Հիշել նախագիծը

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 710-Ն որոշման մեջ փոփոխություններ և Հայաuտանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 712-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի

  N 710-Ն որոշման մեջ փոփոխություններ և Հայաuտանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 712-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

 

 

 

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ զինված ուժերում սերժանտական համակարգի կայացման, հատուկ ինժեներական տեխնիկա շահագործող անձնակազմի, ուսումնական ստորաբաժանումներում անմիջականորեն ուսումնառության գործընթացում ներգրավված կամ հրահանգչի որակավորում ունեցող կադրերի, կանանց գումարտակում համալրվածության մակարդակի և որակների բարձրացման, օտարերկրյա պետությունում ուսումնառության գործուղված կուրսանտների հետ կապված առաջացած խնդիրը լուծելու անհրաժեշտությամբ:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Ներկայումս ՀՀ զինված ուժերում մեծ աշխատանքներ են կատարվում արհեստավարժ սերժանտների և հրահանգիչների նոր համակարգի ներդրման, այդ նպատակով սերժանտական և հրահանգիչների դասընթացների անցկացման ուղղությամբ՝ համապատասխան սերժանտական և հրահանգիչների պաշտոնները համալրելու նպատակով: Միաժամանակ, համալրվածության ցածր մակարդակում են գտնվում կանանց և ինժեներական տեխնիկա շահագործող ստորաբաժանումները, ինչն ազդում է դրանց բնականոն գործունեության ապահովման վրա: ՀՀ կառավարության քաղաքականությունը ներկայումս միտված է զին­ծա­ռա­յողների սոցիալական արտոնությունների ու երաշխիքների ընդլայնմանը, որում առաջնա­հերթ տեղ է տրվում դրամական ապահովությանը` որպես զինծառայողների նյութական և նրանց կողմից ծառայողական պարտականությունների կատարումը խթանելու միջոց:  Բարձր դրամական բավարարումը կարող է խթան հանդիսանալ նշված նոր համակարգերի ներդրման, ուսումնական ստորաբաժանումները որակավորված մասնագետներով և ինժեներական ստորաբաժանումները հատուկ ինժեներական տեխնիկայի վարորդներով համալրման գործընթացում:

ՀՀ կառավարության 2014թ. հուլիսի 3-ի N 710-Ն որոշմամբ սահմանված է լրավճարների տարանջատված սանդղակ՝ համապատասխանաբար սերժանտական դասընթաց ավարտած և չավարտած զինծառայողների համար: Այն կրում էր խթանող ազդեցություն, քանի որ սերժանտական դասընթաց անցած կազմի լրավճարը 67840-ից 69218 ՀՀ դրամով ավել էր դասընթաց չանցածների լրավճարից: Զինծառայողների ատեստավորման և դրա արդյունքներով հավելավճարի համակարգի ներդրման շրջանակներում ատեստավորված զինծառայողների համար՝ համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 5.1-ին մասի՝ կլանվում է զինծառայողների դրամական ապահովության «լրավճար» բաղադրիչը և դրա արդյունքում ատեստավորված զինծառայողների դրամական ապահովությունը ձևավորվում է պաշտոնային դրույքաչափի, ատեստավորման հավելավճարի և ՀՀ կառավարության 2014թ. հուլիսի 3-ի №712-Ն որոշմամբ սահմանված հավելումների հանրագումարով: Արդյունքում, նույն պաշտոնի խմբի սերժանտական դասընթաց անցած և չանցած զինծառայողների դրամական ապահովության՝ մինչև ատեստավորվելը գործող տարբերակումը, ատեստավորվելուց հետո վերանում է՝ լրավճարի հաշվարկման դադարեցման հետևանքով, ինչը բացասական ազդեցություն է ունենում սերժանտական դասընթացներ անցնելու ցանկության վրա և չի ապահովում մոտիվացիա: Այդ կապակցությամբ, նույն պաշտոնի խմբի՝ դասընթացներ անցած և չանցած զինծառայողների լրավճարների տարբերությունը պահպանելու, ինչպես նաև ՀՀ զինված ուժերում արհեստավարժ սերժանտական համակարգի կայացման վարձատրության բաղադրիչն ապահովելու նպատակով, առաջարկվում է նախատեսել սերժանտական դասընթացներ ավարտած և համապատասխան որակավորում ունեցող պայմանագրային զինծառայողների համար հավելման տեսակ, որը կպահպանի սերժանտական դասընթացներ անցնելու գրավչությունն ու անկախ ատեստավորումից սերժանտական դասընթաց անցած և չանցած պայմանագրային զինծառայողների դրամական ապահովության ներկայումս առկա համամասնությունը: Նույն նպատակով հավելում է սահմանվում նաև ՀՀ զինված ուժերում հրահանգիչների համակարգի կայացման վարձատրության բաղադրիչն ապահովելու նպատակով

Օտարերկրյա ռազմաուսումնական հաստատություններում սովորող ԶՈՒ կուրսանտներին (պարտադիր զինծառայողներ) հյուրընկալ երկրի կողմից որպես կանոն տրամադրվում է կրթաթոշակ: Ներկայումս նշված երկրներից մեկում սովորող ԶՈՒ հինգ կուրսանտների մասով դադարեցվել է կրթաթոշակների տրամադրումը (դրա վերաբերյալ պայմանագրի գործողության ժամկետն ավարտվելու և ուսումնառությունը կազմակերպող երկրի կողմից նոր պայմանագիր չկնքելու պատճառով)՝ ս.թ. հոկտեմբերի 1-ից, որի արդյունքում կտրուկ վատթարացել են այդ կուրսանտների կեցության պայմանները: Այդ կապակցությամբ առաջարկվում է այն դեպքերի համար, երբ օտարերկրյա ռազմաուսումնական հաստատությունը ԶՈՒ կուրսանտներին չի ապահովում կրթաթոշակով՝ նախատեսել հավելում (առաջարկվող չափը միջին հաշվարկով համապատասխանում է մինչև ս.թ. հոկտեմբերի 1-ը կուրսանտներին տրված կրթաթոշակի չափին):

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Որոշման նախագծով հստակեցվում է հատուկ ինժեներական տեխնիկա շահագործող անձնակազմի հավելման չափը, հավելումներ են սահմանվում ուսումնական ստորաբաժանումներում անմիջականորեն ուսումնառության գործընթացում ներգրավված անձնակազմի, կանանց գումարտակում ծառայության նշանակված կին զինծառայողների, սերժանտական կամ հրահանգչի դասընթացներ ավարտած և համապատասխան որակավորում ունեցողների, օտարերկրյա պետությունների (բացառությամբ՝ ՌԴ) ռազմաուսումնական հաստատություններում առանց կրթաթոշակ ստանալու ուսումնառություն անցնող պարտադիր զինծառայողների համար: 

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները:

Որոշման նախագծի ընդունման արդյունքում ՀՀ կառավարության 2014թ. հուլիսի 3-ի N 710-Ն որոշման մասով ծախսերի կրճատումը կկազմի շուրջ 407,272.80 հազ. դրամ: Որոշման նախագծի ընդունման դեպքում առաջարկվող փոփոխությամբ ներդրվող հավելումների տարեկան անհրաժեշտ լրացուցիչ ֆոնդը կկազմի շուրջ 3,783,947.25 հազ. դրամ, այդ թվում՝ ծառայություն կանանց գումարտակում 468,000.00 հազ. դրամ, ծառայություն ուսումնական ծանրաբեռնվածության զորամասերում 864,000.00 հազ. դրամ, սերժանտական դասընթացներ ավարտած և համապատասխան որակավորում ունեցողներ 1,410,000.0 հազ. դրամ, հրահանգչի դասընթացներ ավարտած և հրահանգչի որակավորում ունեցողներ 136,800.00 հազ. դրամ, գործող 12.1՝ ինժեներական տեխնիկայի շահագործում 893,147.25 հազ. դրամ, օտարերկրյա պետությունում սովորող 5 կուրսանտներ՝ 12,000.0 հազ. դրամ: Արդյունքում՝ նախագծի ընդունման դեպքում անհրաժեշտ լրացուցիչ ֆոնդը կկազմի շուրջ 3,376,674.45 հազ. դրամ:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:

Որոշման նախագիծը կապված է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «1.3 Պաշտպանության ոլորտ. Զինված ուժերի բարեփոխումներ» բաժնի վեցերորդ պարբերության և 8-րդ ու 9-րդ կետերի պահանջների արդյունավետ ապահովման հետ, ի դեմս՝ զինված ուժերը անձնակազմով համալրման և մարդկային ռեսուրսների զարգացման խնդիրների լուծման, արհեստավարժ (պրոֆեսիոնալ) բանակի անցման, զինծառայության գրավչության և հեղինակության բարձրացման մեխանիզմների կատարելագործման հետ:  

 

  • Քննարկվել է

    19.12.2024 - 04.01.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Պաշտպանության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 845

Տպել

Առաջարկներ`

Marina Yeganyan

21.12.2024

Անխտիր ավելացնել բոլոր զինծառարողներին և տարբերակում չդնել, որ զինծառայողն որ ստորաբանումում է իրականացնում իր պարտականությունները!!!!!!!!!!!!!

Ռոման Հակոբյան

20.12.2024

Շնորհակալություն նախագծի հեղինակներին։ Լավ առաջարկ է։ Համամիտ եմ առաջարկի հետ։

Արտեմ Պետրոսյան

19.12.2024

Հարցս մի գուցե թեմայից դուրս հնչի սակայն արդիականությունը դրանից չի պակասում, այսպես ՀՀ պետական կառավարման համակարգում աշխատում են/ծառայում են (քաղաքացիական ծառայության մասին եմ ասում) շատ մոտավոր հաշվարկներով տաս հազարից ավել մարդ։ Նախատեսվում է արդյոք որեւէ պատրաստում, դասընթաց ռազմական գիտելիքների փոխանցում?.Երբ թշնամին հարձակվի այն աթոռը, որի վրա նստած աշխատում ենք տեղ չենք ունենալու դնենք.... Առաջարկում եմ կազմակերպել արական սեռի քաղաքացիական ծառայողների համար պարտադիր իսկ իգական սեռի համար կամավոր դասընթացներ` կրակային, տեղագրություն, անօդաչու սարքերի կառավարում, ֆիզ պատրաստվածություն։ Եթե հնարավոր չէ այն կազմակերպել ՊՆ -ի միջոցով նախաձեռնել (քննարկել հնարավորությունը) հասարակական կազմակերպությունների հետ այդ գործընթացի համատեղ իրականացման հնարավորությունը։ Դրանով իսկ կապահովվի համապարփակ պաշտպանության շատ փոքր բայց կարեւոր մասը։ Երբ քաղաքացին տեսնի որ պաշտոնյաները նույնպես մարզվում են օրինակ կվերցնի, անիմաստ հեծանիվ քշելով հեռու չենք հասնի...., պետք է քաղաքացիներին ծանոթացնել զենքերից օգտվելու կարգին ու ձեւերին, տարբեր (հնարավորինս շատ) զինատեսակներին, որ անհրաժեշտության դեպքում բոլորս կանգնենք Բանակի կողքին։ Շնորհակալություն։

Տեսնել ավելին