Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 489-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

75%25%

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

․․․․․․․․․․․․ 2025 թվականի                          N ․․․․․-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 489-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի «Հայաստանի Հանրապետության 2018-2027 թվականների կարիքների համար պատվաստանյութերի, պատվաստումների համար օժանդակ պարագաների, հակառետրովիրուսային դեղերի, հակատուբերկուլոզային դեղերի, 2019-2027 թվականների կարիքների համար ուղղակի ազդող հակավիրուսային դեղամիջոցների, հեմոֆիլիայի բուժման դեղերի և մեթադոնի, 2021-2027 թվականների կարիքների համար տուբերկուլոզի ախտորոշման թեստ հավաքածուների, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ախտորոշման թեստ հավաքածուների և հակաուռուցքային դեղերի գնման գործընթացները կազմակերպելու մասին» N 489-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) որոշման նախաբանը «ընդունելով» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 62-րդ հոդվածի 7-րդ մասը,» բառերով.

2) որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում և 5-րդ կետում ««Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Թոքաբանության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» և «Թոքաբանության ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունների» բառերով.

3) որոշման 2-րդ կետը լրացնել նոր 7-րդ ենթակետով` հետևյալ բովանդակությամբ.

«7) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Թոքաբանության ազգային կենտրոն» և «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի շրջանակներում կատարվող` հակառետրովիրուսային և հակատուբերկուլյոզային դեղերի, ինչպես նաև ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և տուբերկուլոզի ախտորոշման թեստ հավաքածուների մատակարարման և ծառայությունների մատուցման գործարքները Հայաստանի Հանրապետության հարկային օրենս­գրքի 62-րդ հոդվածի 7-րդ մասի կիրառության իմաստով համարվում են անհատույց գործարք­ներ:».

4) որոշման N 1 հավելվածի 1-ին կետում ««Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Թոքաբանության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» և «Թոքաբանության ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունները» բառերով.

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ                                                                              Ն. Փաշինյան

  • Քննարկվել է

    20.01.2025 - 04.02.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Նախարարություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1022

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ