Հիշել նախագիծը
Լրամշակման փուլում է
ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻԱՅԻ ՈԼՈՐՏԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
136 - Կողմ
-
60 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Անիմացիոն ընկերություններ 03.03.2025 18:10:12 | Անիմացիային վերաբերվող Հավելված 6-ի առաջարկը՝ այս հղումով․ https://drive.google.com/file/d/1oLY5V5jCNUe6wCbpkjR69DTNoymqkxJ6/view?usp=drive_link Արթուր Միքայելյան, Տնօրեն, ՄՈՒԼՏԱՐՏ+ Արմինե Անդա (Աբրահամյան), Տնօրեն, ՀՈՇԿԻ ՖԻԼՄ Արմինե Հարությունյան, Տնօրեն, ԱՐՏՍՏԵՊ-ՍՏՈՒԴԻԱ Աղվան Խաչատրյան, Տնօրեն, ՊՈՊՈՔ ԷՆԻՄԵՅՇՆ Գուրգեն Պարոնյան, Տնօրեն, ՍՏՈՒԴԻԱ 33 Իզաբելլա Ներսիսյան, Տնօրեն, ԴԻՋԻՖԻԼԴ Նորայր Գյուզալյան, Տնօրեն, ԱԱ ՍՏՈՒԴԻՈ Զաքար Դեմիրճյան, Տնօրեն, ԲԱԴԱ ՓՐՈԴԱԿՇՆՍ Վահե Սարգսյան, Տնօրեն, ԹԱՉ ԷՖԷՔՍ Վրեժ Քասունի, Տնօրեն, ՌԵԱԿՏ ՓՐՈԴԱՔՇՆ Տիգրան Առաքելյան, Տնօրեն, ՕՆՕՖՖ Րաֆֆի Մովսիսյան, Տնօրեն, ՄՈՒՍՈ ՍՏՈՒԴԻԱ | ||
2 | Սոնա Մարգարյան 03.03.2025 23:02:31 | Կանոնադրության տեքստում «հիմնական» և «մեծամասնական» տերմինները կիրառվել են որպես հոմանիշներ, մինչդեռ ֆիլմարտադրական պրակտիկայում դրանք էականորեն տարբեր իմաստներ ունեն։ Հիմնական ֆիլմարտադրողը (Delegate Producer) հանդիսանում է վերջնական որոշումների ընդունող կողմը, մինչդեռ մեծամասնական ֆիլմարտադրողը պարզապես ամենաշատ ներդրում ունեցող կողմն է։ Հայկական կինոարտադրական պրակտիկայում հաճախ տեղի է ունենում այնպես, որ հայկական կողմը, նույնիսկ լինելով փոքրամասնական ֆիլմարտադրող, իրականում հանդիսանում է հիմնական ֆիլմարտադրող։ Հայաստանյան կողմը համարվում է մեծամասնական ֆիլմարտադրող, եթե Նախագծում ներդրված միջոցների մեծամասնությունը հայկական ծագում ունի և Նախագծի հիմնական ստեղծագործական կազմի անդամների (պրոդյուսեր, սցենարի հեղինակ, բեմադրող ռեժիսոր, բեմադրող օպերատոր, բեմադրող նկարիչ, նկարիչ-ձևավորող՝ զգեստների/անիմացիոն կերպարների, գլխավոր անիմատոր, սուպերվայզեր, երաժշտության հեղինակ, մոնտաժի ռեժիսոր, հնչյունային ռեժիսոր, առաջին, երկրորդ, երրորդ դերերի դերակատարներ, հետազոտող) մեծամասնությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է։ Հայաստանյան կողմը իրավասու է հանդիսանալ հիմնական ֆիլմարտադրող՝ անկախ ներդրված հայաստանյան միջոցների չափից և արտերկրյա գործընկերների հետ ֆինանսական բաշխվածության տոկոսային հարաբերակցությունից։ | ||
3 | Սոնա Մարգարյան 03.03.2025 23:02:31 | Նախագծում օգտագործվում են թաքնված տեխնիկական մեթոդներ այնպիսի տեղեկատվության տարածման համար, որոնք ազդում են մարդկանց ենթագիտակցության վրա կամ վնասակար ազդեցություն ունեն նրանց առողջության վրա. Տեքստը բացատրության կարիք ունի, քանի որ այն անհասկանալի է, կարող է տարընթերցումների տեղիք տալ, ինչպես նաև հանգեցնել գրաքննության և խոսքի ազատության սահմանափակման: | ||
4 | Սոնա Մարգարյան 03.03.2025 23:02:31 | Սույն Կանոնակարգի պահանջներին չհամապատասխանող, ոչ հավաստի տեղեկատվություն պարունակող, անընթեռնելի և/կամ ոչ լիարժեք փաստաթղթերով թերի Հայտերը Աշխատանքային խմբի կողմից չեղարկվում են և չեն ուղարկվում Փորձագիտական հանձնաժողովի դիտարկմանը, իսկ գնահատման ենթակա Հայտերի փաթեթները տրամադրվում են Փորձագիտական հանձնաժողովի անդամների դիտարկմանը՝ սույն կանոնակարգի 1-ին Հավելվածում նախատեսված ժամկետներում: Առաջարկում ենք լրամշակել այս կետը և ավելացնել ` Վրիպումներով (տառասխալներ, անճշտություններ, հաշվարկային սխալներ, փաստաթղթերում ոչ լիարժեք տեղեկատվություն) ներկայացված Նախագծի Հայտատուին տրվում է հնարավորություն շտկելու սխալները՝ դրանց մասին տեղեկացում ստանալուց հետո 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում։ Այս մեթոդը կիրառվում է նաև միջազգային ամենաառաջատար հիմնադրամի՝ Եվրիմաժի կողմից։ | ||
5 | Սոնա Մարգարյան 03.03.2025 23:02:31 | Կանոնակարգում բացակայում է նախագծերի նախնական և հավերջնական ֆինանսավորման մեխանիզմները։ Առաջարկում ենք հստակեցնել ֆինանսավորման տրամադրման սկզբունքը՝ արդյո՞ք այն բաշխվում է բալային շեմով, թե՞ եղած գումարի չափով՝ հաշվի առնելով, որ բյուջեի սահմանափակ լինելու դեպքում կարող են առաջանալ անհասկանալի և խնդրահարույց իրավիճակներ։ Այս հարցի հստակեցումը կարևոր է, քանի որ ներկայիս մոտեցմամբ հնարավոր է երկու ծայրահեղ տարբերակ՝ Եթե սահմանվի x-բալային շեմ, ապա բոլոր շեմը հաղթահարած նախագծերը կարող են հավակնել ֆինանսավորման, բայց բյուջեն չի հերիքելու։ Եթե ֆինանսավորվեն միայն ամենաբարձր բալեր ունեցող նախագծերը, ապա հնարավոր է ամեն փուլում ֆինանսավորում ստանա ընդամենը 1 կամ 1.5 նախագիծ։ Միևնույն ժամանակ հստակ չէ արդյո՞ք հաշվի են առնվելու միայն այն նախագծերը, որոնք արժանացել են փորձագիտական հանձնաժողովի բոլոր անդամների դրական գնահատականը, թե ընդհանուր գնահատականների համագումարի արդյունքը։ Ուստի առաջարկում ենք լրացնել այս բացը և հստակեցնել ընտրության մեխանիզմը | ||
6 | Սոնա Մարգարյան 03.03.2025 23:02:31 | Դեբյուտ են համարվում ռեժիսորի առաջին կարճամետրաժ և առաջին լիամետրաժ ֆիլմը: Դեբյուտային լիամետրաժ ֆիլմ նկարելուց հետո Հայտատուի առաջին կարճամետրաժ ֆիլմը չի համարվում դեբյուտային: Կարճամետրաժ ֆիլմերի արտադրության անվանակարգում դեբյուտային հայտ կարող են ներկայացնել մինչև 35 տարեկան ռեժիսոր ունեցող (այդ թվում ուսանող) Հայտատուները: Կարծում ենք, որ տվյալ կետով սահմանված տարիքային շեմը պետք է հանել, քանի որ այն չի համապատասխանում ոչ բարոյական, ոչ էլ իրավաբանական նորմերին։ Ավելին, համաշխարհային կինոարվեստի պատմությունն ապացուցում է, որ մեծանուն կինոռեժիսորների ճնշող մեծամասնությունը իրենց դեբյուտային ֆիլմերը նկարահանել են ավելի ուշ տարիքում։ Դեբյուտային ֆիլմ համարվում են ռեժիսորի առաջին երկու կարճամետրաժ աշխատանքները և առաջին լիամետրաժ ֆիլմը։ Ուսումնական գործընթացի շրջանակում նկարահանված ֆիլմերը, ինչպես դա ընդունված է միջազգային պրակտիկայում, չեն դիտարկվում որպես դեբյուտային, այլ դասվում են ուսանողական ֆիլմերի շարքին։ Բացի այդ, վավերագրական լիամետրաժ ֆիլմի նկարահանումից հետո ռեժիսորի առաջին խաղարկային ֆիլմը ևս պետք է համարվի դեբյուտային։ | ||
7 | Սոնա Մարգարյան 04.03.2025 23:43:30 | կանոնակարգի քվեարկությունը ակնհայտորեն անցել է լցոնումներով, մինչև սույն թվականի մարտի 4 19։00-ն կար մեկ տասնյակից քիչ դեմ քվեարկող, այս պահին (23։42) թիվը դարձել է 119։ Մեր փոքր ոլորտում պարզապես չկա այդքան կինոգործիչ, որ 4 ժամում կկարողանար կարդալ ամբողջը ու միանշանակ կողմ լիներ։ Ամեն դեպքում հույս ունենք, որ մեր առաջարկները հաշվի կառնեք; | ||
8 | Նարե Լեոնե Տեր-Գաբրիելյան 03.03.2025 23:58:45 | Կարճամետրաժների դեպքում - Հիմնական արտադրող երկիրը Հայաստանը չէ (ստացած պետական ֆինանսավորման առնվազն 150%-ի չափով գումար պետք է ծախսվի ՀՀ-ում:) Այս կետի դեպքում կարծում եմ, որ ընդունելի է, որ Հայաստանից դուրս նկարահանվող ֆիլմերին նման բան թույլ տալ չի կարելի, բայց հասկանալի չէ, թե ինչու՞ տվյալ դեպքում որևէ հայաստանյան կարճամետրաժ ֆիլմ՝ օրինակ արտասահմանյան հեռուստատեսության հետ նախավաճառք անելու հնարավորություն պիտի չունենա, քանի որ այդ կետով դա բացառում ենք։ Առաջարկում եմ, որթույլատրելի լինի միմիայն ՀՀ քաղաքացի/ռեզիդենտ ռեժիսորի դեպքում, Հայաստանում նկարվող ֆիլմի, հայկական իրականություն ներկայացնող պատմության ու մեծամասնական ՀՀ քաղաքացիություն ունեցող թիմի ու դերասանների դեպքում։ Կարծում եմ նման ուժեղ նախագծեր ունենալը հենց մեր շահերից է բխում։ Իսկ հեռուստատեսությունները հաճախ ասում են, որ նախավաճառքի գումարը տալիս են այն պայմանով, որ ֆիլմը նաև իր երկրի պետական ֆոնդից ֆինանսավորում ունենա։ | ||
9 | Նարե Լեոնե Տեր-Գաբրիելյան 03.03.2025 23:58:45 | Հավելում Կանոնադրության մեջ՝ Քանի դեռ համապատասխան օրենսդրական կարգավորումներ չկան, արհեստական բանականության կիրառումը սահմանափակել չենք կարող։ Սակայն պարտադիր է, որ ֆիլմում օգտագործված ԱԲ-ով ստեղծված ցանկացած հատված հստակ նշվի և համապատասխանի ֆինանսավորման պայմանագրին կից պլանին։ Կարծում ենք, որ այս պահանջը պետք է արտահայտվի անկախ օրենսդրական կարգավորումներից, և խախտման դեպքում կարող է առաջացնել պատժամիջոցներ՝ մինչև պայմանագրի խզում։ Կարևոր է ապահովել ԱԲ կիրառման լիարժեք թափանցիկությունը՝ ներառելով մանրամասն տեղեկատվություն կիրառված այդօրինակ տեխնոլոգիաների մասին։ Առաջարկում ենք, որպեսզի հիմնադրամը հետագայում ներկայացնի ԱԲ-ի մասին հարցաշար, որը հայտատուն պարտավոր կլինի լրացնել (անգամ, եթե լրացնել նշանակում է հաստատել, որ ԱԲ չի կիրառվել), որպեսզի տեղի ունենա փաստագրում և ապահովվի վերահսկողությունը։ | ||
10 | Նարե Լեոնե Տեր-Գաբրիելյան 03.03.2025 23:58:45 | առկա տարբերակ՝ 3. Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության տարածքում գործունեություն իրականացնող ռեզիդենտ, օրենքով սահմանված կարգով գրանցված այն տնտեսվարող սուբյեկտները, որոնք ձեռնարկատիրական գործունեություն են իրականացնում կինեմատոգրաֆիայի ոլորտում. Առաջարկ՝ Մենք համոզված ենք, որ պետության քաղաքականությունը պետք է միտված լինի կայուն և ամուր արտադրողների ձևավորմանը, ինչը կնպաստի առողջ մրցակցությանը, մասնագետների կայուն աճին և ոլորտի զարգացմանը: Բացի այդ, անհրաժեշտ է ստեղծել ոլորտին անհրաժեշտ համապատասխան գործիքակազմեր՝ ապահովելով կինոարտադրության համակարգված զարգացում։ Միաժամանակ, անհատ ձեռներեցները չեն հանդիսանում կայուն կինոարտադրության և ոլորտի զարգացման նպաստող հիմնական սուբյեկտներ: Ազգային կինոկենտրոնի նախորդ փորձի հիման վրա կարող ենք փաստել, որ ԱՁ-ներին մրցույթին մասնակցելու հնարավորությունը չի բխում կինոարտադրության զարգացման լավագույն շահերից և առաջացնում է խնդիրներ նաև հեղինակային իրավունքի ձևակերպման մասով։ | ||
11 | Նարե Լեոնե Տեր-Գաբրիելյան 03.03.2025 23:58:45 | 1․ Մրցույթն անցկացվում է յուրաքանչյուր տարի առնվազն երկու անգամ (մարտին և հոկտեմբերին)` սույն Կանոնակարգով սահմանված ժամկետներում և ժամանակացույցի համաձայն (Հավելված 1) հետևյալ խմբավորմամբ և անվանակարգերում՝ Առաջարկ՝ Հավելում` Նախորդ տարվա ավարտին անհրաժեշտ է հրապարակել հաջորդ երկու մրցույթի մեկնարկի և հաստատման ամսաթվերը։ Հատկապես միջազգային համարտադրության դեպքում չափազանց կարևոր է նախապես տեղեկանալ ժամանակացույցին՝ նախագծի աշխատանքային գրաֆիկը պատշաճ կերպով կազմակերպելու և արդյունավետ համագործակցություն ապահովելու համար։ | ||
12 | Նարե Լեոնե Տեր-Գաբրիելյան 03.03.2025 23:58:45 | առկա՝ 1․ Դեբյուտ են համարվում ռեժիսորի առաջին կարճամետրաժ և առաջին լիամետրաժ ֆիլմը: Դեբյուտային լիամետրաժ ֆիլմ նկարելուց հետո Հայտատուի առաջին կարճամետրաժ ֆիլմը չի համարվում դեբյուտային: Կարճամետրաժ ֆիլմերի արտադրության անվանակարգում դեբյուտային հայտ կարող են ներկայացնել մինչև 35 տարեկան ռեժիսոր ունեցող (այդ թվում ուսանող) Հայտատուները: հավելում՝ Կարծում ենք, որ տվյալ կետով սահմանված տարիքային շեմը պետք է հանել, քանի որ այն չի համապատասխանում ոչ բարոյական, ոչ էլ իրավաբանական նորմերին։ Ավելին, համաշխարհային կինոարվեստի պատմությունն ապացուցում է, որ մեծանուն կինոռեժիսորների ճնշող մեծամասնությունը իրենց դեբյուտային ֆիլմերը նկարահանել են ավելի ուշ տարիքում։ Դեբյուտային ֆիլմ համարվում են ռեժիսորի առաջին երկու կարճամետրաժ աշխատանքները և առաջին լիամետրաժ ֆիլմը։ Ուսումնական գործընթացի շրջանակում նկարահանված ֆիլմերը, ինչպես դա ընդունված է միջազգային պրակտիկայում, չեն դիտարկվում որպես դեբյուտային, այլ դասվում են ուսանողական ֆիլմերի շարքին։ Բացի այդ, վավերագրական լիամետրաժ ֆիլմի նկարահանումից հետո ռեժիսորի առաջին խաղարկային ֆիլմը ևս պետք է համարվի դեբյուտային։ | ||
13 | Նարե Լեոնե Տեր-Գաբրիելյան 03.03.2025 23:58:45 | առկա՝ 3․ Մեծամասնական և հիմնական արտադրող Հայաստանյան կողմը հիմնական Ֆիլմարտադրող է, եթե Նախագծում ներդրված միջոցների մեծամասնությունը հայաստանյան է և Նախագծի հիմնական ստեղծագործական կազմի (պրոդյուսեր, սցենարի հեղինակ, բեմադրող ռեժիսոր, բեմադրող օպերատոր/կադրավորող, բեմադրող նկարիչ, նկարիչ-ձևավորող՝ զգեստների/անիմացիոն կերպարների, երաժշտության հեղինակ, մոնտաժի ռեժիսոր, հնչյունային ռեժիսոր, առաջին, երկրորդ, երրորդ դերերի դերակատարներ, հետազոտող) մեծամասնությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է: առաջարկ՝ Հայաստանյան կողմը համարվում է մեծամասնական ֆիլմարտադրող, եթե Նախագծում ներդրված միջոցների մեծամասնությունը հայկական ծագում ունի և Նախագծի հիմնական ստեղծագործական կազմի անդամների (պրոդյուսեր, սցենարի հեղինակ, բեմադրող ռեժիսոր, բեմադրող օպերատոր, բեմադրող նկարիչ, նկարիչ-ձևավորող՝ զգեստների/անիմացիոն կերպարների, գլխավոր անիմատոր, սուպերվայզեր, երաժշտության հեղինակ, մոնտաժի ռեժիսոր, հնչյունային ռեժիսոր, առաջին, երկրորդ, երրորդ դերերի դերակատարներ, հետազոտող) մեծամասնությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է։ Հայաստանյան կողմը իրավասու է հանդիսանալ հիմնական ֆիլմարտադրող՝ անկախ ներդրված հայաստանյան միջոցների չափից և արտերկրյա գործընկերների հետ ֆինանսական բաշխվածության տոկոսային հարաբերակցությունից։ Կանոնադրության տեքստում «հիմնական» և «մեծամասնական» տերմինները կիրառվել են որպես հոմանիշներ, մինչդեռ ֆիլմարտադրական պրակտիկայում դրանք էականորեն տարբեր իմաստներ ունեն։ Հիմնական ֆիլմարտադրողը (Delegate Producer) հանդիսանում է վերջնական որոշումների ընդունող կողմը, մինչդեռ մեծամասնական ֆիլմարտադրողը պարզապես ամենաշատ ներդրում ունեցող կողմն է։ Հայկական կինոարտադրական պրակտիկայում հաճախ տեղի է ունենում այնպես, որ հայկական կողմը, նույնիսկ լինելով փոքրամասնական ֆիլմարտադրող, իրականում հանդիսանում է հիմնական ֆիլմարտադրող։ «Բեմադրող օպերատոր» տերմինի կողքից անհրաժեշտ է հեռացնել «կադրավորող» բառը, եթե այն կիրառվել է որպես առանձին մասնագիտություն։ Եթե դա «բեմադրող օպերատոր» մասնագիտության նոր տարբերակված անվանումն է, ապա այն նույնպես պետք է հեռացվի, և անհրաժեշտ է կապ հաստատել Հայաստանի Օպերատորների Գիլդիայի (ACG) հետ՝ մասնագիտության անվանման ճշգրտման համար։ Առաջարկում ենք սույն կետի համար հետևյալ ձևակերպումը. «Հայաստանյան կողմը համարվում է մեծամասնական ֆիլմարտադրող, եթե Նախագծի հիմնական ստեղծագործական կազմի (պրոդյուսեր, սցենարի հեղինակ, բեմադրող ռեժիսոր, բեմադրող օպերատոր, բեմադրող նկարիչ, նկարիչ-ձևավորող՝ զգեստների/անիմացիոն կերպարների, գլխավոր անիմատոր, սուպերվայզեր, երաժշտության հեղինակ, մոնտաժի ռեժիսոր, հնչյունային ռեժիսոր, առաջին, երկրորդ, երրորդ դերերի դերակատարներ, հետազոտող) մեծամասնությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է։» | ||
14 | Նարե Լեոնե Տեր-Գաբրիելյան 03.03.2025 23:58:45 | առկա՝ 4․ Հայաստանյան կողմը հիմնական Ֆիլմարտադրող չէ, եթե Նախագծում ներդրված ֆինանսական միջոցների մեծամասնությունը հայաստանյան չէ, սակայն Նախագծի հիմնական ստեղծագործական կազմից (պրոդյուսեր, սցենարի հեղինակ, բեմադրող ռեժիսոր, բեմադրող օպերատոր/կադրավորող, բեմադրող նկարիչ, նկարիչ-ձևավորող՝ զգեստների/անիմացիոն կերպարների, երաժշտության հեղինակ, մոնտաժի ռեժիսոր, հնչյունային ռեժիսոր, առաջին, երկրորդ, երրորդ դերերի դերակատարներ, հետազոտող) առնվազն երկուսը Հայաստանի Հանրապետության քաղաքացի են: Տվյալ ձևաչափով ֆիլմարտադրություն իրականացնելու նպատակով հայաստանյան ֆիլմարտադրողը պետական աջակցություն ստանալու համար կարող է դիմել՝ ֆիլմի ընդհանուր բյուջեի ֆինանսավորվան առնվազն 50 %-ը ունենալու դեպքում: առաջարկ՝ Ելնելով «Կինոյի մասին» օրենքից՝ կարծում ենք, որ կանոնակարգի տվյալ կետը սահմանափակում է կինոարտադրողին, և «մեծամասնական» ու «փոքրամասնական» կարգավիճակները պետք է սահմանվեն բացառապես ստեղծագործական խմբի անդամների քաղաքացիության մեծամասնության հիման վրա։ Առաջարկում ենք սույն կետի համար հետևյալ ձևակերպումը. «Հայաստանյան կողմը համարվում է փոքրամասնական, եթե Նախագծի հիմնական ստեղծագործական կազմի (պրոդյուսեր, սցենարի հեղինակ, բեմադրող ռեժիսոր, բեմադրող օպերատոր, բեմադրող նկարիչ, նկարիչ-ձևավորող՝ զգեստների/անիմացիոն կերպարների, գլխավոր անիմատոր, սուպերվայզեր, երաժշտության հեղինակ, մոնտաժի ռեժիսոր, հնչյունային ռեժիսոր, առաջին, երկրորդ, երրորդ դերերի դերակատարներ, հետազոտող) առնվազն երկու անդամ Հայաստանի Հանրապետության քաղաքացի են։» | ||
15 | Նարե Լեոնե Տեր-Գաբրիելյան 03.03.2025 23:58:45 | առկա՝ 2) Նախագիծը պարունակում է թմրամիջոցների, հոգեմետ, հոգեներգործուն նյութերի կամ դրանց պրեկուրսորների ստեղծման և պատրաստման մեթոդների, պոռնկագրության, բռնության և դաժանության պաշտամունքը քարոզող նյութեր. առաջարկ՝ Այս ձևակերպումը հնարավոր սուբյեկտիվ սահմանափակումների տեղիք տալու ռիսկեր է պարունակում, որոնք կարող են առաջանալ «քարոզ» հասկացության լայն մեկնաբանման պատճառով։ Ստորև առաջարկում ենք ձևակերպում, որը կարող է հստակություն մտցնել. Առաջարկում ենք ելնել համաշխարհային փորձից և հավելել,որ նախագծում կարող են լինել նման տեսարաններ, եթե հայտատուն պարտավորվում է ֆիլմի սկզբում համապատասխան զգուշացում տեղադրել։ Այս ձևակերպումը պաշտպանիչ մեխանիզմ է և նաև հնարավորություն է տալիս ստեղծագործողներին պահպանել իրենց արտահայտման ազատությունը | ||
16 | Նարե Լեոնե Տեր-Գաբրիելյան 03.03.2025 23:58:45 | առկա՝ 3․ Նախագծում օգտագործվում են թաքնված տեխնիկական մեթոդներ այնպիսի տեղեկատվության տարածման համար, որոնք ազդում են մարդկանց ենթագիտակցության վրա կամ վնասակար ազդեցություն ունեն նրանց առողջության վրա. փոխարենը՝ Տեքստը բացատրության կարիք ունի, քանի որ այն անհասկանալի է, կարող է տարընթերցումների տեղիք տալ, ինչպես նաև հանգեցնել գրաքննության և խոսքի ազատության սահմանափակման: | ||
17 | Նարե Լեոնե Տեր-Գաբրիելյան 03.03.2025 23:58:45 | առկա՝ 2․ Նկարահանումներն սկսած Նախագծերը Արտադրության փուլի (արտադրական և hետարտադրական) մրցույթին մասնակցել չեն կարող՝ բացառությամբ վավերագրական Նախագծերի Նկարահանումներն սկսած այն Նախագծերը, որոնք նախկինում տվյալ փուլի համար պետական աջակցություն չեն ստացել կարող են մասնակցել մրցույթին: փոխարենը՝ Այս երկու նախադասությունները հակասում են միմյանց, ուստի առաջարկում ենք հետևյալ ձևակերպումը. «Նկարահանումները սկսած այն վավերագրական նախագծերը, որոնք նախկինում տվյալ փուլի համար պետական աջակցություն չեն ստացել, կարող են մասնակցել մրցույթին»։ Սույն կետը որևէ կերպ չի կարող վերաբերվել խաղարկային լիամետրաժ ֆիլմերին. այսինքն՝ նկարահանումները սկսած ֆիլմը որևէ պարագայում չպետք է մասնակցի արտադրական փուլի համար նախատեսված մրցույթին։ Բացի այդ, առաջարկում ենք վավերագրական նախագծերի դեպքում ավելացնել՝ «որոնք դեռ ունեն ֆիլմի 60 տոկոսի չափով նկարահանելու նյութ եզրույթը»: | ||
18 | Նարե Լեոնե Տեր-Գաբրիելյան 03.03.2025 23:58:45 | առկա՝ 8․ Մրցույթի մասին հայտարարությամբ Հայտեր ներկայացնելու համար սահմանված ժամկետը լրանալուց հետո ներկայացված Հայտերը մերժվում են և չեն ընդունվում: փոխարենը՝ Առաջարկում ենք «մերժվում է» ձևակերպումը հեռացնել և պահպանել միայն «չեն ընդունվում» ձևակերպումը։ | ||
19 | Նարե Լեոնե Տեր-Գաբրիելյան 03.03.2025 23:58:45 | առկա՝ 1․ Հայտում նշված տեղեկությունների հավաստիությունն ստուգելու նպատակով Հիմնադրամն իրավունք ունի երրորդ անձանցից ստանալու տեղեկատվություն Հայտատուի վերաբերյալ: փոխարենը՝ Առաջարկում ենք հեռացնել այս կետը, քանի որ այն հակասում է կինոգործիչների իրավունքներին և խախտում գաղտնիության սկզբունքը։ | ||
20 | Նարե Լեոնե Տեր-Գաբրիելյան 03.03.2025 23:58:45 | հավելված 6 առկա 1․ Նախագծերին ֆինանսական աջակցությունը տրվում է սույն Կանոնակարգի Հավելված 6-ում սահմանված կարգով: Յուրաքանչյուր տարի, մեկ մրցութային փուլի շրջանակում, նույն Հայտատուին պետական բյուջեից կարող է տրամադրվել ֆինանսական աջակցություն մեկ լիամետրաժ և մեկ կարճամետրաժ Նախագծի կամ երեք կարճամետրաժ Նախագծերի համար: Առաջարկում ենք սույն կետի ձևակերպումը հղում անել գործող կանոնակարգից, քանի որ այս ձևակերպման մեջ ներառված չեն բոլոր փուլերը (զարգացում, հետարտադրություն). «Նույն Կինոարտադրողին պետական ֆինանսավորում յուրաքանչյուր տարվա բյուջեից կարող է տրամադրվել յուրաքանչյուր փուլի մեկական լիամետրաժ Նախագծի և Կինոնկարի, ինչպես նաև մեկ կարճամետրաժ Նախագծի, կամ՝ միայն երեք կարճամետրաժ Նախագծի»։ | ||
21 | Նարե Լեոնե Տեր-Գաբրիելյան 03.03.2025 23:58:57 | Կարճամետրաժների դեպքում - Հիմնական արտադրող երկիրը Հայաստանը չէ (ստացած պետական ֆինանսավորման առնվազն 150%-ի չափով գումար պետք է ծախսվի ՀՀ-ում:) Այս կետի դեպքում կարծում եմ, որ ընդունելի է, որ Հայաստանից դուրս նկարահանվող ֆիլմերին նման բան թույլ տալ չի կարելի, բայց հասկանալի չէ, թե ինչու՞ տվյալ դեպքում որևէ հայաստանյան կարճամետրաժ ֆիլմ՝ օրինակ արտասահմանյան հեռուստատեսության հետ նախավաճառք անելու հնարավորություն պիտի չունենա, քանի որ այդ կետով դա բացառում ենք։ Առաջարկում եմ, որթույլատրելի լինի միմիայն ՀՀ քաղաքացի/ռեզիդենտ ռեժիսորի դեպքում, Հայաստանում նկարվող ֆիլմի, հայկական իրականություն ներկայացնող պատմության ու մեծամասնական ՀՀ քաղաքացիություն ունեցող թիմի ու դերասանների դեպքում։ Կարծում եմ նման ուժեղ նախագծեր ունենալը հենց մեր շահերից է բխում։ Իսկ հեռուստատեսությունները հաճախ ասում են, որ նախավաճառքի գումարը տալիս են այն պայմանով, որ ֆիլմը նաև իր երկրի պետական ֆոնդից ֆինանսավորում ունենա։ | ||
22 | Նարե Լեոնե Տեր-Գաբրիելյան 03.03.2025 23:58:59 | Կարճամետրաժների դեպքում - Հիմնական արտադրող երկիրը Հայաստանը չէ (ստացած պետական ֆինանսավորման առնվազն 150%-ի չափով գումար պետք է ծախսվի ՀՀ-ում:) Այս կետի դեպքում կարծում եմ, որ ընդունելի է, որ Հայաստանից դուրս նկարահանվող ֆիլմերին նման բան թույլ տալ չի կարելի, բայց հասկանալի չէ, թե ինչու՞ տվյալ դեպքում որևէ հայաստանյան կարճամետրաժ ֆիլմ՝ օրինակ արտասահմանյան հեռուստատեսության հետ նախավաճառք անելու հնարավորություն պիտի չունենա, քանի որ այդ կետով դա բացառում ենք։ Առաջարկում եմ, որթույլատրելի լինի միմիայն ՀՀ քաղաքացի/ռեզիդենտ ռեժիսորի դեպքում, Հայաստանում նկարվող ֆիլմի, հայկական իրականություն ներկայացնող պատմության ու մեծամասնական ՀՀ քաղաքացիություն ունեցող թիմի ու դերասանների դեպքում։ Կարծում եմ նման ուժեղ նախագծեր ունենալը հենց մեր շահերից է բխում։ Իսկ հեռուստատեսությունները հաճախ ասում են, որ նախավաճառքի գումարը տալիս են այն պայմանով, որ ֆիլմը նաև իր երկրի պետական ֆոնդից ֆինանսավորում ունենա։ | ||
23 | Նարե Լեոնե Տեր-Գաբրիելյան 03.03.2025 23:59:02 | Կարճամետրաժների դեպքում - Հիմնական արտադրող երկիրը Հայաստանը չէ (ստացած պետական ֆինանսավորման առնվազն 150%-ի չափով գումար պետք է ծախսվի ՀՀ-ում:) Այս կետի դեպքում կարծում եմ, որ ընդունելի է, որ Հայաստանից դուրս նկարահանվող ֆիլմերին նման բան թույլ տալ չի կարելի, բայց հասկանալի չէ, թե ինչու՞ տվյալ դեպքում որևէ հայաստանյան կարճամետրաժ ֆիլմ՝ օրինակ արտասահմանյան հեռուստատեսության հետ նախավաճառք անելու հնարավորություն պիտի չունենա, քանի որ այդ կետով դա բացառում ենք։ Առաջարկում եմ, որթույլատրելի լինի միմիայն ՀՀ քաղաքացի/ռեզիդենտ ռեժիսորի դեպքում, Հայաստանում նկարվող ֆիլմի, հայկական իրականություն ներկայացնող պատմության ու մեծամասնական ՀՀ քաղաքացիություն ունեցող թիմի ու դերասանների դեպքում։ Կարծում եմ նման ուժեղ նախագծեր ունենալը հենց մեր շահերից է բխում։ Իսկ հեռուստատեսությունները հաճախ ասում են, որ նախավաճառքի գումարը տալիս են այն պայմանով, որ ֆիլմը նաև իր երկրի պետական ֆոնդից ֆինանսավորում ունենա։ | ||
24 | Նարե Լեոնե Տեր-Գաբրիելյան 03.03.2025 23:59:04 | Կարճամետրաժների դեպքում - Հիմնական արտադրող երկիրը Հայաստանը չէ (ստացած պետական ֆինանսավորման առնվազն 150%-ի չափով գումար պետք է ծախսվի ՀՀ-ում:) Այս կետի դեպքում կարծում եմ, որ ընդունելի է, որ Հայաստանից դուրս նկարահանվող ֆիլմերին նման բան թույլ տալ չի կարելի, բայց հասկանալի չէ, թե ինչու՞ տվյալ դեպքում որևէ հայաստանյան կարճամետրաժ ֆիլմ՝ օրինակ արտասահմանյան հեռուստատեսության հետ նախավաճառք անելու հնարավորություն պիտի չունենա, քանի որ այդ կետով դա բացառում ենք։ Առաջարկում եմ, որթույլատրելի լինի միմիայն ՀՀ քաղաքացի/ռեզիդենտ ռեժիսորի դեպքում, Հայաստանում նկարվող ֆիլմի, հայկական իրականություն ներկայացնող պատմության ու մեծամասնական ՀՀ քաղաքացիություն ունեցող թիմի ու դերասանների դեպքում։ Կարծում եմ նման ուժեղ նախագծեր ունենալը հենց մեր շահերից է բխում։ Իսկ հեռուստատեսությունները հաճախ ասում են, որ նախավաճառքի գումարը տալիս են այն պայմանով, որ ֆիլմը նաև իր երկրի պետական ֆոնդից ֆինանսավորում ունենա։ | ||
25 | Նարե Լեոնե Տեր-Գաբրիելյան 03.03.2025 23:59:06 | Կարճամետրաժների դեպքում - Հիմնական արտադրող երկիրը Հայաստանը չէ (ստացած պետական ֆինանսավորման առնվազն 150%-ի չափով գումար պետք է ծախսվի ՀՀ-ում:) Այս կետի դեպքում կարծում եմ, որ ընդունելի է, որ Հայաստանից դուրս նկարահանվող ֆիլմերին նման բան թույլ տալ չի կարելի, բայց հասկանալի չէ, թե ինչու՞ տվյալ դեպքում որևէ հայաստանյան կարճամետրաժ ֆիլմ՝ օրինակ արտասահմանյան հեռուստատեսության հետ նախավաճառք անելու հնարավորություն պիտի չունենա, քանի որ այդ կետով դա բացառում ենք։ Առաջարկում եմ, որթույլատրելի լինի միմիայն ՀՀ քաղաքացի/ռեզիդենտ ռեժիսորի դեպքում, Հայաստանում նկարվող ֆիլմի, հայկական իրականություն ներկայացնող պատմության ու մեծամասնական ՀՀ քաղաքացիություն ունեցող թիմի ու դերասանների դեպքում։ Կարծում եմ նման ուժեղ նախագծեր ունենալը հենց մեր շահերից է բխում։ Իսկ հեռուստատեսությունները հաճախ ասում են, որ նախավաճառքի գումարը տալիս են այն պայմանով, որ ֆիլմը նաև իր երկրի պետական ֆոնդից ֆինանսավորում ունենա։ |