ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-Ի N 1301-Ն ԵՎ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի N 1910-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
3 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
----------- 2025 թվականի N - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-Ի N 1301-Ն ԵՎ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի N 1910-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և
34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 8-ի «Սանիտարահամաճարակային իրավիճակի վտանգ առաջանալու դեպքում մահացածների մարմինների դիակիզման, գերեզմանատների վնասազերծման և տեղափոխման ու վրահուղարկավորման կարգերը հաստատելու մասին» N 1301-Ն որոշման N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) 3-րդ կետում «մահվան վկայականի և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության» բառերը փոխարինել «մահացածի մահվան վկայականի, նախկինում մահացածի մահվան վկայականի, գերեզմանի վկայականի (առկայության դեպքում) և բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման և հանրային առողջապահության բնագավառում գործունեություն իրականացնող Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ենթակայության պետական կազմակերպության (այսուհետ՝ պետական կազմակերպություն)» բառերով.
2) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Գերեզմանատան տնօրինությունը վրահուղարկավորում իրականացնելու հնարավորության մասին եզրակացությունը ստանալու համար վրահուղարկավորում իրականացնելու թույլտվության դիմումի ստացման օրը կից գրությամբ մահացածի հուղարկավորության կազմակերպումն ստանձնողի դիմումը, մահացածի մահվան վկայականը, նախկինում մահացածի մահվան վկայականը և գերեզմանի վկայականը (առկայության դեպքում) էլեկտրոնային եղանակով ներկայացնում է պետական կազմակերպություն` ուղարկելով պետական կազմակերպության պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով։».
3) 4-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4.1-4.2–րդ կետերով.
«4.1.Պետական կազմակերպությունը մեկ օրվա ընթացքում վրահուղարկավորում իրականացնելու հնարավորության մասին եզրակացությունը ներկայացնում է գերեզմանատան տնօրինություն էլեկտրոնային եղանակով` ուղարկելով գերեզմանատան տնօրինության պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով։
4.2.Պետական կազմակերպության կողմից վրահուղարկավորում իրականացնելու հնարավորության մասին եզրակացությունը տրվում է անվճար։»։
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգերը, կանոնները և գերեզմանի վկայականի ձևը սահմանելու մասին» N 1910-Ն որոշման N 8 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները.
1) 3-րդ կետում «ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության» բառերը փոխարինել «մահացածի մահվան վկայականի, ինչպես նաև բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման և հանրային առողջապահության բնագավառում գործունեություն իրականացնող Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ենթակայության պետական կազմակերպության (այսուհետ՝ պետական կազմակերպություն)» բառերով.
2) 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.1–3.3-րդ կետերով.
«3.1. Գերեզմանատան տնօրինությունը վերահուղարկավորում իրականացնելու հնարավորության մասին եզրակացությունը ստանալու համար վերահուղարկավորում իրականացնելու թույլտվության դիմումի ստացման օրը կից գրությամբ մահացածի հուղարկավորության կազմակերպումն ստանձնողի դիմումը, մահացածի մահվան վկայականը էլեկտրոնային եղանակով ներկայացնում է պետական կազմակերպություն` ուղարկելով պետական կազմակերպության պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով։
3.2. Պետական կազմակերպությունը մեկ օրվա ընթացքում վերահուղարկավորում իրականացնելու հնարավորության մասին եզրակացությունը ներկայացնում է գերեզմանատան տնօրինություն էլեկտրոնային եղանակով` ուղարկելով գերեզմանատան տնօրինության պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով։
3.3. Պետական կազմակերպության կողմից վերահուղարկավորում իրականացնելու հնարավորության մասին եզրակացությունը տրվում է անվճար։»։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Երևան
-
Քննարկվել է
07.01.2025 - 22.01.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Առողջապահություն
-
Նախարարություն
Առողջապահության նախարարություն
Դիտումներ` 1010
Տպել