Հիշել նախագիծը

«Վարժական հավաքներ հայտարարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

40%60%

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Վարժական հավաքներ հայտարարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

      Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման անհրաժեշտությամբ: Որոշման նախագծի ներկայացումը պայմանավորված է նաև ՀՀ կառավարության համապա­տասխան որոշման համաձայն 2025 թվականին նախատեսված վարժական հավաքների անցկացման պլանի կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

       Պահեստազորային պատրաստության շրջանակներում վարժական հավաքների անցկացումը պլանավորված է ՀՀ կառավարության համապա­տասխան որոշմամբ, դրանց նպատակն է պահեստազորում ունենալ առավել պատրաստված պահեստազորայիններ, վարժական հավաքներին ներգրավելու միջոցով բարձրացնել պահեստազորայինների մասնագիտական պատրաստվածության որակը, այդ թվում նաև՝ մարտական հերթապահության կրման պատրաստվածության աստիճանը: Վարժական հավաքների անցկացման գործընթացն իրականացվելու է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 59-րդ և 18.10.2018թ. N 1174-Ն որոշման համաձայն:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

       Որոշման նախագծի համաձայն նախատեսվում է 2025թ. ապրիլի 15-ից մինչև հուլիսի 15-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ, սահմանվում են վարժական հավաքների անցկացման նպատակները, ներգրավվող պահեստազորայինների կազմերը, մասնագիտությունները, քանակները, ներգրավման ժամկետները:

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները

      Որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեում լրացուցիչ ծախսեր չեն առաջանում: Հայտարարվող վարժական հավաքների ծախսերն իրականացվելու են ՀՀ 2025 թվականի պետական բյուջեով այդ նպատակով հատկացված միջոցների հաշվին:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմա­վարություններ

      Որոշման նախագիծը կապված է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «1.3 Պաշտպանության ոլորտ. Զինված ուժերի բարեփոխումներ» բաժնի 5-րդ կետի հետ, ի դեմս` Կառավարությունը շարունակելու է զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի մեխանիզմների կատարելագործումը, ինչպես ներգրավված ուժերի, այնպես էլ տեխնիկական նոր լուծումների միջոցով, կատարելագործվելու է Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պահպանության համակարգը:

  • Քննարկվել է

    14.02.2025 - 02.03.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Պաշտպանության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1159

Տպել

Առաջարկներ`

Վարազդատ Մարտիրոսյան

27.02.2025

Պարզ է, որ 25-օրյա վարժական հավաքների անցկացման նպատակը ոչ թե պահեստազորայինների մասնագիտական պատրաստվածության որակը բարձրացնելն է այլ այն,որ Զինված ուժերում կա մարդկանց քանակի խնդիր, որովհետև պետությունը չի կարողանում պայքարել դասալքության դեմ և նորից ժամանակավոր ծառայության են գնում արդեն իրենց պարտքը տված քաղաքացիները, սակայն ՊՆ-ն պետք է հաշվի առնի, որ պահեստազորում հաշվառված քաղաքացիների մի մասը սովորում է համալսարաններում և նրանց վարժական հավաքի կանչելը խախտում է նշված անձանց կրթության իրավունքը։

Քրիստինե Մուշեղյան

24.02.2025

Կարևորում եմ նախագիծը ռազմական պատրաստվածության բարձրացման տեսանկյունից, որը, ի վերջո, նպաստելու է երկրի ավելի բարձր պաշտպանողականությանը։ Առաջարկում եմ մշակել այնպիսի մեթոդաբանություն, որը կօգնի գնահատել, թե որքան արդյունավետ են անցել վարժական հավաքները, օրինակ՝ հետվարժական վերապատրաստում կամ հարցումներին մասնակցություն, որպեսզի հետևողականորեն բարելավեն հավաքների որակը: Նաև կարելի է ներգրավված պահեստազորայինների համար սահմանել մի շարք հավելյալ խրախուսումներ՝ նյութական կամ կարիերայի զարգացմանն ուղղված, որպեսզի նրանք ավելի մեծ հետաքրքրություն ցուցաբերեն վարժական հավաքների մասնակցելուն:Շնորհակալություն։

Լյուդմիլա Սահակյան

17.02.2025

Սահակյան Լյուդմիլա Գովելի է յուրաքանչյուր նորը,որը գնալով ավելի է կատարելագործվում և մշակվում,բայց կարելի է հաշվի առնել այն հանգամանքը,որ չի կարելի դասերը թողել ազատ և ուսուցչին ցանուցել վարժանքի,դա կարելի է անցկացնել առանց ուուցիչների ,որովհետև այսօր շատ դպրոցներում կան տղամարդ ուսուցիչների պակաս։

Տեսնել ավելին