Հիշել նախագիծը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
5 - Կողմ
-
3 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Դավիթ Թումասյան 10.12.2024 18:42:24 | Համայնքն ունի ծայրահեղ կարևոր դերակատարում երեխաների պաշտպանության հիմնահարցերի լուծման դեպքում, մասնավորապես համայնքի սոցիալական աշխատողը երեխայի պաշտպաբության առնչությամբ ունի կանխարգելման, բացահայտման, ուղղորդման, աջակցության տրամադրման գործառույթ: Համայնքի նման գործառույթը սահմանվում է Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայով, Տեղական ինքնակառավարման Եվրոպական խարտիայով և այլ միջազգային ակտերով: Ներկայացված նախագծում առկա են բացառապես սոցիալական աջակցության առնչվող հարցեր, իսկ երեխայի հարցերը պարտադիր չէ, որ լինի սոցիալական բնույթի, ինչից ելնելով առաջարկվում է 56-րդ հոդվածի վերնագրում շեշտել համայնքի ղեկավարի լիազորությունները ոչ միյան սոցիալական աջակցության, այլ նաև երեխայի պաշտպանության բնագավառում: Վերնագրում փոփոխությունից բացի անհրաժեշտ է հոդվածի 1-ին մասում լրացնել նոր 6-րդ կետ հետևյալ բովանդակությամբ՝ 6) ապահովում է Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով և «Երեխայի իրավունքների մասին» օրենքով սահմանված՝ երեխայի պաշտպանության կամ խնամքի կազմակերպմանն առնչվող լիազորությունների իրականացումը: | Ինչպես Երեխայի իրավունքների պաշտպանության կոնվենցիայով, այնպես էլ Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայով, համայնքի կամ դրա տեղական ինքնակառավարման մարմինների մասով նման լիազորություն կամ պարտավորություն սահմանված չէ: Ինչ վերաբերում է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքով և ընտանեկան օրենսգրքով սահմանված կարգավորումներին, ապա օրենսդրական ակտերով տեղական ինքնակառավարման մարմինների համար սահմանված լիազորությունները՝ տեղական ինքնակառավարման օրենսդրության տեսանկյունից համարվում են ՏԻՄ-երի սեփական լիազորություններ, ունեն նույն իրավաբանական ուժը ինչը որ կուենար եթե սահմանվեր «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքով: Նորմի կրկնությունից խուսափելու նպատակով, այդ առաջարկությունը չի ընդունվում: Բացի այդ, հարկ է նկատել, որ Նախագծով սահմանված է համայնքի ղեկավարի կողմից խնամակալության և հոգաբարձության լիազորության կազմակերպումը, ինչը որ ընտանեկան օրենսգրքի կարգավորումների տեսանկյունից առավել ընդգրկուն կատեգորիա է, որի շրջանակներում համայնքի ղեկավարը նաև իրականացնում է երեխայի իրավունքների պաշտպանությունը: | |
2 | Դավիթ Թումասյան 17.12.2024 18:58:48 | Համայնքն ունի ծայրահեղ կարևոր դերակատարում երեխաների պաշտպանության հիմնահարցերի լուծման դեպքում, մասնավորապես համայնքի սոցիալական աշխատողը երեխայի պաշտպաբության առնչությամբ ունի կանխարգելման, բացահայտման, ուղղորդման, աջակցության տրամադրման գործառույթ: Համայնքի նման գործառույթը սահմանվում է Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայով, Տեղական ինքնակառավարման Եվրոպական խարտիայով և այլ միջազգային ակտերով: Ներկայացված նախագծում առկա են բացառապես սոցիալական աջակցության առնչվող հարցեր, իսկ երեխայի հարցերը պարտադիր չէ, որ լինի սոցիալական բնույթի, ինչից ելնելով առաջարկվում է 56-րդ հոդվածի վերնագրում շեշտել համայնքի ղեկավարի լիազորությունները ոչ միյան սոցիալական աջակցության, այլ նաև երեխայի պաշտպանության բնագավառում: Վերնագրում փոփոխությունից բացի անհրաժեշտ է հոդվածի 1-ին մասում լրացնել նոր 6-րդ կետ հետևյալ բովանդակությամբ՝ 6) ապահովում է Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով և «Երեխայի իրավունքների մասին» օրենքով սահմանված՝ երեխայի պաշտպանության կամ խնամքի կազմակերպմանն առնչվող լիազորությունների իրականացումը: | Ինչպես Երեխայի իրավունքների պաշտպանության կոնվենցիայով, այնպես էլ Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայով, համայնքի կամ դրա տեղական ինքնակառավարման մարմինների մասով նման լիազորություն կամ պարտավորություն սահմանված չէ: Ինչ վերաբերում է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքով և ընտանեկան օրենսգրքով սահմանված կարգավորումներին, ապա օրենսդրական ակտերով տեղական ինքնակառավարման մարմինների համար սահմանված լիազորությունները՝ տեղական ինքնակառավարման օրենսդրության տեսանկյունից համարվում են ՏԻՄ-երի սեփական լիազորություններ, ունեն նույն իրավաբանական ուժը ինչը որ կուենար եթե սահմանվեր «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքով: Նորմի կրկնությունից խուսափելու նպատակով, այդ առաջարկությունը չի ընդունվում: Բացի այդ, հարկ է նկատել, որ Նախագծով սահմանված է համայնքի ղեկավարի կողմից խնամակալության և հոգաբարձության լիազորության կազմակերպումը, ինչը որ ընտանեկան օրենսգրքի կարգավորումների տեսանկյունից առավել ընդգրկուն կատեգորիա է, որի շրջանակներում համայնքի ղեկավարը նաև իրականացնում է երեխայի իրավունքների պաշտպանությունը: | |
3 | Դավիթ Թումասյան 18.12.2024 18:17:01 | Եզրակացություններ գրելուց և առաջարկությունները մերժելուց առաջ ցանկալի է կարդալ ոչ միայն կոնվենցիայի տեքստը, այլ նաև դրանց մեկնաբանությունները և խորհրդատվական այլ փաստաթղթերը՝ նոր մտածել առաջարկը մերժելու մասին: Իսկ այն, որ անկյույնաքարային օրենքներից մեկն անտեսում է երեխային՝ նրան չդիտարկելով ինքնուրույն սուբյեկտ, որն ունի համայնքի պաշտպանության կարիք, թող այսպես ֆիքսվի, և ժամանակը ցույց կտա, որքանով է դա համայնքի սեփական լիազորություն... Անգամ, եթե ձեր սխալ մեկնաբանությամբ սա իրավական կրկնություն է, ապա այդ կրկնությունների տեսանկյունից նայեք, թե որքան կրկնություններ կան թե՛ ՏԻՄ, թե՛ ԵրՏԻՄ օրենքներում, նոր այդ հակափաստարկը բերեք, ներառյալ՝ սոցիալական աջակցության ոլորտը: Այն, որ կան օրենքներ, որոնք բովանդակում են տարբեր ոլորտներին վերաբերող հենվող կամ բլանկետային նորմեր: Հետևաբար, երեխաների պաշտպանությունը չանտեսելու նպատակով առաջարկվում է գոնե սահմանել հենվող կամ բլանկետային նորմ՝ հղում կատարելով Ընտանեկան օրենսգրքին կամ Երեխայի իրավունքների մասին օրենքին, քանի որ բացվածքով գրելն անհիմն մերժվել է: | Մեկնաբանվել է 10.12.2024 18:42:24 առաջարկությանն ի պատասխան | |
4 | Թաթուլ Ստեփանյան 13.12.2024 10:30:27 | Հոդված 58. <<լիազոր մարմնին տրամադրում է կատարված անասնահակահամաճարակային միջոցառումների, հայտնաբերված վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների վերաբերյալ տեղեկատվություն.>> - առաջարկում եմ հանել այս կետը սույն օրենքից, քանի որ անասնահամաճարակային միջոցառումները պլանավորվում և իրականացվում են լիազոր մարմնի կողմից, առավել ևս վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունները ախտորոշվում են կրկին լիազոր մարմնի ենթակայությամբ գործող լաբորատորիայում։ Այսինքն, համայնքը լիազոր մարմնից տեղեկատվություն է խնդրելու, որպեսզի նույն լիազոր մարմնին փոխանցի իր իսկ կողմից տրամադրած տեղեկատվությու՞նը։ | Ձեր առաջարկության հիմքում ընկած, նախագծում տեղ գտած լիազորությունները սահմանված են նաև «Անասնաբուժության մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին»գործող օրենքներում, սկսած 2019 թվականից, համայնքի անասնաբույժի միջոցով անասնաբուժական ծառայության կազմակերպման լիազորությունը սահմանված է համայնքի ղեկավարի համար որպես սեփական լիազորություն: Ըստ էության, այդ երկու կետերով ներկայացված դիտարկումները վերաբերում են գործող նորմերին, դրանց մասով նախագիծը որևէ փոփոխություն չի առաջադրել: | |
5 | Թաթուլ Ստեփանյան 13.12.2024 10:38:14 | Նույն հոդվածի 1 կետի 1 ենթակետի պահանջը, որով առաջարկվում է ապահովել անասնաբուժական ծառայության գործունեության կազմակերպումը՝ համայնքն սպասարկող անասնաբույժի միջոցով, նույնպես մերժելի է։ Եթե համայնքը ունենա սեփական անասնաբուժական ծառայություն, միգուցե որևէ տրամաբություն կարելի է տեսնել սույն առաջարկում, բայց համայնքը չունի ենթակայությամբ գործող անասնաբուժական ծառայություն, առավել ևս որևէ իրավական ակտով այդպիսի պահանջ չկա, ինչու՞ պիտի ապահովի, չեմ հասկանում։ | Ձեր առաջարկության հիմքում ընկած, նախագծում տեղ գտած լիազորությունները սահմանված են նաև «Անասնաբուժության մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին»գործող օրենքներում, սկսած 2019 թվականից, համայնքի անասնաբույժի միջոցով անասնաբուժական ծառայության կազմակերպման լիազորությունը սահմանված է համայնքի ղեկավարի համար որպես սեփական լիազորություն: Ըստ էության, այդ երկու կետերով ներկայացված դիտարկումները վերաբերում են գործող նորմերին, դրանց մասով նախագիծը որևէ փոփոխություն չի առաջադրել: | |
6 | Թաթուլ Ստեփանյան 13.12.2024 10:48:41 | «ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ նախագծի <<Սույն օրենքից բխող տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման նկատմամբ հսկողությունը իրականացվում է համապատասխան տեսչական մարմնի կողմից>> պահանջը մերժելի առաջարկ է։ Տեսչական մարմիններին վերապահված է հսկողություն իրականացնել տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ, իսկ համայնքը ձևակերպված է ինչպես ՀՀ Սահմանադրությամբ, այնպես էլ Տեղական ինքնակառվարման մարմինների մասին ՀՀ օրենքով, և սույն առաջարկը ուղղակիորեն հակասում է նշված իրավական ակտերին, ուստի առաջարկում եմ հանել շրջանառությունից։ | «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել համայնքի ղեկավարի՝ մարզպետին հաշվետու լինելու հետ կապված կարգավորումը, որի համատեքստում, առաջարկվում է սահմանել ՏԻՄ-երի այդ վերահսկողական բնույթի լիազորությունների նկատմամբ՝ տեսչական մարմինների հսկողությունը: Հարկ է նկատել, որ «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքով սահմանված բոլոր այն հարաբերությունները, որոնց նկատմամբ հսկողությունը իրականացվում է ՏԻՄ-երի կողմից, չեն գտնվում տեսչական մարմինների հսկողության օբյեկտի շրջանակում: Պարզ է, որ ՏԻՄ-երն են այդ հսկողությունը իրականացնում, սակայն, բոլոր այն դեպքերում, երբ ՏԻՄ-ը իրենց վերապահված վերահսկողական լիազորությունը չի իրականացնում, այսինքն, ցուցաբերում է անգործություն, առաջ է գալիս ՏԻՄ-երի լիազորությունները պատշաճ կատարելու նկատմամբ տեսչական հսկողության խնդիրը: Տեսչական հսկողությունը ընդունելի է առաջավոր եվրոպական երկրների պրակտիկայում, առավել ևս առևտրի և ծառայությունների բնագավառում, նախագծով առաջարկվող լուծումը առավել իրավաչափ է և տրամաբանական, քանի որ, գործող օրենքում՝ մարզպետին հաշվետու լինելու կարգավորումը այդ մասով առհասարակ դուրս է տեղական ինքնակառավարման իրավունքի իրացման համատեքստից և տրամաբանությունից: Մազրպետը, որպես տարածքային կառավարման մարմին Սահմանադրությամբ և օրենքներով չունի որևէ տեսչական ստուգման, հսկողության և վերահսկողության իրավունք, հետևաբար, այդ իրավական կարգավորումը անհրաժեշտ է ճանաչել ուժը կորցրած և սահմանել այդ մասով տեսչական մարմնի իրավասություն, որի հիմնական նպատակը պետք է լինի ապահովել նորմատիվ պահանջների իրականացման նկատմամբ հսկողությունը: | |
7 | Թաթուլ Ստեփանյան 13.12.2024 10:48:46 | «ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ նախագծի <<Սույն օրենքից բխող տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման նկատմամբ հսկողությունը իրականացվում է համապատասխան տեսչական մարմնի կողմից>> պահանջը մերժելի առաջարկ է։ Տեսչական մարմիններին վերապահված է հսկողություն իրականացնել տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ, իսկ համայնքը ձևակերպված է ինչպես ՀՀ Սահմանադրությամբ, այնպես էլ Տեղական ինքնակառվարման մարմինների մասին ՀՀ օրենքով, և սույն առաջարկը ուղղակիորեն հակասում է նշված իրավական ակտերին, ուստի առաջարկում եմ հանել շրջանառությունից։ | «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել համայնքի ղեկավարի՝ մարզպետին հաշվետու լինելու հետ կապված կարգավորումը, որի համատեքստում, առաջարկվում է սահմանել ՏԻՄ-երի այդ վերահսկողական բնույթի լիազորությունների նկատմամբ՝ տեսչական մարմինների հսկողությունը: Հարկ է նկատել, որ «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքով սահմանված բոլոր այն հարաբերությունները, որոնց նկատմամբ հսկողությունը իրականացվում է ՏԻՄ-երի կողմից, չեն գտնվում տեսչական մարմինների հսկողության օբյեկտի շրջանակում: Պարզ է, որ ՏԻՄ-երն են այդ հսկողությունը իրականացնում, սակայն, բոլոր այն դեպքերում, երբ ՏԻՄ-ը իրենց վերապահված վերահսկողական լիազորությունը չի իրականացնում, այսինքն, ցուցաբերում է անգործություն, առաջ է գալիս ՏԻՄ-երի լիազորությունները պատշաճ կատարելու նկատմամբ տեսչական հսկողության խնդիրը: Տեսչական հսկողությունը ընդունելի է առաջավոր եվրոպական երկրների պրակտիկայում, առավել ևս առևտրի և ծառայությունների բնագավառում, նախագծով առաջարկվող լուծումը առավել իրավաչափ է և տրամաբանական, քանի որ, գործող օրենքում՝ մարզպետին հաշվետու լինելու կարգավորումը այդ մասով առհասարակ դուրս է տեղական ինքնակառավարման իրավունքի իրացման համատեքստից և տրամաբանությունից: Մազրպետը, որպես տարածքային կառավարման մարմին Սահմանադրությամբ և օրենքներով չունի որևէ տեսչական ստուգման, հսկողության և վերահսկողության իրավունք, հետևաբար, այդ իրավական կարգավորումը անհրաժեշտ է ճանաչել ուժը կորցրած և սահմանել այդ մասով տեսչական մարմնի իրավասություն, որի հիմնական նպատակը պետք է լինի ապահովել նորմատիվ պահանջների իրականացման նկատմամբ հսկողությունը: | |
8 | Թաթուլ Ստեփանյան 13.12.2024 10:49:00 | «ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ նախագծի <<Սույն օրենքից բխող տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման նկատմամբ հսկողությունը իրականացվում է համապատասխան տեսչական մարմնի կողմից>> պահանջը մերժելի առաջարկ է։ Տեսչական մարմիններին վերապահված է հսկողություն իրականացնել տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ, իսկ համայնքը ձևակերպված է ինչպես ՀՀ Սահմանադրությամբ, այնպես էլ Տեղական ինքնակառվարման մարմինների մասին ՀՀ օրենքով, և սույն առաջարկը ուղղակիորեն հակասում է նշված իրավական ակտերին, ուստի առաջարկում եմ հանել շրջանառությունից։ | «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել համայնքի ղեկավարի՝ մարզպետին հաշվետու լինելու հետ կապված կարգավորումը, որի համատեքստում, առաջարկվում է սահմանել ՏԻՄ-երի այդ վերահսկողական բնույթի լիազորությունների նկատմամբ՝ տեսչական մարմինների հսկողությունը: Հարկ է նկատել, որ «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքով սահմանված բոլոր այն հարաբերությունները, որոնց նկատմամբ հսկողությունը իրականացվում է ՏԻՄ-երի կողմից, չեն գտնվում տեսչական մարմինների հսկողության օբյեկտի շրջանակում: Պարզ է, որ ՏԻՄ-երն են այդ հսկողությունը իրականացնում, սակայն, բոլոր այն դեպքերում, երբ ՏԻՄ-ը իրենց վերապահված վերահսկողական լիազորությունը չի իրականացնում, այսինքն, ցուցաբերում է անգործություն, առաջ է գալիս ՏԻՄ-երի լիազորությունները պատշաճ կատարելու նկատմամբ տեսչական հսկողության խնդիրը: Տեսչական հսկողությունը ընդունելի է առաջավոր եվրոպական երկրների պրակտիկայում, առավել ևս առևտրի և ծառայությունների բնագավառում, նախագծով առաջարկվող լուծումը առավել իրավաչափ է և տրամաբանական, քանի որ, գործող օրենքում՝ մարզպետին հաշվետու լինելու կարգավորումը այդ մասով առհասարակ դուրս է տեղական ինքնակառավարման իրավունքի իրացման համատեքստից և տրամաբանությունից: Մազրպետը, որպես տարածքային կառավարման մարմին Սահմանադրությամբ և օրենքներով չունի որևէ տեսչական ստուգման, հսկողության և վերահսկողության իրավունք, հետևաբար, այդ իրավական կարգավորումը անհրաժեշտ է ճանաչել ուժը կորցրած և սահմանել այդ մասով տեսչական մարմնի իրավասություն, որի հիմնական նպատակը պետք է լինի ապահովել նորմատիվ պահանջների իրականացման նկատմամբ հսկողությունը: |