Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 381-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1112-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 17-Ի N 743-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ, 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 665-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ, 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի N 347-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ, 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 5-Ի N 1324-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ, 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 284-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ, 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի N 1007-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1317-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

50%50%

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 381-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1112-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 17-Ի N 743-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ, 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 665-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ,

 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի  N 347-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ,  2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 5-Ի N 1324-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ,  2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 284-Ն ՈՐՈՇՄԱՆ  ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ, 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի N 1007-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի  N 1317-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
  2. «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ խնամքը կյանքի դժվարին իրավիճակում հայտնված տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձին կամ երեխային կամ սույն հոդվածով նախատեսված այլ անձանց ընտանեկան միջավայրին առավել մոտ սոցիալ-կենցաղային պայմաններ ապահովելու կամ տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձին կամ երեխային իրսոցիալական միջավայրում պահելու կամ հասարակությունում ներառելու նպատակով անհրաժեշտ օգնությունն է: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝  խնամքը տրամադրվում է`

1) տնային պայմաններում կամ

2) ցերեկային կենտրոններում կամ

3) բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում կամ

4) աջակցության կենտրոններում կամ

5) համայնքային փոքր տներում կամ

6) խնամատար ընտանիքներում կամ

7) խնամակալի կամ հոգաբարձուի ընտանիքում կամ

8) սույն մասի 1-7-րդ կետերում չնշված՝ խնամք, այդ թվում՝ բազմապրոֆիլ ծառայություններ տրամադրող այլ կազմակերպություններում:

«Երեխայի իրավունքների մասին» օրենքի 24-րդ հոդվածի համաձայն՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված (այդ թվում՝ առանց ծնողական խնամքի մնացած) երեխաները պետության հոգածության և պաշտպանության ներքո են, նրանք պետության և համապատասխան մարմինների կողմից պաշտպանության, խնամքի, դաստիարակության և օգնության իրավունք ունեն: Պետությունն ու համապատասխան մարմիններն ապահովում են նման երեխաների խնամքը և դաստիարակությունը որդեգրման, խնամակալություն կամ հոգաբարձություն սահմանելու կամ խնամատար ընտանիքում տեղավորելու, իսկ դրանց անհնարինության դեպքում` համապատասխան հաստատություններում տեղավորելու միջոցով: Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների տիպերի ցանկը, դրանցում երեխաների տեղավորման չափանիշները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Վերոգրյալից բխում է, որ պետության պարտականությունն է ապահովելու առանց ծնողական խնամքի մնացած (այսուհետ՝ ԱԾԽՄ)  երեխաների խնամքը՝ ընտանեկան միջավայրին առավել մոտ սոցիալ-կենցաղային պայմաններում։

Նախագծի մշակումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության որդեգրած քաղաքականության համաձայն՝ երեխայի ընտանիքում ապրելու իրավունքի իրացմամբ, Հայաստանի Հանրապետությունում երեխաների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումներով` երեխաների խնամքի շուրջօրյա հաստատություններ երեխաների մուտքի կանխարգելմամբ և այլընտրանքային ծառայությունների ցանցի ընդլայնմամբ: 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը. 

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Նախագծով առաջարկվում է սահմանել ԱԾԽՄ երեխաների խնամքի տրամադրման նոր տեսակ և դրանից բխող փոփոխություններ կատարել Կառավարության համապատասխան որոշումներում։  Մասնավորապես, առաջարկվում է

  • նկարագրել ընտանեկան միջավայրին մոտ խնամք տրամադրող կազմակերպությունում խնամքի տրամադրման պայմանները և կարգը։ Մասնավորապես, կարգավորումների համաձայն՝ Կազմակերպության յուրաքանչյուր խնամող առավելագույնը խնամելու է 8 երեխայի (ներառյալ իր կենսաբանական երեխաների)՝ համապատասխան տներում։ Տները կահավորված են լինելու բոլոր անհրաժեշտ պարագաներով։ Երեխաների խնամքով զբաղվելու են հատուկ վերապատրաստված անձինք։ Խնամողի ամուսինը և կենսաբանական երեխաները կարող են բնակվել համապատասխան տանը, եթե դա չի հակասում խնամվող երեխաների լավագույն շահին։ Խնամողներն իրավունք կունենան ինքնուրույն կառավարել ընտանիքի բյուջեն և ընտանիքի առօրյա կյանքի վրա ազդեցություն ունեցող որոշումներ կայացնել՝ իրենց խնամքում գտնվող երեխաների և երիտասարդների հետ միասին:Խնամողն ինքնուրույն երեխաների հետ կկազմակերպի ամենօրյա կյանքը՝ որոշումներ կայացնելով ընտանեկան հարցերի և երեխաների գործողությունների վերաբերյալ՝ համաձայնեցնելով երեխաների կարիքների գնահատման արդյունքում ստեղծված անհատական զարգացման ծրագրի հետ։  Խնամողը կրելու է ընտանեկան ռեսուրսների օգտագործման պատասխանատվությունը` միաժամանակ երաշխավորելով երեխաների հիմնարար կարիքների բավարարումը՝ առողջ սնունդ, անհրաժեշտ հիգիենիկ պարագաներ, ֆիզիկական ու հոգևոր առողջություն և կրթություն․
  • սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 22-ի «Հայաստանի Հանրապետությունում գործող՝ երեխաներին շուրջօրյա խնամք տրամադրող բնակչության սոցիալական պաշտպանության պետական հաստատությունների (մանկատների) 18 տարին լրացած և հաստատությունից դուրս գրված շրջանավարտների դրամական աջակցության և բնակելի տարածության վարձավճարի հատուցման կարգերը հաստատելու ու Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» N 1007-Ն որոշմամբ սահմանված սոցիալական ծառայություններից կարող են օգտվել նաև Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ուղեգրի հիման վրա առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին շուրջօրյա խնամք տրամադրող կազմակերպությունների շրջանավարտները․
  • սահմանել, որ ընտանեկան միջավայրին մոտ խնամք տրամադրող կազմակերպության աշխատողները պետք է պարտադիր անցնեն բժշկական զննություն․
  • սահմանել, որ երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնողհաստատություններում երեխաների խնամքի ու դաստիարակության համար անհրաժեշտ պետական սոցիալական նվազագույն չափորոշիչները պետք է տարածվեն նաև ընտանեկան միջավայրին մոտ խնամք տրամադրող կազմակերպության վրա և այլն․
  • ինչ վերաբերում է առաջարկվող խնամքի տրամադրվող ծառայության չափորոշիչներին, ապա «Սոցիալական աջակցության մասին» 2024 թվականի հոկտեմբերի 24-ի N 414-Ն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի համաձայն՝ սոցիալական աջակցության ոլորտում պետական լիազոր մարմինը (այսուհետ` պետական լիազոր մարմին)` հաստատում է խնամքի (բացառությամբ խնամատար ընտանիքներում կամ խնամակալի կամ հոգաբարձուի ընտանիքում իրականացվող խնամքի), կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձին կամ ընտանիքին ճաշարանի կողմից սննդի կազմակերպման, սոցիալական բնակարանային ֆոնդում կացարանով, ժամանակավոր օթևանում կացարանով ապահովման սոցիալական ծառայությունների տրամադրման նվազագույն չափորոշիչները` անկախ ծառայություն մատուցողի սեփականության ձևից, կազմակերպաիրավական տեսակից և ֆինանսավորման աղբյուրից։ Նշված օրենքը ուժի մեջ է մտել 2024 թվականի նոյեմբերի 14-ից, իսկ օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվելու են օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 24 ամսվա ընթացքում։ Հետևաբար խնամքի չափորոշիչները կհաստատվեն լիազոր մարմնի հրամանով երկու տարվա ընթացքում։ 
  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը. 

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից։ 

  1. Ակնկալվող արդյունքը. 

Իրավական ակտի ընդունման արդյունքում կապահովվի երեխաների հետագա խնամքը ընտանեկան միջավայրին մոտ կազմակերպություններում, կբարելավվի նրանց կյանքի որակը,  կնպաստի նրանց ինտեգրմանը հասարակության մեջ։ 

  1. Նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման, ինչպես նաև պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների կամ ծախսերի ավելացման կամ նվազեցման անհրաժեշտությունը 

Նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում։ Նախագծի ընդունմամբ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի փոփոխություն չի առաջանում։ 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ. 

          Նախագիծը բխում է «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050» ռազմավարական փաստաթղթի 04 մեգանպատակից, ՀՀ Կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության Ծրագրի 4-րդ՝ «Մարդկային կապիտալի զարգացում» կետի 4.6-րդ ենթակետի 17-րդ և 18-րդ պարբերությունով սահմանված նպատակից, այն է՝ երեխաների հիմնահարցերի ոլորտում երեխայի իրավունքների լիարժեք իրացման համար նպաստավոր պայմանների ստեղծումը՝ երեխաների իրավունքների պաշտպանության մեխանիզմների հզորացմամբ։

  • Քննարկվել է

    26.02.2025 - 14.03.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 534

Տպել