Հիշել նախագիծը

«Գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների աշխատանքները որպես այդպիսին որակող մասնագիտական հանձնաժողով ձևավորելու, հանձնաժողովի գործունեության կարգը և կազմը սահմանելու, հանձնաժողովի կողմից գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների աշխատանքները որպես այդպիսին որակելու կարգը, գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների չափանիշները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

0%100%

Հիմնավորում

«Գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների աշխատանքները որպես այդպիսին որակող  մասնագիտական հանձնաժողով ձևավորելու, հանձնաժողովի գործունեության կարգը և կազմը սահմանելու, հանձնաժողովի կողմից գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների աշխատանքները որպես այդպիսին որակելու կարգը, գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների չափանիշները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպատակը ՀՀ ազգա­յին ժողովի կող­մից 2024 թվականի դեկտեմբերի 4-ին ընդուն­­ված` «Հայաստանի Հան­րա­պետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-499-Ն ՀՀ օրենքի կիրար­կումն ապահովելն է:
  2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. Վերո­նշյալ օրենքով փոփոխություններ և լրացումներ են կատարվել ՀՀ հարկային օրենս­գրքում և գիտական հետազոտությունների և փոր­ձա­րա­րա­կան մշակումների աշխատանքներ իրակա­նաց­նող տնտեսավարող սուբյեկտների համար սահմանվել են շահու­թա­հարկի ու եկամտային հարկի գծով արտոնություններ։

Ընդ որում, սահմանվել է, որ արտոնությունները կիրառվում են Կառավարության սահ­մա­նած չափանիշներին համապատասխանող և Կառավարության ձևավորած մասնագի­տա­կան հանձնաժողովի դրական եզրակացությանն արժանացած գիտական հետազոտություն­ների և փորձարարական մշակումների աշխատանքների շրջանակներում։

Միևնույն ժամանակ, սահմանվել է, որ մասնագիտական հանձնաժողովի գործունեու­թյան կարգը և կազմը, ինչպես նաև հանձնաժողովի կողմից աշխատանքները որպես գիտա­կան հետազոտություններ և փորձարարական մշակումների աշխատանքներ որակվելու կարգը սահմանում է Կառավարությունը:

Խնդիրն այն է, որ հարկային արտոնությունների կիրառության համար մասնագիտական հանձնաժողով ձևավերված չէ, հանձնա­ժողովի գործունեության, ինչպես նաև հանձնաժողովի կողմից աշխա­տանք­ները որպես գիտական հետազոտություններ և փորձարարական մշա­կում­ների աշխա­տանք­ներ որակվելու կարգեր սահ­ման­ված չեն:

  1. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է՝
  • ձևավորել գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների աշխա­տանք­ները որպես այդպիսին որակող մասնագիտական հանձնաժողով և սահմանել հանձ­նա­ժողովի կազմը,
  • սահմանել գիտական հետազոտությունների և փորձարարական մշա­կում­­ների աշխա­տանք­­ները որպես այդպիսին որակելու չափանիշները,
  • սահմանել հանձնաժողովի գործունեության, ինչպես նաև հանձնաժողովի կողմից գիտական հետազոտությունների և փորձարարական մշա­կում­­ների աշխատանքները որպես այդպիսին որակելու կարգերը,
  • սահմանել, որ հանձնաժողովի անհա­տական կազմը հաստատում է Հայաստանի Հան­­­րապետության վարչապետը։
  1. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան մասնագիտական հանձնաժողովի կազմը, գործունեության կարգը, ինչպես նաև հանձնաժողովի կողմից աշխա­տանք­ները որպես գիտա­կան հետազոտություններ և փորձարարական մշակումների աշխա­տանք­ներ որակվելու կարգն է:
  2. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կող­­մից:
  3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդուն­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է գիտական հետազոտությունների և փոր­ձա­րա­րա­կան մշա­կում­­ների աշխատանքներ իրակա­նաց­նող տնտեսավարող սուբյեկտների սահմանված՝ շահու­թա­հարկի ու եկամտային հարկի գծով արտոնությունների կիրառումն ապահովող ենթաօրենս­դրական կարգավորումներ։ Մասնավորապես, ակնկալվում է ձևավորել գիտա­կան հետա­զո­տու­թյուն­ների և փորձարարական մշակումների աշխա­տանք­ները որպես այդ­պի­սին որակող մաս­նա­գի­տական հանձնաժողով, սահմանել գիտական հետազոտու­թյուն­ների և փորձա­րա­րա­կան մշա­կում­­ների աշխա­տանք­­ները որպես այդպիսին որակելու չափա­նիշ­ներ, հանձ­նա­ժողովի կազմ, հանձնաժողովի գործունեության, ինչպես նաև հանձնա­ժո­ղովի կողմից գիտա­կան հետազոտությունների և փորձարարական մշա­կում­­ների աշխա­տանք­ները որպես այդ­պի­սին որակելու կարգեր։

Միաժամանակ, նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրա­ժեշ­տու­­թյուն չի պահանջում, իսկ դրա ընդուն­­մամբ պայմանավորված՝ պե­տա­­կան բյուջեի եկա­­մուտ­­­ների էական նվա­­զե­­ցում կամ ծախ­­­­սերի ավելա­ցում տեղի չի ունենա:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազ­մա­վա­րու­թյուն 2050, Կառավարության 2021-2026 թվականների ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազ­մավարություններ

Նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի մի շարք բաժին­ներով սահմանված քաղաքականության ուղղություններից։ Մասնավորապես՝

  • «Գործարար և ներդրումային միջավայրի բարելավում» մասով սահմանված քաղա­քա­կա­նության ուղղու­թյուն­­նե­րից, մասնավորապես, մասնավոր հատվածում գիտահետազո­տա­կան աշխատանքները, գյուտարարությունն ու նորարարությունը խրախուսելու նպատակով ստեղծվելու են արտոնագրված գյուտերի առևտրայնացումից ստացվող եկամուտների հարկ­ման առավել խրախուսող մեխանիզմներ,
  • «Բարձր տեխնոլոգիաներ» բաժնով սահմանված քաղաքականության ուղղու­թյուն­­նե­րից, մասնավորապես, հաշվի առնելով բարձր տեխնոլոգիաների կարևորությունը Հայաս­տանի Հանրապե­տու­թյան տնտեսության և անվտանգության համար՝ Կառա­վա­րու­թյունը շարու­­նակելու է նպաս­­տել նորարարական համակարգի զարգացմանը և տարբեր ոլորտ­նե­րում համա­կող­մանի ներդր­մանը,
  • «Հարկա­բյու­ջետային քաղաքականություն» մասով սահմանված քաղաքա­կա­նու­թյան ուղղություններից, ըստ որի՝
  • Հարկաբյուջետային քաղաքականության հիմնական նպատակը պետական ֆինան­սա­­կան համակարգի բարձր արդյունավետությունն է: Դրան հասնելու նպատակով Կառա­վա­րու­թյունը շարունակելու է հարկային քաղաքականության այնպիսի բարեփոխումները, որոնք նպաս­­տելու են բիզնես միջավայրի մրցունակության բարձրացմանը,
  • Կառավարության կողմից իրականացվող հարկային քաղաքականությունն ուղղված է լինելու տնտեսության ներդրումային գրավչության բարձրացմանն ու տնտեսական ակտի­վու­թյան մակարդակի բարելավմանը՝ դրանով իսկ ստեղծելով կայուն նախադրյալներ արտա­հան­ման և երկարաժամկետ տնտեսական աճի, հանրային բարիքի վերաբաշխման և հարկա­բյու­ջետային կայունության ամրապնդման համար:

 

  • Քննարկվել է

    29.01.2025 - 13.02.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն, Ֆինանսական, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն, Տեղեկատվական տեխնոլոգիաներ

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1189

Տպել

Առաջարկներ`

Mike Avagyan

31.01.2025

Կարծում եմ ցանկում արժի ներառել ԲՏԱ ոլորտի ընկերությունների բոլոր տեխնիկական աշխատակիցներին։ Այս ոլորտում մենք մրցում ենք աշխարհի հետ։ Ցավոք այդ որոտի ճգնաժամը մեզ մոտ էլ ոլորտին հարվածեց։ Մի խոսքով ՀՀ-ն պետք է մրցակցային լինի այս հարցում։

"ԸԴՎԱՅԶ բիզնես և իրավաբանական խորհրդատվություն" ՍՊԸ

29.01.2025

Փաստացի նախագծից (մասնավորապես 2-րդ հավելվածի 5-րդ կետից) ստացվում է, որ, օրինակ, ինժեներական, ՏՏ կամ ԲՏԱ որևէ այլ ընկերության կողմից իր սեփական պրոդուկտների վրա իրականացվող գիտական հետազոտությունները և փորձարարական մշակումների աշխատանքները (ներքին R&D) "հաշիվ" չեն, նաև հաշիվ չեն գիտական հետազոտությունները և փորձարարական մշակումների աշխատանքները, որոնք մաս են երրորդ անձանց մատուցվող ՏՏ, ինժիներական և այլ ծառայությունների, ու միայն երրորդ անձանց M72 կոդով ծառայությունների մատուցումն է ընդունվում։

Տեսնել ավելին