Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-Ի N 223-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

100%0%

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

«——» «———» —— —— -Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-Ի N 223-Ն

ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է՝
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6-ի «Հայաստանի
պետական սիմֆոնիկ նվագախումբ ստեղծելու մասին» N 223-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ
կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) պետական կազմակերպության գործունեության առարկան և նպատակներն են․
ա. երաժշտարվեստի բնագավառում հասարակության հոգևոր պահանջների ձևավորումն ու
բավարարումը,
բ. հայ կոմպոզիտորական արվեստի, ինչպես նաև նվագախմբային կատարողական արվեստի
պահպանումը, զարգացումն ու հանրահռչակումը,
գ. դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարումը և
տարածումը,
դ. երիտասարդներին դասական երաժշտության ներկայացումը, փոխանցումն ու նրանց շրջանում
տարածումը:»․
2) Որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«3․ Թույլատրել պետական կազմակերպությանն իրականացնել հետևյալ ձեռնարկատիրական
գործունեության տեսակները`
1) երաժշտական ստեղծագործությունների կլավիրների, պարտիտուրների ստեղծում և իրացում,
2) հրատարակչական գործ,
3) համերգային ծառայությունների մատուցում,

4) համերգների կազմակերպում, իր համերգների տոմսերի վաճառք, ներառյալ վաճառք առցանց
հարթակների միջոցով,
5) ձայնագրությունների իրականացում, թողարկում, իրացում,
6) կազմակերպության գործունեությանն առնչվող մշակութային կրթության ոլորտում
ծառայությունների մատուցում,
7) իրեն պատկանող գույքի օգտագործման և սպասարկման ծառայությունների մատուցում,
8) հանրային սննդի ծառայությունների մատուցում։»։
2. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝
սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսյա ժամկետում կատարել համապատասխան
փոփոխություններ «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ» պետական ոչ առևտրային
կազմակերպության կանոնադրությունում և ապահովել պետական գրանցումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

  • Քննարկվել է

    08.01.2025 - 26.01.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Մշակութային

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 633

Տպել