Վարդ Սողոմոնյան
04.03.2025
ԿԳՄՍ-ի ցանկացած նախագծին դեմ եմ
Լրամշակման փուլում է
136 - Կողմ
60 - Դեմ
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ
«ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻԱՅԻ ՈԼՈՐՏԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Կինեմատոգրաֆիայի ոլորտին պետական ֆինանսավորում հատկացնելու նպատակով մրցույթների կազմակերպման և անցկացման կանոնակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Կինեմատոգրաֆիայի մասին» Հայաստանի Հանրապետության 2021 թվականի հունիսի 30-ի ՀՕ-302-Ն օրենքի կիրարկումն ապահովելու, ազգային ֆիլմերի ստեղծման համար աջակցության մեխանիզմների կարգավորման, ոլորտում տնտեսական գործունեության ակտիվացման, օտարերկրյա կազմակերպությունների հետ համագործակցության խթանման, ֆիլմարտադրության զարգացման և կինոնախագծերի ֆինանսավորման բարենպաստ պայմանների ապահովման, կինեմատոգրաֆիայի ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության, լիազորած պետական կառավարման մարմնի, կինեմատոգրաֆիայի ազգային մարմնի և մասնավոր ֆիլմարտադրողների իրավունքների և պարտականությունների հստակեցման հանգամանքներով:
ՀՀ կինեմատոգրաֆիայի ոլորտում գործում է ազգային ֆիլմերի ստեղծման աջակցության մեխանիզմ, սակայն տվյալ մեխանիզմը բարեփոխման ենթակա է: Բավարար չափով հստակեցված չեն պետական ֆինանսական աջակցության պայմաններն ու ձևաչափերը, ոլորտի առաջնահերթություններն ու կինոնախագծերի ընտրության չափորոշիչները, ինչը չի բխում ոլորտի շահառուների շահերից, ինչպես նաև արդի ֆիլմարտադրության պահանջներից: Համակարգը բարեփոխման կարիք ունի, ինչը կնպաստի ստեղծագործողների համար ավելի արդյունավետ պայմանների ստեղծմանը:
Կինեմատոգրաֆիայի ոլորտին պետական ֆինանսավորում հատկացնելու նպատակով մրցույթների կազմակերպման և անցկացման կանոնակարգի գործարկումը առաջին հերթին բխում է «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքի կիրարկման, ինչպես նաև Հայաստանում ֆիլմերի ֆինանսավորման մեխանիզմի կարգավորման անհրաժեշտությունից:
Ազգային ֆիլմերի ստեղծման նպատակով ֆինանսական աջակցություն տրամադրելու համար պետք է կանոնակարգվեն աջակցության ձևերը և պայմանները, ինչպես նաև միջազգային շուկայի ուսումնասիրությամբ՝ ֆինանսական աջակցության չափաբաժինները: Կարևոր են նաև ֆիլմերի անվանակարգերի (խաղարկային, վավերագրական, անիմացիոն) առանձնահատկություններով պայմանավորված հստակ սահմանումները, ինչը կնպաստի յուրաքանչյուր ուղղության արտադրության համար ավելի նպաստավոր պայմանների ստեղծմանը: Մրցութային ձևաչափը միտում ունի նաև ձևավորելու՝ հայկական արտադրության ֆիլմերի և փորձառու մասնագետների մրցակցային դաշտ, որը կնպաստի հայկական կինոարտադրանքի մրցունակության ապահովմանը միջազգային շուկայում:
Իրավական ակտի նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մասնագետների և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024թ-ի հունիսի 13-ի N 1080-Ա/2 հրամանով հաստատված Աշխատանքային խմբի կողմից:
«Կինեմատոգրաֆիայի ոլորտին պետական ֆինանսավորում հատկացնելու նպատակով մրցույթների կազմակերպման և անցկացման կանոնակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:
«Կինեմատոգրաֆիայի ոլորտին պետական ֆինանսավորում հատկացնելու նպատակով մրցույթների կազմակերպման և անցկացման կանոնակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծի ընդունման արդյունքում կստեղծվեն ազգային ֆիլմերի ստեղծման և ֆինանսավորման բարենպաստ ու հավասար պայմաններ, ինչը հնարավորություն կտա կինեմատոգրաֆիայի ոլորտի մասնագետներին իրականացնելու ստեղծագործական նախագծերը և ընդլայնելու գործնական կապերը, կհստակեցվեն կինոնախագծերի պետական ֆինանսավորման մեխանիզմները, կհամակարգվեն պետական մարմինների և մասնավոր հատվածի փոխշահավետ ու թափանցիկ համագործակցությունը:
Չի առաջացնում:
Համապատասխանում է:
«Կինեմատոգրաֆիայի ոլորտին պետական ֆինանսավորում հատկացնելու նպատակով մրցույթների կազմակերպման և անցկացման կանոնակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանը բխում է ՀՀ կառավարության 2021թ. օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 4-րդ գլխի 4.9 բաժնում ամրագրված բարեփոխումների հետևյալ ուղղություններից՝ պետություն-մասնավոր համագործակցության ընդլայնմանն ուղղված փոխշահավետ մեխանիզմների խթանումը, ինքնազբաղ (անկախ) ստեղծագործողների (արվեստագետների) գործունեության ինստիտուտի ձևավորումը, իրավական, սոցիալ-տնտեսական կարգավիճակի և հարաբերությունների հստակեցումը, ստեղծարար, տաղանդավոր անհատ արվեստագետների համար բարենպաստ միջավայրի ձևավորումը, ֆինանսական միջոցների և մասնագիտական ռեսուրսների կենտրոնացումը, մշակույթի ոլորտի կադրերի պատրաստումը, վերապատրաստումը, համակարգի կատարելագործումը:
Չկան:
Քննարկվել է
17.02.2025 - 04.03.2025
Տեսակ
Հրաման Որոշում
Ոլորտ
Մշակութային
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 2321
Տպել04.03.2025
ԿԳՄՍ-ի ցանկացած նախագծին դեմ եմ
04.03.2025
ԿԱՐԵՒՈՐ․ Ցանկանում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ վերջին 2 ժամրի ընթացքում հստակ լցոնում է կատարվում համակարգում։ Այդքան թվով կինոգործիչ ուղղակի չկա Հայաստանում։ Պարտադիր է ստուգումներ կատարել ու հրապարակել քվեարկողների ցանկը։
04.03.2025
"Հայտում նշված տեղեկությունների հավաստիությունն ստուգելու նպատակով Հիմնադրամն իրավունք ունի երրորդ անձանցից ստանալու տեղեկատվություն Հայտատուի վերաբերյալ:" Կարծում եմ այս կետը հակասում է կինոգործիչների իրավունքներին և խախտում գաղտնիության սկզբունքը։ Առաջարկում եմ այն հանել։