Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-Ի N 1301-Ն ԵՎ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի N 1910-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

0%100%

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-Ի N 1301-Ն ԵՎ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի N 1910-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

       

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 8-ի «Սանիտարահամաճարակային իրավիճակի վտանգ առաջանալու դեպքում մահացածների մարմինների դիակիզման, գերեզմանատների վնասազերծման և տեղափոխման ու վրահուղարկավորման կարգերը հաստատելու մասին» N 1301-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգերը, կանոնները և գերեզմանի վկայականի ձևը սահմանելու մասին» N 1910-Ն որոշումների համաձայն վրահուղարկավորում և վերահուղարկավորում իրականացնելու հնարավորության մասին եզրակացությունը (այսուհետ՝ եզրակացություն) տրամադրվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից։

Եզրակացություն տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը վրահուղարկավորման և վերահուղարկավորման գործերը մասնագիտական կարծիքի է ներկայացնում «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ որպես բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման և հանրային առողջապահության բնագավառում գործունեություն իրականացնող Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ենթակայության պետական կազմակերպության (այսուհետ՝ պետական կազմակերպություն)։

Թեև Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից եզրակացությունները տրամադրվում են մեկ օրվա ընթացքում, այնուամենայնիվ պետական կազմակերպություն կողմից այդ գործառույթն ուղղակիորեն իրականացնելու դեպքում նշված ժամկետը կկրճատվի` փաստացի առավելագույնը հասնելով մի քանի ժամի։

Օրենսդրությամբ վրահուղարկավորման, վերահուղարկավորման թույլտվության և եզրակացության ստացման համար մահացածի հուղարկավորության կազմակերպումն ստանձնողը պարտավոր է դիմել երկու մարմինների, մի դեպքում գերեզմանատան տնօրինությանը, մյուս դեպքում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը, որը անհարկի ծանրաբեռնում է քաղաքացիներին, հաշվի առնելով նաև տվյալ պարագայում վերջիններիս հոգեճնշված վիճակը։

Հաշվի առնելով ներկայումս պետության որդեգրած քաղաքականությունը՝ «մեկ պատուհանի սկզբունքը», ինչպես նաև քաղաքացիների համար լրացուցիչ անհարմարություններ չստեղծելու՝ տարբեր մարմինների հետ մեկ գործընթացի շրջանակններում անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրումը պարզեցնելու նպատակով առաջարկվում է նախագծով առաջարկվող իրավակարգավորումը։

Միաժամանակ, վերոնշյալ փոփոխությամբ պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել վերանայել Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 8-ի N 1301-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշումներով վրահուղարկավորման, վերահուղարկավորման թույլտվության և եզրակացության տրամադրման համար գերեզմանատան տնօրինությանը և պետական կազմակերպությանը
 ներկայացվող փաստաթղթերի ցանկը։

2. Առաջարկվող կագավորումների բնույթը

Նախագծով առաջարկվում է կատարել փոփոխություններ և լրացումներ Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 8-ի N 1301-Ն և 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշումներում, ըստ որի` վրահուղարկավորում և վերահուղարկավորում իրականացնելու հնարավորության մասին եզրակացությունը կտրամադրվի անմիջականորեն պետական կազմակերպության կողմից:

«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության անվանումը նախագծում չի նշվել, քանի որ օրենսդրությամբ կարող են ստեղծվել բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման և հանրային առողջապահության բնագավառում գործունեություն իրականացնող Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ենթակայության այլ պետական կազմակերպություններ, միաժամանակ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության անվանման կամ կազմակերպական-իրավական ձևի ցանկացած փոփոխության դեպքում կառավարության որոշումներում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն կառաջանա, իսկ նախագծով նախատեսված ձևաչափով հնարավոր կլինի ապահովել ճկունություն և գործառույթի անընդհատություն:

Միաժամանակ, նախագծով սահմանվել է եզրակացության տրամադրաման նոր իրավակարգավորումներ, համաձայն որի եզրակացության, վրահուղարկավորման և վերահուղարկավորման թույտվության ստացման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը մահացածի հուղարկավորության կազմակերպումն ստանձնողի կողմից կներկայացվեն գերեզմանատան տնօրինություն, որը իր հերթին էլեկտրոնային եղանակով կդիմի պետական կազմակերպություն եզրակացության ստացման համար և որին եզրակացությունը կտրամադրվի նույնպես էլեկտրոնային եղանակով։

Կվերանայվի վրահուղարկավորում իրականացնելու հնարավորության մասին եզրակացություն տրամադրելու համար ներկայացվող փաստաթղթերի շրջանակը` այն համապատասխանեցնելով «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքի և ՀՀ կառավարության 2007 թվականի նոյեմբերի 8-ի N 1301-Ն որոշման կարգավորումներին ու ընդհանուր տրամաբանությանը։

ՀՀ կառավարության 2007 թվականի նոյեմբերի 8-ի N 1301-Ն որոշմամբ պետական կազմակերպություն կողմից եզրակացության տրամադրման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկից կհանվի գերեզման օգտագործողի համաձայնությունը, քանի որ նշված փաստաթուղթը ներկայացնելու անհրաժեշտությունը բացակայում է եզրակացություն տրամադրելու համար, որով գնահատվում է բացառապես սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման և հիվանդությունների տարածման և կանխարգելման տեսանկյունից նախկին գերեզմանում հուղարկավորում կատարելու անվտանգության հարցը, իսկ գերեզման օգտագործողի համաձայնությունն անհրաժեշտ է միայն գերեզմանատան տնօրինությանը հետագա վարչարարության համար և որի շրջանակներում պետական կազմակերպությունը այլ լիազորություններ կամ գործառույթներ չունի։

Գերեզմանատան տնօրինության գերեզման օգտագործողի համաձայնության առկայության ստուգման պահանջը ամրագրված է N 1301-Ն որոշման N 2-րդ հավելվածի 3-րդ և ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 8-րդ հավելվածի 3-րդ կետերով, որոնք փոփոխման չի ենթարկվում։

Միաժամանակ պետական կազմակերպության կողմից գերեզման օգտագործողի համաձայնության ստուգելու պահանջը չհանելը առաջարկվող իրավակարգավորմամբ կհանգեցներ նաև գործառույթների անհարկի կրկնության։

ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշմամբ նույնպես կսահմանվի վերոնշյալ փոփոխությունները, միաժամանակ կնախատեսվի համապատասխան եզրակացությունը ստանալու համար ներկայացվող փաստաթղթերի ցանկն ու եզրակացության տրամադրման ժամկետը:

3. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխության մասին

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախuերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի սպասվում:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության աշխատողների կողմից:

5Ակնկալվող արդյունքը

Ակնկալվում է ավելի դյուրին դարձնել վրահուղարկավորումների և վերահուղարկավորումների թույլտվության ստացման գործընթացը, կրճատել եզրակացության տրամադրման փաստացի ժամկետը:

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագծի ընդունումը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:

  • Քննարկվել է

    07.01.2025 - 22.01.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Նախարարություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1013

Տպել