելվածի 81․4-րդ կետում նշված հրամանի ընդունումից անմիջապես հետո՝ Կազմակերպության համապատասխան լիազորություններով օժտված աշխատողը (կամ պաշտոնատար անձը) Կազմակերպություն ընդունված երեխայի մասին տվյալները գրանցում է Կազմակերպության հաշվառման մատյանում, որի ձևը հաստատում է Կազմակերպության ղեկավարը կամ համապատասխան լիազորություն ունեցող այլ պաշտոնատար անձ (կամ մարմինը):

81․6․ Կազմակերպության հաշվառման մատյանում գրանցվում են երեխայի մասին հետևյալ տեղեկությունները՝

  • անունը, ազգանունը, առկայության դեպքում՝ հայրանունը.
  • ծննդյան ամսաթիվը, ամիսը, տարեթիվը և վայրը.
  • սեռը.
  • անձը հաստատող փաստաթղթի անվանումը, սերիան և համարը (առկայության դեպքում).
  • մինչև Կազմակերպություն տեղափոխվելը երեխայի բնակության վայրի հաշվառման հասցեն, իսկ հաշվառման մեջ չգտնվելու դեպքում՝ վերջին կամ նախկին բնակության վայրի հասցեն.
  • տեղեկություններ (անուն, ազգանուն, ազգակցական կապը, կոնտակտային տվյալները) երեխայի ծնողների կամ ազգականների մասին (առկայության դեպքում).
  • երեխային Կազմակերպություն ընդունելու պատճառները.
  • լիազորած պետական մարմնի ուղեգրման փաստաթղթի տվյալները․
  • Կազմակերպություն ընդունման և դուրսգրման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը, դուրսգրման հիմքը․
  • երեխայի Խնամողի ու Խնամողին աջակցողի անունը, ազգանունը, առկայության դեպքում՝ հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի համարը և տրման օրը, ամիսը, ամսաթիվը․
  • երեխայի բնակության վայրը։

        81․7․ Կազմակերպությունում բնակվող (խնամվող) յուրաքանչյուր երեխայի համար Կազմակերպության սոցիալական աշխատողը կամ համապատասխան լիազորություններով օժտված այլ աշխատող (կամ պաշտոնատար անձը) լրացնում է հաշվառման քարտ, որի ձևը հաստատում է Կազմակերպության ղեկավարը կամ համապատասխան լիազորություն ունեցող պաշտոնատար անձը (կամ մարմինը): Կազմակերպությունում երեխայի բնակվելու (խնամվելու) ամբողջ ժամանակահատվածում երեխայի հաշվառման քարտը պահվում է քարտարանում, իսկ երեխային Կազմակերպությունից դուրս գրելու դեպքում հաշվառման քարտը պահվում է երեխայի անձնական գործում:

81․8․ Կազմակերպությունում բնակվող (խնամվող) յուրաքանչյուր երեխայի համար կազմվում է անձնական գործ, որում ներառվում են երեխային Կազմակերպություն ընդունելու մասին հրամանը (դրա պատճենը), երեխայի անձը հաստատող փաստաթուղթը, երեխայի լուսանկարը, երեխայի աջակցության անհատական սոցիալական ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր), Խնամողի կողմից ներկայացվող հաշվետվությունների պատճեները և տրամադրվող սոցիալական ծառայություններին վերաբերող այլ փաստաթղթեր (դրանց պատճենները): Յուրաքանչյուր երեխայի անձնական գործի համարը պետք է նույնությամբ համապատասխանի հաշվառման մատյանում տվյալ երեխայի վերաբերյալ կատարված գրանցման հերթական համարին: Կազմակերպությունում խնամվող երեխաների՝ սույն կետում նշված տեղեկատվությունը մուտքագրվում է լիազորած պետական մարմնի համապատասխան տեղեկատվական ենթահամակարգում՝ լիազորած պետական մարմնի կողմից սահմանված կարգով։ Խնամողի կողմից ներկայացվող հաշվետվություններում պետք է մանրամասն նշվի երեխայի խնամքի իրականացման համար կատարված ծախսերը, ծախսերը հիմնավորող փաստաթղթերը։ Հաշվետվությունները և կից փաստաթղթերը ներկայացվում են առձեռն, փոստի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով։

81․9․ Երեխայի՝ Կազմակերպությունից բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն կամ շուրջօրյա լրիվ խնամք տրամադրող այլ կազմակերպություն տեղափոխվելու դեպքում երեխայի անձնական գործը փոխանցվում է այն հաստատություն կամ կազմակերպություն, որտեղ տեղափոխվում է երեխան, իսկ անձնական գործում ներառված փաստաթղթերի պատճենները, ինչպես նաև երեխային Կազմակերպություն ընդունելու մասին հրամանը պահպանվում են այն կազմակերպությունում, որտեղից տեղափոխվել է երեխան: Կազմակերպությունից երեխայի դուրսգրման այլ դեպքերում երեխայի անձնական գործը պահպանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում:

81.10․Կազմակերպության սոցիալական աշխատողը և համապատասխան լիազորություններով օժտված այլ աշխատողներ (հոգեբան, բժիշկ, մանկավարժ և այլն)՝ Կազմակերպություն երեխայի ընդունումից հետո եռօրյա ժամկետում կազմում են Ծրագիրը՝ Կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 13-ի N 1444-Ն որոշմամբ սահմանված կարգով, պարբերաբար վերանայում այն, և յուրաքանչյուրն իր իրավասությունների սահմաններում իրականացնում է անհրաժեշտ միջոցառումներ: Ծնողական իրավունքներից չզրկված ծնող (ծնողներ) կամ այլ օրինական ներկայացուցիչներ կամ ազգականներ ունեցող երեխայի Ծրագիրը կազմելիս` հաշվի է առնվում նրանց կարծիքը, եթե այն բացասաբար չի ազդի երեխայի վերականգնման գործընթացի վրա կամ չի խոչընդոտի դրա արդյունավետ իրականացմանը: Ծրագրի կազմման ու պարբերաբար վերանայմանը մասնակցում է նաև երեխայի Խնամողը։

81․11․ Կազմակերպություն ընդունվելուց հետո Կազմակերպության ղեկավարի կամ համապատասխան լիազորություն ունեցող պաշտոնատար անձի հրամանով սահմանվում է երեխայի Խնամողը, ով մշտապես պետք է բնակվի երեխայի հետ, բացառությամբ սույն կարգով նախատեսված դեպքերի։

81․12․ Խնամողը պարտավոր է մինչև երեխաների խնամքով զբաղվելը՝ մասնակցել Կազմակերպության կողմից կազմակերպված հատուկ դասընթացներին։ Դասընթացները վերաբերում են երեխայի առաջին օգնության տրամադրմանը, ընտանեկան միջավայրին մոտ խնամքի տրամադրմանը վերաբերող  Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված իրավական ակտերին, Կազմակերպության իրավական ակտերին և այլն։

81․13․ Յուրաքանչյուր Խնամող խնամում և դաստիարակում է առավելագույնը 8 երեխաներ՝ ներառյալ իր կենսաբանական երեխաները։

81․14․ Յուրաքանչյուր Խնամողի  կողմից իր խնամքի տակ գտնվող երեխաների խնամքն ու դաստիարակությունն իրականացվում է Կազմակերպության կողմից հատկացված առանձին տներում։ Խնամողի ամուսինը կամ կենսաբանական երեխաների հայրը և կենսաբանական երեխաները կարող են բնակվել համապատասխան տանը, եթե դա չի հակասում խնամվող երեխաների լավագույն շահին։

81․15․ Կազմակերպությունն

  • ապահովվում է քույրերի և եղբայրների տեղավորումը նույն տանը, եթե դա չի հակասում երեխաների լավագույն շահին․
  • երեխային ապահովում է անվտանգ միջավայրով՝ զերծ պահելով ցանկացած բռնությունից, շահագործումից, իրավունքների և օրինական շահերի այլ ոտնահարումից։

81․16․ Խնամողի բացակայության ընթացքում վերջինիս փոխարինում է Խնամողին աջակցողը։

81․17․ Խնամողն ապահովում և պատասխանատու է երեխայի Ծրագրի իրագործման համար, քանի դեռ նա չի վերադարձել կենսաբանական ընտանիք, չի հանձնվել որդեգրման կամ խնամակալության կամ հոգաբարձության, չի տեղավորվել խնամատար ընտանիքում, չի տեղափոխվել խնամք տրամադրող այլ կազմակերպություն կամ չի լրացել օրենսդրությամբ սահմանված տարիքը։

81․18․ Կազմակերպությունը պարտավոր է ստեղծել պայմաններ, որպեսզի Խնամողները ինքնուրույն ղեկավարեն ընտանիքը։ Խնամողներն իրավունք ունեն ինքնուրույն կառավարել ընտանիքի բյուջեն և ընտանիքի առօրյա կյանքի վրա ազդեցություն ունեցող որոշումներ կայացնել՝ իրենց խնամքում գտնվող երեխաների հետ միասին:

81․19․ Խնամողն ինքնուրույն երեխաների հետ կազմակերպում է ամենօրյա կյանքը՝ որոշումներ կայացնելով ընտանեկան հարցերի և երեխաների գործողությունների վերաբերյալ՝ համաձայնեցնելով երեխաների Ծրագրի հետ։  Խնամողը կրում է ընտանեկան ռեսուրսների օգտագործման պատասխանատվությունը` միաժամանակ երաշխավորելով երեխաների հիմնարար կարիքների բավարարումը՝ առողջ սնունդ, անհրաժեշտ հիգիենիկ պարագաներ, ֆիզիկական ու հոգևոր առողջություն և կրթություն։ Անհրաժեշտության դեպքում Խնամողը կարող է պահանջել Կազմակերպության  համապատասխան աշխատողների աջակցությունը (հոգեբան, սոցիալական աշխատող և այլն)։

81․20․ Խնամողին յուրաքանչյուր ամիս տրամադրվում է գումար՝ երեխայի սննդի, հագուստի, կոշիկի, հիգիենայի պարագաների ապահովման համար, որի վերաբերյալ վերջինս պետք է ներկայացնի հաշվետվություն։ Տան կոմունալ ծախսերը և կենցաղային իրերը տրամադրվում է Կազմակերպության վարչակազմի կողմից։

81․21․ Երեխաներին տրամադրվում է Կառավարության 2004 թվականի օգոստոսի 5-ի N 1324-Ն որոշմամբ սահմանված գումար՝ անձնական մանր ծախսերի համար։ Խնամողները սովորեցնում են երեխաներին գումարը խելամիտ ծախսելու հմտություններ։

81․22․ Խնամողը և աջակցողը Կազմակերպության վարչակազմին յուրաքանչյուր ամիս ներկայացնում են կատարված ծախսերի մասին հաշվետվություն։ Ընդ որում գումարը անհրաժեշտ  է ծախսել հաշվի առնելով երեխայի նախասիրությունները և լավագույն շահը։

81․23․ Կազմակերպությունը պարտավոր է ունենալ մասնագիտական աշխատակազմ (հոգեբան, սոցիալական աշխատող, ընտանիքներին աջակցող մասնագետ և այլն), ովքեր աջակցելու են Խնամողներին (մասնագիտական աջակցություն, խորհրդատվություն և այլն)։

81․24․ Խնամողները պարտավոր են կանոնավոր խորհրդատվական կամ սուպերվիզիաների այցերի, ընթացիկ դասընթացների և փորձի փոխանակման միջոցով զարգացնել իրենց հիմնական հմտությունները, մասնագիտական պրակտիկան։

81․25․ Խնամողները պարտավոր են ապահովել նաև երեխայի կենսաբանական ընտանիքի հետ կապը՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում։

81․26․ Կազմակերպությունը՝ Խնամողների հետ մեկտեղ ապահովում  է համայնքային ծրագրերում երեխաների ինտեգրումը՝ ստեղծելով պայմաններ երեխաներին մշակութային, սպորտային, կրթական անվճար խմբակներ ներգրավվելու ուղղությամբ։

81․27․ Կազմակերպությունն ապահովում  է նաև խնամվող երեխայի և Խնամողի տարեկան առնվազն տասն աշխատանքային օրվա հանգիստը ՀՀ-ում կամ ՀՀ-ից դուրս։

81․28․ Կազմակերպությունը, նրա պաշտոնատար անձինք ու աշխատողները, Խնամողները, այլ անձինք պարտավոր են «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքով սահմանված կարգով որևէ կերպ չհրապարակել, չտարածել խնամքի տրամադրման ընթացքում երեխաների և նրանց օրինական ներկայացուցիչների վերաբերյալ իրենց հայտնի դարձած անձնական և ընտանեկան տվյալները, որոնք հնարավորություն կընձեռեն նույնականացնելու այդ երեխաներին, ինչպես նաև երրորդ անձանց չընձեռել այդ տվյալները ու տեղեկությունները հայթայթելու այնպիսի հնարավորություն, որ կարող է առաջանալ թույլատրելու, չխոչընդոտելու կամ նման տեղեկությունների պահպանման կարգի խախտման հետևանքով:»։

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 17-ի «Երեխաների շուրջօրյա խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում խնամվող երեխաների՝ ընտանիքների հետ վերամիավորման կազմակերպման և ընտանիքներից երեխաների բաժանման ռիսկերի կանխարգելման ծրագիրը հաստատելու մասին» N 743-Ն որոշման հավելվածի 5-րդ կետի 1-ին ենթակետում «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ում,» բառերը փոխարինել ««ՍՕՍ-մանկական գյուղեր Հայաստան» բարեգործական հիմնադրամում (եթե երեխան ուղեգրվել կամ վերաուղեգրվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից)» բառերը։
  2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի ««Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 665-Ն որոշման
  • N 9 հավելվածի 1-ին կետի «(տուն-ինտերնատ (ծերանոց), մանկատուն)» բառերից հետո լրացնել «կամ պետական բյուջեի միջոցներով ֆինանսավորվող ընտանեկան միջավայրին մոտ խնամք տրամադրող կազմակերպությունում» բառերը․
  • N 9 հավելվածի 2-րդ կետի «պետական» բառերից հետո լրացնել «կամ պետական բյուջեի միջոցներով ֆինանսավորվող ընտանեկան միջավայրին մոտ խնամք տրամադրող» բառերով․
  • N 9 հավելվածի 15-րդ,16-րդ, 17-րդ, 18-րդ, 18․1-րդ, 18․2-րդ, 19-րդ կետերում «մանկատուն» համապատասխան հոլովաձևով բառից հետո լրացնել «կամ պետական բյուջեի միջոցներով ֆինանսավորվող ընտանեկան միջավայրին մոտ խնամք տրամադրող կազմակերպություն» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով․
  • N 9 հավելվածի 20-րդ կետի 5-րդ ենթակետը ճանաչել ուժը կորցրած։
  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 22-ի «Հայաստանի Հանրապետությունում գործող՝ երեխաներին շուրջօրյա խնամք տրամադրող բնակչության սոցիալական պաշտպանության պետական հաստատությունների (մանկատների) 18 տարին լրացած և հաստատությունից դուրս գրված շրջանավարտների դրամական աջակցության և բնակելի տարածության վարձավճարի հատուցման կարգերը հաստատելու ու Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» N 1007-Ն որոշման
  • և հավելվածների վերնագրերում «(ՄԱՆԿԱՏՆԵՐԻ) 18 ՏԱՐԻՆ ԼՐԱՑԱԾ ԵՎ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ» բառերը փոխարինել «(ՄԱՆԿԱՏՆԵՐԻ) ԿԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՒՂԵԳՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՇՈՒՐՋՕՐՅԱ ԽՆԱՄՔ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 18 ՏԱՐԻՆ ԼՐԱՑԱԾ ԵՎ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ (ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԻՑ)» բառերով․
  • 1-3-րդ կետերում «(մանկատների) 18 տարին լրացած և հաստատությունից» բառերը փոխարինել «(մանկատների) կամ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ուղեգրի հիման վրա առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին շուրջօրյա խնամք տրամադրող կազմակերպությունների 18 տարին լրացած և հաստատությունից (կազմակերպությունից)» բառերով․
  • N 1 հավելվածի

ա․ 1-ին կետում «(մանկատներում)» բառից հետո լրացնել «կամ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ուղեգրի հիման վրա առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին շուրջօրյա խնամք տրամադրող կազմակերպություններում» բառերը․

բ․ 1-ին կետից հանել «մանկատան» բառը․

գ․ 5-րդ կետի 2-րդ ենթակետում «(այսուհետ՝ մանկատուն)» բառերը փոխարինել «կամ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ուղեգրի հիման վրա առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին շուրջօրյա խնամք տրամադրող կազմակերպությունում (այսուհետ՝ միասին Կազմակերպություն)» բառերով․

դ․ 9-րդ կետի 2-րդ ենթակետում, 11-րդ և 12-րդ կետերում «մանկատուն» համապատասխան հոլովաձևով բառը փոխարինել «Կազմակերպություն» բառով՝ համապատասխան հոլովաձևով․

  • N 2 հավելվածի

ա․1-ին կետում «(մանկատներում)» բառից հետո լրացնել «կամ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ուղեգրի հիման վրա առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին շուրջօրյա խնամք տրամադրող կազմակերպությունում» բառերը․

բ․ 4-րդ կետի 1-ին ենթակետում «(այսուհետ՝ մանկատանը)» բառերը փոխարինել «կամ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ուղեգրի հիման վրա առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին շուրջօրյա խնամք տրամադրող կազմակերպությունում (այսուհետ՝ միասին Կազմակերպություն)» բառերով․

գ․ 8-րդ կետի 2-րդ ենթակետում, 10-րդ և 11-րդ կետերում «մանկատուն» համապատասխան հոլովաձևով բառը փոխարինել «Կազմակերպություն» բառով՝ համապատասխան հոլովաձևով։

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 27-ի ««Առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության կարգը, գործունեության ոլորտների, որոնցում զբաղված անձինք ենթակա են առողջական վիճակի պարտադիր զննության, և բժշկական զննության ծավալի ու հաճախականության ցանկը, անձնական սանիտարական (բժշկական) գրքույկի, բժշկական զննության ենթակա անձանց անվանացանկը, անձին ժամանակավորապես աշխատանքի չթույլատրելու մասին որոշման ձևերը հաստատելու մասին» N 347-Ն որոշման N 2 հավելվածի 8-րդ կետում «(մանկատների,)» բառերց հետո լրացնել «ընտանեկան միջավայրին մոտ խնամք տրամադրող կազմակերպությունների,» բառերով։
  2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 5-ի ««Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին ճանաչելու և երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնողհաստատություններում երեխաների խնամքի ու դաստիարակության համար անհրաժեշտ պետական սոցիալական նվազագույն չափորոշիչները հաստատելու մասին» N 1324-Ն որոշման
  • և հավելվածի վերնագրերում «ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ» բառից հետո լրացնել «ԵՎ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻՆ ՄՈՏ ԽՆԱՄՔ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ» բառերով․
  • 2-րդ կետում «հաստատություններում» բառից հետո լրացնել «և ընտանեկան միջավայրին մոտ խնամք տրամադրող կազմակերպություններում» բառերով․
  • հավելվածի

           ա․ նախաբանում «հաստատություններում» բառից հետո լրացնել  «և ընտանեկան միջավայրին մոտ խնամք տրամադրող կազմակերպություններում (այսուհետ՝ միասին Կազմակերպություն)» բառերով․

           բ․ 1-ին, 2-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 13-րդ, 15-րդ, 17-րդ, 18-րդ, 20-րդ, 21-րդ, 23-րդ, 24-րդ, 26-րդ, 28-րդ, 30-րդ, 31-րդ, 32-րդ, 33-րդ, 34-րդ, 35-րդ, 36-րդ, 37-րդ, 39-րդ, 40-րդ, 41-րդ, 42-րդ, 43-րդ, 44-րդ, 45-րդ, 50-րդ, 51-րդ կետերում, «Չափորոշիչ III»-ի վերնագրում «երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություն» բառերը փոխարինել «Կազմակերպություն» բառով․

           գ․ 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 6-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ,14-րդ, 18-րդ, 19-րդ, 25-րդ, 38-րդ, 40-րդ կետերում «մանկատուն» համապատասխան հոլովաձևով բառը փոխարինել «Կազմակերպության» բառով՝ համապատասխան հոլովաձևով․

           դ․ 2-րդ կետում «շենքի» բառից հետո լրացնել «(տների)» բառով․

           ե․ 14-րդ կետում «Մանկատունը և երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունը» բառերը փոխարինել «Կազմակերպությունը» բառով․

           զ․ 16-րդ, 48-րդ կետերում «մանկատունը» բառը փոխարինել «բնակչության սոցիալական պաշտպանության մասնագիտացված կամ ընդհանուր տիպի հաստատությունը և ընտանեկան միջավայրին մոտ խնամք տրամադրող կազմակերպությունը» բառերով․

           է․ 16․4-րդ կետում «հաստատությունից» բառը փոխարինել «Կազմակերպությունից» բառով․

           ը․ 16․5-րդ կետում «Մանկատունն» բառը փոխարինել «Բնակչության սոցիալական պաշտպանության մասնագիտացված կամ ընդհանուր տիպի հաստատությունն» բառերով․

           թ․ 16.6 կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ.

«16․6․«Ցերեկային խնամքի ծառայություններ տրամադրող կենտրոններ հաճախող հաշմանդամություն ունեցող երեխաների համար, ինչպես նաև կենտրոնից առնվազն 500 մետր հեռավորությամբ բնակվող տրանսպորտից օգտվող երեխաների համար կենտրոնն ապահովում է տրանսպորտի ծախսերի դրամական փոխհատուցում՝ գործող սակագներին համապատասխան։»․

           ժ․ 18-րդ կետում «հաշմանդամ» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող» բառերով․

           ի․ 22-րդ կետում «Երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունը» բառերը փոխարինել «Բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր կամ մասնագիտացված տիպի հաստատությունը» բառերով․

           լ․ 25-րդ կետում «Մանկատանը» բառը փոխարինել «Բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր կամ մասնագիտացված տիպի հաստատությունում» բառերով․

           խ․ 27-րդ կետում «Մանկատունը և երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունն» բառերը փոխարինել «Կազմակերպությունն» բառով․

           ծ․ 29-րդ կետում «Մանկատանը» բառը փոխարինել «Բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր կամ մասնագիտացված տիպի հաստատությունում և ընտանեկան միջավայրին մոտ խնամք տրամադրող կազմակերպությունում» բառերով, իսկ «մանկատան» բառը փոխարինել «Բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր կամ մասնագիտացված տիպի հաստատության և ընտանեկան միջավայրին մոտ խնամք տրամադրող կազմակերպության» բառերով․

           կ․ 29-րդ կետում «մանկատնից» բառը փոխարինել «դրանից» բառով․

           հ․ 46-րդ, 47-րդ կետերում «Մանկատունը և երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունը» բառերը փոխարինել «Բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր կամ մասնագիտացված տիպի հաստատությունը և ընտանեկան միջավայրին մոտ խնամք տրամադրող կազմակերպությունը» բառերով․

           ձ․ «Չափորոշիչ XX» վերնագրում «Մանկատնից» բառը փոխարինել «Կազմակերպությունից» բառով։

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի «Լիազորած պետական մարմին ճանաչելու, սոցիալական ապահովության հաշվի պայմանագրի օրինակելի ձևը, սոցիալական ապահովության հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալների ցանկը և սոցիալական ապահովության հաշվին մուտքագրելու միջոցով վճարվող գումարները սահմանելու մասին» N 284-Ն որոշման  3-րդ կետի 12-րդ և 13-րդ ենթակետերում «(մանկատների) 18 տարին լրացած և հաստատությունից» բառերը փոխարինել «(մանկատների) կամ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ուղեգրի հիման վրա առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին շուրջօրյա խնամք տրամադրող կազմակերպությունների 18 լրացած և հաստատությունից կամ կազմակերպությունից» բառերով։
  2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի «Ավելացված արժեքի հարկից ազատման արտոնությունների կիրառության շրջանակները սահմանելու մասին» N 1317-Ն որոշման N 2 հավելվածի 2-րդ կետում «շուրջօրյա խնամքի հաստատություններում» բառերից հետո լրացնել «, համայնքային փոքր տներում» բառերով․
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն որոշման 3-րդ կետի և 4-րդ կետի 7-րդ ենթակետի, որոնք ուժի մեջ են մտնում 2025 թվականի մայիսի 10-ից։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    26.02.2025 - 14.03.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 523

Տպել