Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 335-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

100%0%

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2024 թվականի _______________ N_______-Ն

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 335-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 31-ի «Փախպատվաստման նպատակով մարդու դոնորական օրգանների և (կամ) հյուսվածքների ներմուծման, արյան և դրա բաղադրամասերի, թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի կամ դրանց պրեկուրսորների ներմուծման և արտահանման կարգը ու դրանց ցանկերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 26-ի N551-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N335-Ն որոշման (այսուհետ, Որոշում) 1-ին կետի 1-ին ենթակետում, N 1 հավելվածի 1-ին և 2-րդ կետերում «հյուսվածքների ներմուծման,» բառերից հետո լրացնել «սեռաբջիջների և սաղմերի» բառերը:

2. Որոշման նախաբանում «6-րդ հոդվածի» բառերից հետո լրացնել «, «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասը» բառերը:

3. Որոշման N 1 հավելվածի`

1) 3-րդ կետից «ձևերի» բառից հետո լրացնել «, իսկ սեռաբջիջների և սաղմերի ներմուծումը և արտահանումը`  լիազոր մարմնի կողմից տրված եզրակացության (թույլատրման փաստաթուղթ) հիման վրա` համաձայն սույն կարգի N 6 ձևի»:

2) 4-րդ կետի «ներմուծել կամ» բառերից հետո լրացնել «սեռաբջիջներ և սաղմեր,» բառերը,

3) 4-րդ կետի 2-րդ ենթակետից հետո լրացնել նոր 3-րդ ենթակետ` հետևյալ բովանդակությամբ.

«3) սեռաբջիջների և սաղմերի ներմուծման և արտահանման դեպքում միայն բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակի լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը:».

4) 5-րդ կետի «հյուսվածքների ներմուծում կամ» բառերից հետո լրացնել «սեռական բջիջների և սաղմերի (էմբրիոնների), » բառերը.

5) 6-րդ կետից հետո լրացնել նոր` 6.1-րդ կետ` հետևյալ բովանդակությամբ.

«Սեռաբջիջների ու սաղմերի ներմուծման և արտահանման վերաբերյալ եզրակացությունը (թույլատրման փաստաթուղթ) տրամադրվում է մեկ տարին չգերազանցող ժամկետով՝ անկախ Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով տեղափոխությունների թվից:

6) 7-րդ կետից հետո լրացնել նոր` 7.1-րդ կետ` հետևյալ բովանդակությամբ.

«Եզրակացության (թույլատրման փաստաթուղթ) ստացման համար հայտատուի կողմից լիազոր մարմնին են ներկայացվում հետևյալ փաստաթղթերը`

1) եզրակացության (թույլատրման փաստաթղթի) նախագիծը, լրացված Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2012 թվականի մայիսի 16-ի թիվ 45 որոշմամբ հաստատված` ապրանքների միասնական ցանկում ընդգրկված որոշակի ապրանքների, որոնց նկատմամբ կիրառվում են երրորդ երկրների հետ առևտրի ոլորտում ներմուծման, արտահանման և տարանցման համար  ոչ սակագնային կարգավորման միջոցառումներ,  եզրակացության (թույլատրագրի) միասնական ձևը լրացնելու մեթոդական ցուցուների համաձայն,

2) լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի իրականացման համար տրամադրված լիցենզիայի պատճենը կամ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի իրականացման համար լիցենզիայի առկայության մասին տեղեկությունները,

3) պայմանագրի պատճենը,  որը պետք է ներառի տեղեկատվություն ներմուծող և (կամ) արտահանող իրավաբանական անձի անվանման, գտնվելու վայրի, իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի (գրանցման) համարի, գործունեության իրականացման վայրի, հեռախոսահամարի, էլեկտրոնային փոստի հասցեի (առկայության դեպքում), իսկ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` անվան և ազգանվան, անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրի, անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման վկայականի (հաշվառման) համարի, գործունեության իրականացման վայրի, հեռախոսահամարի, էլեկտրոնային փոստի հասցեի,  (առկայության դեպքում), ներմուծման և (կամ) արտահանման պայմանների, կարգի, ժամկետների, ներմուծվող կամ արտահանվող ապրանքի անվան, քանակի, կողմերի իրավունքների ու պարտականությունների շրջանակի վերաբերյալ, իսկ պայմանագրի բացակայության դեպքում՝ Կողմերի մտադրությունները հաստատող այլ փաստաթղթի պատճենը,

4) կենսաբանական ծնողի (ծնողների) սեռաբջիջների կամ սաղմի ներմուծման և արտահանման դեպքում`  սույն կարգի NN 7 և 8 ձևերով սահմանված` կենսաբանական ծնողի (ծնողների) գրավոր համաձայնությունը և բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակի լիցենզիա ունեցող բժշկական կազմակերպության տրամադրած տեղեկանքը,

5) պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ գեներացված անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը:»

7) 8-րդ կետի «լիցենզիա» բառից հետո լրացնել «կամ եզրակացություն (թույլատրման փաստաթուղթ)» բառերը:

8) 10-րդ կետից հետո լրացնել 10.1-րդ կետ` հետևյալ բովանդակությամբ. «Եզրակացությունը (թույլատրման փաստաթուղթ) տրամադրվում է կամ դրա տրամադրումը մերժվում է լիազոր մարմնի կողմից` գրավոր, սույն կարգի 7.1-րդ կետով նախատեսված փաստաթղթերը ներկայացնելու օրվանից՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում:»

9) 11-րդ կետից հետո լրացնել 11.1-րդ կետ` հետևյալ բովանդակությամբ.

«Եզրակացության (թույլատրման փաստաթուղթ) տրամադրումը մերժվում է, եթե

1) չեն ներկայացվել կարգի 7.1-րդ կետով պահանջվող փաստաթղթերը

2) ներկայացված փաստաթղթերը թերի կամ դրանցում առկա տեղեկությունները ոչ արժանահավատ են,

3) եզրակացության (թույլատրման փաստաթուղթ) տրամադրման համար հիմք ծառայող մեկ կամ մի քանի փաստաթղթերի գործողությունը դադարեցված կամ կասեցված է.

4) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին:»

10) 12-րդ կետի «հյուսվածքների ներմուծման» բառերից հետո լրացնել «կամ սեռաբջիջների և սաղմերի ներմուծման և արտահանման եզրակացության (թույլատվական փաստաթուղթ)» բառերով, «10-րդ կետով լիցենզիայի» բառերը փոխարինել «10-րդ և 10.1-ին կետերով լիցենզիայի կամ եզրակացության (թույլատվական փաստաթուղթ)» բառերով:

11) 24-րդ կետը լրացնել 24.1-ին կետով` հետևյալ բովանդակությամբ.

«Հայտատուները տեղափոխում իրականացնելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում պարտավոր են տեղեկացնել անդամ պետության՝ եզրակացություն (թույլատվական փաստաթուղթ) տրամադրելու համար լիազորված մարմնին սեռաբջիջների ու սաղմերի ներմուծում կամ արտահանում իրականացնելու մասին։»

12) 26-րդ կետում «լիցենզիան» բառից հետո լրացնել «կամ եզրակացությունը (թույլատրման փաստաթուղթ)» բառերը.

13) 27-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«27. Մեկանգամյա լիցենզիան և  եզրակացությունը (թույլատրման փաստաթուղթ) հաստատվում է լիազոր մարմնի գլխավոր քարտուղարի ստորագրությամբ:».

14) NN 4,5 ձևերի 19-րդ կետերում «աշխատակազմի ղեկավար» բառերը փոխարինել «գլխավոր քարտուղար» բառերով.

15) N 5  ձևից հետո լրացնել նոր NN  6, 7, 8 ձևերով` համաձայն հավելվածի:

4. Որոշման 3-րդ հավելվածով հաստատված ցանկի 28-րդ կետում «սեռական բջիջներ և սաղմեր (էմբրիոններ)» բառերը փոխարինել «սեռաբջիջներ ևսաղմեր» բառերով:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ                         Ն.ՓԱՇԻՆՅԱՆ

  • Քննարկվել է

    20.12.2024 - 04.01.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Նախարարություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1513

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ