Հիշել նախագիծը

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 710-Ն որոշման մեջ փոփոխություններ և Հայաuտանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 712-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Արտեմ Պետրոսյան 19.12.2024 18:37:40 Հարցս մի գուցե թեմայից դուրս հնչի սակայն արդիականությունը դրանից չի պակասում, այսպես ՀՀ պետական կառավարման համակարգում աշխատում են/ծառայում են (քաղաքացիական ծառայության մասին եմ ասում) շատ մոտավոր հաշվարկներով տաս հազարից ավել մարդ։ Նախատեսվում է արդյոք որեւէ պատրաստում, դասընթաց ռազմական գիտելիքների փոխանցում?.Երբ թշնամին հարձակվի այն աթոռը, որի վրա նստած աշխատում ենք տեղ չենք ունենալու դնենք.... Առաջարկում եմ կազմակերպել արական սեռի քաղաքացիական ծառայողների համար պարտադիր իսկ իգական սեռի համար կամավոր դասընթացներ` կրակային, տեղագրություն, անօդաչու սարքերի կառավարում, ֆիզ պատրաստվածություն։ Եթե հնարավոր չէ այն կազմակերպել ՊՆ -ի միջոցով նախաձեռնել (քննարկել հնարավորությունը) հասարակական կազմակերպությունների հետ այդ գործընթացի համատեղ իրականացման հնարավորությունը։ Դրանով իսկ կապահովվի համապարփակ պաշտպանության շատ փոքր բայց կարեւոր մասը։ Երբ քաղաքացին տեսնի որ պաշտոնյաները նույնպես մարզվում են օրինակ կվերցնի, անիմաստ հեծանիվ քշելով հեռու չենք հասնի...., պետք է քաղաքացիներին ծանոթացնել զենքերից օգտվելու կարգին ու ձեւերին, տարբեր (հնարավորինս շատ) զինատեսակներին, որ անհրաժեշտության դեպքում բոլորս կանգնենք Բանակի կողքին։ Շնորհակալություն։
2 Ռոման Հակոբյան 20.12.2024 23:48:53 Շնորհակալություն նախագծի հեղինակներին։ Լավ առաջարկ է։ Համամիտ եմ առաջարկի հետ։
3 Marina Yeganyan 21.12.2024 03:12:32 Անխտիր ավելացնել բոլոր զինծառարողներին և տարբերակում չդնել, որ զինծառայողն որ ստորաբանումում է իրականացնում իր պարտականությունները!!!!!!!!!!!!!