arman abovyan
31.01.2025
Շատ ճիշտ որոշում է,որը պետք էր վաղուց կատարվեր։Որոշումն ընդունվելուց հետո պետք է առաջին հերթին վատ աշխատած տնօրեններից շուտափույթ ազատվել։
10 - Կողմ
4 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
2025 թվականի _______ N ___- Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 1911-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1) Որոշման N 1 հավելվածի`
ա. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի «I. Աշտարակի տարածաշրջան» բաժինը լրացնել նոր` 2.4-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ.
«2.4. «Աշտարակի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:».
բ. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի «II. Թալինի տարածաշրջան» բաժնի 1-ին կետը լրացնել նոր նախադասությամբ.
««Թալինի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:».
գ. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի «III. Ապարանի տարածաշրջան» բաժնի 1-ին կետը լրացնել նոր նախադասությամբ.
««Ապարանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:».
2) Որոշման N 2 հավելվածի`
ա. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի «I. Արմավիրի տարածաշրջան» բաժնի «Մեծամոր քաղաք» պարբերությունը լրացնել նոր` 6-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ.
«6. «Մեծամորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:».
բ. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի «II. Վաղարշապատի տարածաշրջան» բաժինը լրացնել նոր` 13-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ.
«13. «Էջմիածնի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:».
գ. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի «III. Բաղրամյանի տարածաշրջան» բաժինը լրացնել նոր` 4-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ.
«4. «Զարիշատ (Արամ) Մարտինի Մկրտչյանի անվան Արմավիրի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:».
3) Որոշման N 3 հավելվածի`
ա. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի «I.Մասիսի տարածաշրջան» բաժնի 2-րդ կետի «Արարատի մարզպետին» բառերը փոխարինել «առողջապահության նախարարությանը» բառերով.
բ. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի «II. Արտաշատի տարածաշրջան» բաժինը լրացնել նոր` 6-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ.
«6. «Արտաշատի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:».
գ. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի «III. Արարատի տարածաշրջան» բաժնի 2-րդ կետի «Արարատի մարզպետին» բառերը փոխարինել «առողջապահության նախարարությանը» բառերով.
դ. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի «III. Արարատի տարածաշրջան» բաժնի 5-րդ կետի վերջին նախադասությունից հետո լրացնել նոր նախադասություն` հետևյալ բովանդակությամբ.
««Արմաշի առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:».
ե. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի «III. Արարատի տարածաշրջան» բաժինը լրացնել նոր` 9-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ.
«9. «Արարատի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:».
4) Որոշման N 4 հավելվածի`
ա. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի «I. Գավառի տարածաշրջան» բաժնի 3-րդ կետի «Գեղարքունիքի մարզպետին» բառերը փոխարինել «առողջապահության նախարարությանը» բառերով.
բ. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի «II. Մարտունու տարածաշրջան» բաժնի 1-ին կետը լրացնել նոր նախադասությամբ.
««Մարտունու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:».
գ. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի «III. Վարդենիսի տարածաշրջան» բաժնի 7-րդ կետի վերջին նախադասությունից հետո լրացնել նոր նախադասություն` հետևյալ բովանդակությամբ.
««Վարդենիսի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:».
դ. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի «IV. Սևանի տարածաշրջան» բաժնի 7-րդ կետի «Գեղարքունիքի մարզպետին» բառերը փոխարինել «առողջապահության նախարարությանը» բառերով.
ե. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի «V. Ճամբարակի տարածաշրջան» բաժնի 1-ին կետը լրացնել նոր նախադասությամբ.
««Ճամբարակի առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:».
5) Որոշման N 5 հավելվածի`
ա. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի «I. Վանաձոր քաղաք» բաժնի 3-րդ կետը լրացնել նոր նախադասությամբ.
««Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:».
բ.Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի «I. Վանաձոր քաղաք» բաժնի 12-րդ կետի «Լոռու մարզպետին» բառերը փոխարինել «առողջապահության նախարարությանը» բառերով.
գ. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի «II. Թումանյանի տարածաշրջան» բաժնի 1-ին կետը լրացնել նոր նախադասությամբ.
««Ալավերդու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:».
դ. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի «III. Տաշիրի տարածաշրջան» բաժնի 1-ին կետը լրացնել նոր նախադասությամբ.
««Տաշիրի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:».
ե. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի «IV. Սպիտակի տարածաշրջան» բաժնի 2-րդ կետի «Լոռու մարզին» բառերը փոխարինել «առողջապահության նախարարությանը» բառերով.
զ. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի «V. Ստեփանավանի տարածաշրջան» բաժնի 1-ին կետը լրացնել նոր նախադասությամբ.
««Ստեփանավանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:».
6) Որոշման N 6 հավելվածի`
ա. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի «IV. Բերդի տարածաշրջան» բաժնի 9-րդ կետից հանել ««Իջևանի բժշկական կենտրոն», «Նոյեմբերյանի բժշկական կենտրոն»» բառերը, իսկ «ԲԵՐԴԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊԱՀԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏԻՆ:» նախադասության «ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏԻՆ» բառերը փոխարինել «ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ» բառերով.
բ. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի «IV. Բերդի տարածաշրջան» բաժինը լրացնել նոր` 9.1-ին կետով` հետևյալ բովանդակությամբ.
«9.1. «Իջևանի բժշկական կենտրոն», «Նոյեմբերյանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:».
7) Որոշման N 7 հավելվածի`
ա. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի «I. Աբովյանի տարածաշրջան» բաժնի 1-ին կետի 1-ին նախադասությունից հետո լրացնել նոր նախադասություն` հետևյալ բովանդակությամբ.
««Աբովյանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:».
բ. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի «II. Հրազդանի տարածաշրջան» բաժնի 2-րդ կետի «Կոտայքի մարզպետին» բառերը փոխարինել «առողջապահության նախարարությանը» բառերով.
գ. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի «III. Չարենցավանի տարածաշրջան» բաժնի 1-ին կետը լրացնել նոր նախադասությամբ.
««Չարենցավանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:».
դ. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի «IV. Նաիրիի տարածաշրջան» բաժնի 1-ին կետի «Կոտայքի մարզպետին» բառերը փոխարինել «առողջապահության նախարարությանը» բառերով.
8) Որոշման N 8 հավելվածի`
ա. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի «I. Կապանի տարածաշրջան» բաժնի 1-ին պարբերությունը լրացնել նոր նախադասությամբ.
««Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:».
բ. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի «I. Կապանի տարածաշրջան» բաժինը լրացնել նոր` 11-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ.
«11. «Քաջարանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:».
գ. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի «IV.Մեղրու տարածաշրջան» բաժնի 8.1-ին կետի «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին:» վերտառությամբ պարբերությունում «Սյունիքի մարզպետին» բառերը փոխարինել «առողջապահության նախարարությանը» բառերով.
դ. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի «IV.Մեղրու տարածաշրջան» բաժնի 9-րդ կետից հանել ««Կապանի բժշկական կենտրոն»,», ««Գորիսի բժշկական կենտրոն»,», ««Սիսիանի բժշկական կենտրոն»,» բառերը.
ե. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի «IV. Մեղրու տարածաշրջան» բաժինը լրացնել նոր` 9.1-ին կետով` հետևյալ բովանդակությամբ.
«9.1. ««Կապանի բժշկական կենտրոն», «Գորիսի բժշկական կենտրոն», «Սիսիանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:».
9) Որոշման N 9 հավելվածի`
ա. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի «I. Գյումրի քաղաք» բաժնի 4-րդ կետի «Շիրակի մարզպետին» բառերը փոխարինել «առողջապահության նախարարությանը» բառերով.
բ. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի «I. Գյումրի քաղաք» բաժինը լրացնել նոր` 10-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ.
«10. «Հոգեկան առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:».
գ. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի «II. Ախուրյանի տարածաշրջան» բաժինը լրացնել նոր` 4-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ.
«4. «Ախուրյանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:».
դ. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի «IV. Արթիկի տարածաշրջան» բաժինը լրացնել նոր` 1.1-ին կետով` հետևյալ բովանդակությամբ.
«1.1. «Արթիկի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:».
10) Որոշման N 10 հավելվածի` Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի «I. Եղեգնաձորի տարածաշրջան» բաժինը լրացնել նոր` 12-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ.
«12. «Վայոց ձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:».
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 2 տարվա ընթացքում ապահովել սույն որոշման 1-ին կետում սահմանված ընկերությունների կանոնադրություններում սույն որոշումից բխող փոփոխությունների կատարումը և դրանց պետական գրանցումը` ընկերությունների միջոցների հաշվին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
ԵՐԵՎԱՆ
Քննարկվել է
17.01.2025 - 01.02.2025
Տեսակ
Որոշում
Ոլորտ
Առողջապահություն
Նախարարություն
Առողջապահության նախարարություն
Դիտումներ` 1446
Տպել31.01.2025
Շատ ճիշտ որոշում է,որը պետք էր վաղուց կատարվեր։Որոշումն ընդունվելուց հետո պետք է առաջին հերթին վատ աշխատած տնօրեններից շուտափույթ ազատվել։