ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 489-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
3 - Կողմ
-
1 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 489-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները, նախագծերի ընդունման անհրաժեշտությունը.
Սույն Նախագծի ընդունման հրատապությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում Առողջապահության նախարարության կողմից Հայաստանի Հանրապետությունում տուբերկուլյոզի և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ազգային ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում գտնվող բժշկական հաստատություններին հակատուբերկուլոզային և հակառետրովիրուսային դեղերի, տուբերկուլոզի ախտորոշման թեստ հավաքածուների (այսուհետ՝ բժշկական ապրանքներ) անհատույց մատակարարման պետության ստանձնած պարտավորությամբ: Հայաստանի Հանրապետության Կառավարության 2018 թվականի ապրիլ 12-ի N 489-Ն որոշման համաձայն վերոնշյալ բժշկական ապրանքների ձեռքբերումը իրականցվում է Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարության «Թոքաբանության ազգային կենտրոն» և «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունների (այսուհետ՝ ընկերություններ) կողմից, որոնք նաև սահմանված կարգով ծրագրի իրականացման շրջանակներում դրանք անհատույց մատակարարում են Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում գտնվող բժշկական հաստատություններին։ Մասնավորապես, պետության կամ այլ միջոցների հաշվին Ընկերությունները ձեռք են բերում կամ վերջիններիս տրամադրում են անհրաժեշտ դեղեր, բժշկական նշանակության ապրանքներ, որոնք անհատույց կարգով տրամադրվում են Հայաստանի Հանրապետության առողջապահական կազմակերպություններին, այդ թվում նաև պոլիկլինիկաներին և ամբուլատորիաներին: Ընկերությունների կողմից առանց հիմնավորող փաստաթղթերի ապրանքների տրամադրումը ընդունող կազմակերպությունների համար չի կարող ընդունվել ծախս, որն էլ իր հերթին վերջիններիս մոտ առաջացնում է հարկային պարտավորություն` շահութահարկի տեսքով: Ընկերություններ մոտ հաշիվ-ապրանքագրերի միջոցով հատկացնելու պարագայում առաջանում է ԱԱՀ-ի պարտավորություն, որը վերջիններիս չի փոխհատուցվում անհատույց գործարքը կատարելու համար: Այսպիսով, Ընկերությունները պետության կարիքների համար իրականացնում են գործարքներ, մասնավորապես բժշկական կազմակերպություններին անհատույց տրամադրում են բժշկական ապրանքներ, որոնց մասով վերջիններիս մոտ առաջացնելով ԱԱՀ-ի պարտավորություն: Հետևաբար, Նախագծով նախատեսվում է սահմանել արտանություն, ըստ որի Ընկերությունները անհատույց գործարքների իրականացման մասով ազատված կլինեն ԱԱՀ-ից: Մասնավորապես, Նախագծով նախատեսված լրացումը պայմանավորված է բժշկական հաստատություններին ընկերությունների կողմից բժշկական ապրանքների անհատույց մատակարարման գործընթացում առաջացած հարկային (ԱԱՀ) պարտավորությունների հարցի կարգավորման հետ՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության «Հարկային օրենսգրքի» 62-րդ հոդվածի 7-րդ մասը, ըստ որի՝ Կառավարության որոշումների հիման վրա ԱԱՀ վճարողների կողմից ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման անհատույց գործարքների դեպքում ԱԱՀ-ով հարկման բազան համարվում է զրո դրամ: Դեռ ավելին, որոշմամբ պատվաստանյութերի մասով նշված արտոնությունը կիրառվում է, նախագծով նախատեսվում է արտոնություն սահմանել նաև Ընկերությունների մասով: Կարևոր է հաշվի առնել այն հանգամանքը, որ բժշկական հաստատություններին տրամադրվող ապրանքների մի մասը ձեռք է բերվում Գլոբալ Հիմնադրամի (ԳՀ) կողմից Հայաստանում իրականացված դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում, բայց ԳՀ դրամաշնորհների տրամադրման ավարտից հետո պետության կողմից ստանձնվող պարտավորությունների մասով բյուջետային միջոցներից հարկային պարտավությունների մարման համար խնայողությունները կնպաստեն դրամաշնորհային ծրագրերից պետությանը պարտավորությունների անցումային պլանների բարեհաջող իրականացմանը:
2. Կարգավորման նպատակը և բնույթը, ակնկալվող արդյունքը.
Որոշման ընդունման արդյունքում հնարավոր կդառնա ապահովել Հայաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետությունում տուբերկուլյոզի և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերացման դեմ պայքարի շրջանակներում բժշկական ապրանքները բժշկական հատատություններին անընդմեջ մատակարարման ավելի արդյունավետ գործընթացի իրականացում:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները.
Նախագիծը մշակվել է Առողջապահության նախարարության աշխատակիցների կողմից:
4. Լրացուցիչֆինանսականմիջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
Իրավական ակտի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում տեղի չի ունենա:
5 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագծի ընդունումը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:
-
Քննարկվել է
20.01.2025 - 04.02.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Առողջապահություն
-
Նախարարություն
Առողջապահության նախարարություն
Դիտումներ` 1025
Տպել