ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 335-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 335-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Ընթացիկ իրավիճակը և ակտի ընդունման անհրաժեշտությունը
Սույն նախագծի անհրաժեշտությունը բխում 2024թ. օգոստոսի 6-ից ուժի մեջ մտած «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքի մասին Օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ Օրենքի փոփոխություններից (այսուհետ, Օրենք), որով դրվել է Կենսաբանական ծնողի (ծնողների) գրավոր համաձայնության և բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակի լիցենզիա ունեցող բժշկական կազմակերպության տրամադրած տեղեկանքի ձևերը սահմանելու պահանջ: Միաժամանակ, 2016թ. հունիսի 30-ի N335-Ն որոշման (այսուհետ, Որոշում) հավելված 3-ով հաստատված է Հայաստանի Հանրապետության կողմից երրորդ երկրների հետ առևտրի դեպքում մարդու օրգանների և հյուսվածքների, արյան և դրա բաղադրամասերի ցանկը (այսուհետ, Ցանկ), որի մեջ ներառված են նաև սեռաբջիջները և էմբրիոնը, սակայն գործող որոշման լիազորող նորմ հանդիսացող «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում հստակ սահմանված է, որ վերջինիս դրույթները չեն տարածվում մարդու վերարտադրողականության գործընթացի հետ առնչվող օրգանների, դրանց մասերի ու հյուսվածքների (ձվաբջիջ, ձվարաններ, ամորձիներ, սերմնահեղուկ, էմբրիոններ) վրա: Հաշվի առնելով վերը նշված հանգամանքները, անհրաժետություն է առաջացել կանոնակարգել սեռաբջիջների և սաղմի (էմբրիոնի) արտահանման և ներմուծման հետ կապված իրավահարաբերությունները, համապատասխանեցնել որոշման լիազորող նորմը Օրենքի համապատասխան հոդվածին, ինչպես նաև սահմանել Կենսաբանական ծնողի (ծնողների) գրավոր համաձայնության և բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակի լիցենզիա ունեցող բժշկական կազմակերպության տրամադրած տեղեկանքի ձևերը: Միաժամանակ, 2016թ. հունիսի 30-ի N335-Ն որոշմումը կարգավորում է Ցանկում ներառված օրգանների և հյուսվածքների, արյան և դրա բաղադրամասերի ներմուծման կամ արտահանման համար լիցենզիայի տրման հետ կապված հարաբերությունները, մինչդեռ, համաձայն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2015թ. ապրիլի 21-ի թիվ 30 որոշման, սեռաբջիջների և սաղմերի ներմուծման, արտահանման համար պահանջվում է ոչ թե լիցենզիա, այլ եզրակացություն (թույլատրման փաստաթուղթ):
2. Կարգավորման նպատակը և բնույթը:
Հաշվի առնելով վերը նշված հանգամանքները, անհրաժետություն է առաջացել կանոնակարգել սեռաբջիջների և սաղմի արտահանման և ներմուծման հետ կապված իրավահարաբերությունները, համապատասխանեցնել որոշման լիազորող նորմը Օրենքի համապատասխան հոդվածին, սահմանել սեռական բջիջների և սաղմի արտահանման և ներմուծման համար հայտատուի կողմից ներկայացվող փաստաթղթերը և Կենսաբանական ծնողի (ծնողների) գրավոր համաձայնության և բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակի լիցենզիա ունեցող բժշկական կազմակերպության տրամադրած տեղեկանքի ձևերը:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ առողջապահության նախարարության կողմից:
4. Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է համապատասխանեցնել Որոշման լիազորող նորմը գործող Օրենքի հոդվածին, կանոնակարգել սեռաբջիջների և սաղմի ներմուծման և արտահանման հետ կապված իրավահարաբերությունները, ինչպես նաև սահմանել եզրակացության (թույլատրման փաստաթուղթ) համար դիմելու պարտադիր պայման հանդիսացող փաստաթղերի` Կենսաբանական ծնողի (ծնողների) գրավոր համաձայնության և բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակի լիցենզիա ունեցող բժշկական կազմակերպության տրամադրած տեղեկանքի ձևերը:
5. Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման բացակայության մասին
Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում չի նախատեսվում:
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագրից կամ ոլորտային և/կամ այլ ռազմավարություններից նախագիծը չի բխում:
-
Քննարկվել է
20.12.2024 - 04.01.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Առողջապահություն
-
Նախարարություն
Առողջապահության նախարարություն
Դիտումներ` 1516
Տպել