Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԵՎ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՁԵՎԵՐԻ ԽԹԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

100%0%

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 

ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԵՎ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՁԵՎԵՐԻ ԽԹԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել հանրության շրջանում առողջ ապրելակերպի խրախուսման և երթևեկության այլընտրանքային ձևերի խթանման միջոցառումը՝ համաձայն N 1 հավելվածի:
  2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ մինչև 2025 թվականի մարտի 31-ը, համագործակցելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ, Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել միջոցառման իրականացման կարգը ՝ այնտեղ ամրագրելով նաև գործընթացի հրապարակային և թափանցիկ իրականացման մեխանիզմներ:

   

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 

 

Ն. Փաշինյան

  

 

 

 

 

 

 

 

 

   

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության  որոշման

 

ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԵՎ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՁԵՎԵՐԻ խթանման ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ

 

 

1 ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԵՎ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ

 

  1. Սույն հավելվածով հաստատված հանրության շրջանում առողջ ապրելակերպի խրախուսման և երթևեկության այլընտրանքային ձևերի խթանման միջոցառման (այսուհետ՝ միջոցառում) նպատակն է բարձրագույն ուսումնական հաստատությունների և մասնագիտական կրթության և ուսուցման հաստատությունների սովորողների ու աշխատակիցների համար ստեղծել մատչելի ֆինանսական միջոցների հասանելիություն՝ ձեռք բերելու հեծանիվներ, որոնք կծառայեն որպես տրանսպորտային միջոց վերջիններիս համար և այդպիսով կխրախուսեն սովորողների և աշխատակիցների ֆիզիկական առողջ ակտիվությունը՝ խթանելով երթևեկության այլընտրանքային ձևերի օգտագործումը Հայաստանի Հանրապետությունում, որը կփոխի երթևեկության հանրային մշակույթը՝ նպաստելով խցանումների նվազմանը քաղաքային բնակավայրերում և ներդնելով երթևեկության կանաչ տեխնոլոգիաներ։

 

2 ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ

 

  1. Սույն միջոցառման իմաստով շահառու են հանդիսանում Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված, արհեստագործական, միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթական ծրագրի իրականացման լիցենզիա ունեցող, հավատարմագրված և փաստացի գործունեություն իրականացնող ուսումնական հաստատության սովորողները և աշխատակիցները (այսուհետ՝ շահառուներ):

 

 

3 ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸ

 

  1. Օժանդակությունը տրամադրվում է շահառուներին՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող և լիցենզավորված բանկերից կամ վարկային կազմակերպություններից (այսուհետ՝ ֆինանսական կազմակերպություն) ստացվող նպատակային վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման ձևով: Ընդ որում, վարկերի վերադարձի ռիսկն ամբողջությամբ կրում է ֆինանսական կազմակերպությունը:
  2. Շահառուն հնարավորություն ունի սույն միջոցառման 6-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված առավելագույն գումարի սահմաններում սույն միջոցառմամբ սահմանված նպատակներով ստանալ վարկ։

 

4 ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔԻ ՆԵՐՔՈ ՍՏԱՑՎԵԼԻՔ ՎԱՐԿԵՐԻ ՆՊԱՏԱԿԸ

 

  1. Օժանդակությունը կիրառելի է այն վարկերի համար, որոնք տրամադրվում են շահառուներին հետևյալ նպատակով՝

1) նոր (չօգտագործված) սիրողական դասի հեծանիվների գնում, որոնք օգտագործվելու են Հայաստանի Հանրապետության տարածքում երթևեկության նպատակով.

  1. Միևնույն շահառուն միջոցառման շրջանակներում կարող է օգտվել օժանդակության ներքո կիրառելի վարկից մեկ անգամ։

 

5 ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔԻ ՆԵՐՔՈ ՏՐԱՄԱԴՐՎԵԼԻՔ ՎԱՐԿԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՎԱՐԿԵՐ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ

 

  1. Օժանդակության գործիքների կիրառմամբ տրամադրվող վարկերը պետք է համապատասխանեն հետևյալ պահանջներին՝

1) արժույթը՝ դրամով.

 

2) ժամկետը՝

Տեսակը

Տրամադրվող վարկի գումարը

Սուբսիդավորման ժամանակահատվածը

Վարկի ժամկետը

Սիրողական դասի հեծանիվ, ներառյալ հեծանիվի հետ միաժամանակ գնվող՝ սաղավարտ, ծնկների բարձիկներ և ձեռնոցներ (մինչև 20 հազար դրամ)

Մինչև 300 հազար դրամ

մինչև 36 ամիս

մինչև 120 ամիս

 

3) դրամով վարկի մայր գումարի մարման արտոնյալ ժամանակահատված՝ մինչև 6 ամիս․

 4) վարկային միջոցների օգտագործման կարգը՝ միայն անկանխիկ և բանկային փոխանցումներով.

5) վարկի տրամադրման և սպասարկման ընթացքում միջնորդավճարներ, վաղաժամկետ մարման համար տույժեր/տուգանքներ կամ այլ վճարներ չեն կիրառվում․

6) վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման հաշվարկումը սկսվում է պայմանագրի կնքման օրվանից:

  1. Տոկոսադրույքների սուբսիդավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից՝ ֆինանսական կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերի հիման վրա։

 

6 ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՉԱՓԵՐԸ

 

  1. Սույն միջոցառման շրջանակում վարկ ստանալու նպատակով ցանկացած շահառու, որը համապատասխանում է սույն միջոցառմամբ նախատեսված պայմաններին, կարող է հայտ ներկայացնել ֆինանսական կազմակերպություն, որի բավարարման դեպքում սույն միջոցառմամբ սահմանված կանոնների համաձայն կիրականացվի սուբսիդավորում՝ տվյալ վարկի տոկոսների` սույն հավելվածի 6-րդ կետով սահմանված չափերով, վարկի մարման ժամկետի՝ սույն հավելվածի 6-րդ կետում նշված ժամանակահատվածի համար։
  2. Հայաստանի Հանրապետության դրամով վարկերի սուբսիդավորման չափերը, հետևյալն են՝«

 

 

Նպատակը

Սուբսիդավորման չափը

Սիրողական դասի հեծանիվի ձեռքբերում

վարկի տոկոսադրույքի տարեկան 12% չափով

 

 

7 ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԱՅԼ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

 

11․ Սույն միջոցառումը գործելու է մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը։

12․ Սույն միջոցառմանը կարող են մասնակցել հավելվածում նշված պայմանները բավարարող բոլոր շահառուները՝ անկախ նախկինում պետական աջակցության միջոցառումներին մասնակցած լինելու փաստից։

  1. Սույն հավելվածի 6-րդ կետով նախատեսված սուբսիդավորման ժամկետները և այլ պայմանները կարող են փոփոխվել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
  2. Միջոցառման շրջանակներում ֆինանսական կազմակերպությունները տարեկան մեկ անգամ (հաշվետու տարվա ավարտից հետո) պարտավոր են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը տրամադրել միջոցառման պայմաններին համապատասխանության վերաբերյալ մոնիթորինգային հաշվետվություն:

 

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    13.12.2024 - 28.12.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սպորտ և երիտասարդություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 955

Տպել

Առաջարկներ`

Ալինա Հակոբյան

24.12.2024

Առողջ ապրելակերպի գաղափարը պետք է դեռևս նախակրթարանից,դպրոցից,բուհից սկսել,գովելի է նախաձեռնության գաղափարը և ֆինանսական և էկոլոգիական,բնապահպանական տեսակետից

Տեսնել ավելին