Հիշել նախագիծը

«Գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների աշխատանքները որպես այդպիսին որակող մասնագիտական հանձնաժողով ձևավորելու, հանձնաժողովի գործունեության կարգը և կազմը սահմանելու, հանձնաժողովի կողմից գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների աշխատանքները որպես այդպիսին որակելու կարգը, գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների չափանիշները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

0%100%

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո  Ր  Ո  Շ  Ո Ւ  Մ

 

--------- ---------------- 2025  թվականի  N    - Ն

 

 

ԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՄՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՈՐՊԵՍ ԱՅԴՊԻՍԻՆ ՈՐԱԿՈՂ  ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ, ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԿԱԶՄԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ  ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՄՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՈՐՊԵՍ ԱՅԴՊԻՍԻՆ ՈՐԱԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՄՆԵՐԻ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 121-րդ հոդ­վածի 2-րդ մասի 4-րդ կետը, 123-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը, 150-րդ հոդ­վածի 1-ին մասի 1.1-ին կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Ձևավորել գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների աշխա­տանք­ները որպես այդպիսին որակող մասնագիտական հանձնաժողով և սահմանել հանձ­նա­ժողովի կազմը` համաձայն N 1 հավելվածի:
  2. Սահմանել գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների չափա­նիշ­ները` համաձայն N 2 հավելվածի:
  3. Սահմանել՝
    • հանձնաժողովի գործունեության կարգը՝ համաձայն N 3 հավելվածի.
    • հանձնաժողովի կողմից գիտական հետազոտությունների և փորձարարական մշա­կում­­ների աշխատանքները որպես այդպիսին որակելու կարգը՝ համաձայն N 4 հավելվածի:
  4. Սահմանել, որ հանձնաժողովի կազմում ներառվող լիա­զոր­ված ներկայացուցիչների ընդհանրական անհատական ցանկը հաստատում է Հայաստանի Հան­րապետության վարչապետը:
  5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և կիրառվում է 2025 թվականի հունվարի 1-ից հետո ծագած (ծագող) հարա­բե­րությունների վրա:


  • Քննարկվել է

    29.01.2025 - 13.02.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն, Ֆինանսական, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն, Տեղեկատվական տեխնոլոգիաներ

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1187

Տպել

Առաջարկներ`

Mike Avagyan

31.01.2025

Կարծում եմ ցանկում արժի ներառել ԲՏԱ ոլորտի ընկերությունների բոլոր տեխնիկական աշխատակիցներին։ Այս ոլորտում մենք մրցում ենք աշխարհի հետ։ Ցավոք այդ որոտի ճգնաժամը մեզ մոտ էլ ոլորտին հարվածեց։ Մի խոսքով ՀՀ-ն պետք է մրցակցային լինի այս հարցում։

"ԸԴՎԱՅԶ բիզնես և իրավաբանական խորհրդատվություն" ՍՊԸ

29.01.2025

Փաստացի նախագծից (մասնավորապես 2-րդ հավելվածի 5-րդ կետից) ստացվում է, որ, օրինակ, ինժեներական, ՏՏ կամ ԲՏԱ որևէ այլ ընկերության կողմից իր սեփական պրոդուկտների վրա իրականացվող գիտական հետազոտությունները և փորձարարական մշակումների աշխատանքները (ներքին R&D) "հաշիվ" չեն, նաև հաշիվ չեն գիտական հետազոտությունները և փորձարարական մշակումների աշխատանքները, որոնք մաս են երրորդ անձանց մատուցվող ՏՏ, ինժիներական և այլ ծառայությունների, ու միայն երրորդ անձանց M72 կոդով ծառայությունների մատուցումն է ընդունվում։

Տեսնել ավելին