Հիշել նախագիծը

«Վարժական հավաքներ հայտարարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

40%60%

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Քնար Տեր—Հովհաննիսյան 14.02.2025 20:20:10 1 Առաջարկում եմ Պահեստազորի վարժանքները լինեն կամավոր, այլ ոչ թե պարտադիր: Քանի որ, ՀՀ քաղաքացիները արդեն մեկ անգամ անցել են պարտադիր զինվորական ծառայություն, ինչու պետք է նորից 25 օր պարտավոր լինեն ծառայել, ընդորում 14 օր անցնել մարտական հերթապահություն: 2 Տարիքային տարբեր խմբերի համար սահմանել վարժական հավաքների տարբեր տևողություն և բարդություն: Հաշվի առեք մարդկանց տարիքը, ընտանեկան վիճակը, առողջությունը և այլ հանգամանքներ: 3 Սահմանել խրախուսական սոց.փաթեթ Կամավոր վարժական հավաքների մասնակիցներին: Այդպես մարդիք ավելի հետաքրքված կլինեն մասնակցելու վարժանքներին: Չասեք, որ սա բոլորիս պարտքն է պետության առաջ, քանի որ պարտքը արդեն կատարված է և մարդիք 2 տարի ծառայել են:
2 Անդրանիկ Վարդանեան 15.02.2025 11:13:45 աւաղ, այս մասը > մասնագիտական վերապատրաստ­ման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպա­յա­կան կազմից պահեստա­զորի սպաների պատ­րաս­տման նպատակով ընդհանրապէս տրամաբանական չի։ մանաւանդ երբ նշւում է, որ > ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացույցային օր ժամկետով ստացւում է, որ երկրի խելացի մարդկանց, պէտք է տանել վարժական հաւաքների, առանց հասկանալու դրա ազդեցութիւնը երկրի տնտեսութեան վրայ։ հաշուի առնելով վերջերս բարձրացրած հարկերը, աւելի տրամաբանական կը լինէր ռազմական աշխատատեղեր բացելը։ Բացի այդ, նկատի պէտք է ունենալ երկու հանգամանք։ առաջինը՝ երբ քաղաքացին դադար է վերցնում իր աշխատանքից, ապա հետ վերադառնալուց, իր արտադրողականութիւնը մի անգամից չի վերադառնում 100%֊ի, այլ տեւում է շաբաթներ։ երկրորդը՝ նոյն դէպքն է տեղի ունենում երբ քաղաքացին գնում է վարժական հաւաքների։ Մինչեւ իր 100% պատրաստ լինելը, արդէն 25 օրն անցնում է։ ստացւում է, որ այս փոփոխութիւնը ոչ թէ միայն վնաս է հասցնում տնտեսութեանը, այլ նաեւ պիտանի չի երկրի ազգային անվտանգութեան համար։ սակայն աւելի լաւ տարբերակներ կան, օրինակ՝ աշխատանքի չգրանցուած քաղաքացիներին տանել զորավարժանքների, 25 օրուայ փոխարէն 3 ամսով, տրամադրելով նվազագոյն աշխատավարձ։ կամ՝ բարձրագոյն կրթութիւն ունեցող սպաներին տանել զորավարժանքների, որպէսզի օգնեն տարբեր վաշտերի իրենց տեխնիկական գիտելիքներով (քիմիա, ֆիզիկա, ՏՏ, եւ այլն)։ վստահ եմ աւելի լաւ տարբերակ հնարաւոր է մտածել երկրի անվտանգութիւնը լաւացնելու առանց տնտեսութեանը վնաս տալու։
3 Լյուդմիլա Սահակյան 17.02.2025 21:03:30 Սահակյան Լյուդմիլա Գովելի է յուրաքանչյուր նորը,որը գնալով ավելի է կատարելագործվում և մշակվում,բայց կարելի է հաշվի առնել այն հանգամանքը,որ չի կարելի դասերը թողել ազատ և ուսուցչին ցանուցել վարժանքի,դա կարելի է անցկացնել առանց ուուցիչների ,որովհետև այսօր շատ դպրոցներում կան տղամարդ ուսուցիչների պակաս։
4 Քրիստինե Մուշեղյան 24.02.2025 23:46:08 Կարևորում եմ նախագիծը ռազմական պատրաստվածության բարձրացման տեսանկյունից, որը, ի վերջո, նպաստելու է երկրի ավելի բարձր պաշտպանողականությանը։ Առաջարկում եմ մշակել այնպիսի մեթոդաբանություն, որը կօգնի գնահատել, թե որքան արդյունավետ են անցել վարժական հավաքները, օրինակ՝ հետվարժական վերապատրաստում կամ հարցումներին մասնակցություն, որպեսզի հետևողականորեն բարելավեն հավաքների որակը: Նաև կարելի է ներգրավված պահեստազորայինների համար սահմանել մի շարք հավելյալ խրախուսումներ՝ նյութական կամ կարիերայի զարգացմանն ուղղված, որպեսզի նրանք ավելի մեծ հետաքրքրություն ցուցաբերեն վարժական հավաքների մասնակցելուն:Շնորհակալություն։
5 Վարազդատ Մարտիրոսյան 27.02.2025 16:38:12 Պարզ է, որ 25-օրյա վարժական հավաքների անցկացման նպատակը ոչ թե պահեստազորայինների մասնագիտական պատրաստվածության որակը բարձրացնելն է այլ այն,որ Զինված ուժերում կա մարդկանց քանակի խնդիր, որովհետև պետությունը չի կարողանում պայքարել դասալքության դեմ և նորից ժամանակավոր ծառայության են գնում արդեն իրենց պարտքը տված քաղաքացիները, սակայն ՊՆ-ն պետք է հաշվի առնի, որ պահեստազորում հաշվառված քաղաքացիների մի մասը սովորում է համալսարաններում և նրանց վարժական հավաքի կանչելը խախտում է նշված անձանց կրթության իրավունքը։