Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1699-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ Ո Ի Մ

 

------------------  2025 թվականի N                   

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1699-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 26-ի «Ճանապարհային լուսացույցներին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման ու տեղակայման կանոնները և ճանապարհային նշաններին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման ու տեղակայման կանոնները հաստատելու մասին» N 1699-Ն որոշման մեջ (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.

 

1․ Որոշման N 3 հավելվածում`

1) 34 կետի 2-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«3.2, 3.3, 3.28-3.30 նշանների ազդեցությունը չի տարածվում այն տրանսպորտային միջոցների վրա, որոնք վարում են  I և II խմբի հաշմանդամություն, կամ  խորը և ծանր աստիճանի ֆունկցիոնալության սահմանափակում ունեցող անձինք կամ փոխադրում են այդպիսի հաշմանդամություն ունեցող անձի կամ հաշմանդամություն ունեցող երեխայի կարգավիճակ ունեցող երեխա:

2) 9 կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ նոր 51.10 և 51.11 կետերով.

 «51.10. 4.9.1 «Երթևեկությունը հակասահքային շղթաներով» նշանը կիրառվում է, երբ ճանապարհի կամ լեռնանցքների հատվածները դժվարանցանելի են ձյունով կամ մերկասառույցով պատված լինելու պատճառով և տեղակայվում են սույն որոշման սույն հավելվածի 36-րդ կետի համաձայն: 4.9.1 նշանն անհրաժեշտ է կիրառել 8.5.8 «Մերկասառույց» լրացուցիչ ցուցանակի հետ: 4.9․1 նշանի պահանջը գործում է, երբ նրա ազդման գոտիում գտնվող ճանապարհի ծածկը պատված է ձյունով կամ մերկասառույցով։ Ճանապարհածածկին ձյան կամ մերկասառույցի առկայության մասին վարորդներին տեղեկացվում են զանգվածային լրատվության միջոցներով, տեխնիկական միջոցներով կամ տեղեկատու վահանակների օգտագործմամբ կամ այլ ձևերով։Նշանի պահանջը տարածվում է 3,5 տոննայից ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների և ավտոբուսների վրա:»

 

51.11․ 4.9.2 «Հակասահքային շղթաներով երթևկության վերջ» նշանը տեղակայվում   է 4.9.1 նշանի ազդման գոտու վերջում:»:

3) 8 կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ նոր 55.8.1 ենթակետով․

 «55.8.1  8.5.8. «Մերկասառույց» ցուցանակը կիրառվում է 4.9.1 նշանի հետ, նշելու համար, որ 4.9.1 նշանի պահանջը գործում է ճանապարհի ծածկի վրա երթևեկության համար վտանգավոր ձյունածածկույթի կամ մերկասառույցի տեղամասերի առկայության պարագայում:

8.5.8 ցուցանակի տեղեկատվությունը արդիական է ձմեռային եղանակային պայմաններում, երբ ճանապարհների հատվածներում երթևեկելի մասերը սայթաքուն են և վտանգավոր են երթևեկության համար։ Անհրաժեշտության դեպքում 8.5.8 ցուցանակը կարող է կիրառվել 1.15, 1.32, 1.33. 3.2, 3.3, 3.4, 3.5, 3.7, 3.8, 3.9, 3.10, 3.20, 3.22, 3.24, 3.32, 3.33, 4.9, 5.31 ճանապարհային նշանների հետ:»:

 4) 55.20 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«55.20.  8.17 «Հաշմանդամություն ունեցող անձինք» ցուցանակը կիրառվում է 6.4 նշանի հետ` նշելով, որ կայանման հրապարակը (կամ դրա մասը) հատկացված է այն տրանսպորտային միջոցներին, որոնք վարում են I և II խմբի հաշմանդամություն, կամ  խորը և ծանր աստիճանի ֆունկցիոնալության սահմանափակում ունեցող անձինք կամ փոխադրում են այդպիսի հաշմանդամություն ունեցող անձի կամ հաշմանդամություն ունեցող երեխայի կարգավիճակ ունեցող երեխա:»․

 5)  53.14 կետի 5-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«Առանց բաժանիչ գոտու` երկու ուղղությամբ չորս և պակաս երթևեկության գոտիներով ճանապարհների վրա նշանը տեղակայվում է ճանապարհի միայն մեկ կողմում: Երթևեկության տարբեր ուղղությունների համար նախատեսված, 6.13 երկու նշան թույլատրվում է տեղադրել իրար հակառակ կողմերում կամ 60º-ից ոչ ավելի անկյան տակ:

6) 55․21 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«55.21. 8.18 «Բացի հաշմանդամություն ունեցող անձանցից» ցուցանակը կիրառվում է նշելու համար, որ նշանի ազդեցությունը չի տարածվում այն տրանսպորտային միջոցների վրա, որոնք վարում են  I և II խմբի հաշմանդամություն, կամ  խորը և ծանր աստիճանի ֆունկցիոնալության սահմանափակում ունեցող անձինք կամ փոխադրում են կամ այդպիսի հաշմանդամություն ունեցող անձի կամ հաշմանդամություն ունեցող երեխայի կարգավիճակ ունեցող երեխա:»:

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:   

 

 

 

ՀՀ վարչապետ                                                Ն․ Փաշինյան

 

  • Տևողություն

    22.01.2025 13.02.2025
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տրանսպորտ, Ճանապարհային երթևեկության անվտանգություն

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 276

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Թողնել առաջարկ

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: