Լրամշակման փուլում է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-Ի N 223-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՊԵՏԱԿԱՆ ՍԻՄՖՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՈՒՄԲ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 223-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ
ՆԱԽԱԳԾԻ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ՝
պետական կազմակերպություն) ստեղծվել է 2014 թվականի մարտի 6-ին ՀՀ կառավարության N 223-Ն որոշմամբ
(այսուհետ՝ որոշում)։
Որոշմամբ սահմանվել են պետական կազմակերպության առարկան և նպատակները, ինչպես նաև
ձեռնարկատիրական գործունեության տեսակները: Պետական կազմակերպության գործունեության հիմնական
նպատակն է երաժշտարվեստի բնագավառում հասարակության հոգևոր պահանջների ձևավորումն և բավարարումը։
Որոշմամբ նախկինում սահմանված են եղել ձեռնարկատիրական գործունեության սահմանափակ տեսակներ:
Նման սահմանումը խոչընդոտում է պետական կազմակերպությանը ձեռնարկատիրական գործունեության այլ
տեսակներով զբաղվելուն։ Ուստի որոշման փոփոխությամբ որպես ձեռնարկատիրական գործունեության տեսակներ
սահմանվել են նոր՝ հետևյալ դրույթները: Այն է՝ երաժշտական ստեղծագործությունների կլավիրների,
պարտիտուրների ստեղծում և իրացում; հրատարակչական գործ; համերգային ծառայությունների մատուցում;
համերգների կազմակերպում; համերգների տոմսերի վաճառք՝ ներառյալ առցանց հարթակներում; ձայնագրությունների
իրականացում, թողարկում, իրացում; մշակույթի կրթության ոլորտում ծառայությունների մատուցում; իրեն
պատկանող գույքի օգտագործման և սպասարկման ծառայությունների մատուցում; հանրային սննդի ծառայությունների
մատուցում: Ձեռնարկատիրական գործունեության լայն տեսակները նպաստում են ֆինանսական նոր ռեսուրսների
ներգրավմանը, ինչը կնպաստի պետական կազմակերպության ֆինանսական ինքնուրույնության բարձրացմանը։
2. Առաջարկվող կարգավորման բնույթը.
Ներկա պահին պետական կազմակերպության գործունեությունը մի շարք դեպքերում սահմանափակվում է
կանոնադրության մեջ առկա կարգավորումներով։ Արդյունքում կանոնադրական կարգավորումները խոչընդոտում են
ՊՈԱԿ-ի արդյունավետ գործունեությանը և զարգացմանը։ ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 6-ին՝ N 223-
Ն որոշման փոփոխությունը թույլ կտա կատարել նաև Կազմակերպության կանոնադրության փոփոխություն:
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածը սահմանում է, որ
պետական ոչ առևտրային կազմակերպությունները իրավունք ունեն զբաղվելու ձեռնարկատիրական գործունեությամբ։
Օրենքի 11-րդ հոդվածը սահմանում է, որ պետական կազմակերպության կանոնադրությամբ սահմանվում են
ձեռնարկատիրական գործունեության տեսակները։ Ավելին, օրենքի համաձայն ձեռնարկատիրական գործունեության
տեսակների սահմանելը՝ պետական կազմակերպության հիմնադրի բացառիկ լիազորությունն է։
Ներկա փուլում ձեռնարկատիրական գործունեության նշված տեսակները հնարավորություն կտան պետական
կազմակերպությանը ինքնուրույն ներգրավել հավելյալ ֆինանսական ռեսուրսներ և ուղղել պետական
կազմակերպության նպատակների իրականացմանը, քանի որ ձեռնարկատիրական միջոցները նույնպես կարող են լինել
պետական կազմակերպության գույքի ձևավորման աղբյուր։
Ձեռնարկատիրական գործունեության մասով փոփոխություն կատարելու համար առաջարկվում է ընդարձակել
ձեռնարկատիրական գործունեության տեսակները և որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«3․Թույլատրել պետական կազմակերպությանն իրականացնել հետևյալ ձեռնարկատիրական գործունեության
տեսակները՝
1) երաժշտական ստեղծագործությունների կլավիրների, պարտիտուրների ստեղծում և իրացում,
2) հրատարակչական գործ,
3) համերգային ծառայությունների մատուցում,
4) համերգների կազմակերպում, իր համերգների տոմսերի վաճառք, ներառյալ վաճառք առցանց
հարթակների միջոցով,
5) ձայնագրությունների իրականացում, թողարկում, իրացում,
6) կազմակերպության գործունեությանն առնչվող մշակութային կրթության ոլորտում
ծառայությունների մատուցում,
7) իրեն պատկանող գույքի օգտագործման և սպասարկման ծառայությունների մատուցում,
8) հանրային սննդի ծառայությունների մատուցում։»։
Վերոնշյալ ձեռնարկատիրական գործունեության տեսակները ընտրվել են՝ հաշվի առնելով պետական
կազմակերպության գործունեության ընթացքում վեր հանված խոչընդոտները։ Ձեռնարկատիրական գործունեության
հիշյալ տեսակները անխզելիորեն կապված են պետական կազմակերպության հիմնական գործունեության առարկայի և
նպատակների հետ։ Պետական կազմակերպության գործունեության հիմնական նպատակներից մեկը՝ համերգների
կազմակերպումը և/կամ իրականացումն է, որի շրջանակում պետական կազմակերպությունը պետք է հնարավորություն
ունենա վաճառելու տոմսեր ոչ միայն տոսմարկղների, այլ նաև առցանց հարթակների միջոցով, այդ թվում՝ պետական
կազմակերպության պաշտոնական կայքէջի միջոցով։ Պետական կազմակերպության ֆինանսական միջոցների
ձևավորվման հիմնական աղբյուրը՝ ՀՀ պետական բյուջեն է, որի շրջանակում պետական կազմակերպությունը
կազմակերպում և/կամ իրականացնում է համերգներ, սակայն առկա իրավիճակում պետական կազմակերպությունը
չունի հնարավորություն ինքնուրույն կազմակերպել և/կամ իրականացնել համերգներ, որոնց միջոցով պետական
կազմակերպությունը ինքնուրույն կհայթայթի ֆինանսական միջոցներ։ Պետական կազմակերպությունը
ձայնագրությունների և հրատարակչության միջոցով կնպաստի երաժշտարվեստի բնագավառում հասարակության
հոգևոր պահանջների բավարարմանը։
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի
նախարարության կողմից:
4. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման դեպքում պետական կազմակերպությունը իրավունք կունենա զբաղվել
ձեռնարկատիրական գործունեությամբ, ինչպես նաև իրավական որոշակիության և իրավական կանխատեսելիության
տեսանկյունից կանոնադրական կարգավորումները կդառնան կանխատեսելի։
5. Նախագծերի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը,
ինչպես նաև լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և
ծախսերում սպասվելիք փոփոխությունները.
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6-ի «Հայաստանի պետական
սիմֆոնիկ նվագախումբ ստեղծելու մասին» թիվ 223-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու
մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական
կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում
չի սպասվում:
6. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050,
Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6-ի «Հայաստանի պետական
սիմֆոնիկ նվագախումբ ստեղծելու մասին» թիվ 223-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու
մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի մշակումը բխում է «Հայաստանի
Հանրապետության մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թվականների
ռազմավարության» Գործողությունների ծրագրի մասնավոր նպատակ 2․1-ի «Մշակութային և ստեղծարար
ոլորտներում կառավարման մոդելների արդիականացում» գործողություն 2-ից (Օրենսդրական դաշտի բարելավում,
այդ թվում՝ միջազգային օրենսդրության հետ ներդաշնակեցում) և Հայաստանի Հանրապետության կառավարության
2021թ. օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-
2026 թթ. ծրագրի 4-րդ գլխի 4.9 բաժնում ամրագրված բարեփոխումների (իրավական ակտերի մշակում) հրամայականից:
-
Քննարկվել է
08.01.2025 - 26.01.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Մշակութային
-
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 582
Տպել