Դավիթ Թումասյան
18.12.2024
Եզրակացություններ գրելուց և առաջարկությունները մերժելուց առաջ ցանկալի է կարդալ ոչ միայն կոնվենցիայի տեքստը, այլ նաև դրանց մեկնաբանությունները և խորհրդատվական այլ փաստաթղթերը՝ նոր մտածել առաջարկը մերժելու մասին: Իսկ այն, որ անկյույնաքարային օրենքներից մեկն անտեսում է երեխային՝ նրան չդիտարկելով ինքնուրույն սուբյեկտ, որն ունի համայնքի պաշտպանության կարիք, թող այսպես ֆիքսվի, և ժամանակը ցույց կտա, որքանով է դա համայնքի սեփական լիազորություն... Անգամ, եթե ձեր սխալ մեկնաբանությամբ սա իրավական կրկնություն է, ապա այդ կրկնությունների տեսանկյունից նայեք, թե որքան կրկնություններ կան թե՛ ՏԻՄ, թե՛ ԵրՏԻՄ օրենքներում, նոր այդ հակափաստարկը բերեք, ներառյալ՝ սոցիալական աջակցության ոլորտը: Այն, որ կան օրենքներ, որոնք բովանդակում են տարբեր ոլորտներին վերաբերող հենվող կամ բլանկետային նորմեր: Հետևաբար, երեխաների պաշտպանությունը չանտեսելու նպատակով առաջարկվում է գոնե սահմանել հենվող կամ բլանկետային նորմ՝ հղում կատարելով Ընտանեկան օրենսգրքին կամ Երեխայի իրավունքների մասին օրենքին, քանի որ բացվածքով գրելն անհիմն մերժվել է: