ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1395-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1395-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Ընթացիկ իրավիճակը և ակտի ընդունման անհրաժեշտությունը
Սույն նախագծի անհրաժեշտությունը բխում է 2024թ. օգոստոսի 6-ից ուժի մեջ մտած ««Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքով (ՀՕ-317-Ն) «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքի մասին» օրենքի 12-րդ, 15-րդ, 16-րդ և մի շարք այլ հոդվածներում կատարված փոփոխություններով: Թեև հանվել է միայն կենսաբանական ծնող լինելու դեպքում վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից, այդ թվում փոխնակ մոր միջոցով, օգտվելու պահանջը, սակայն, օրինակ, առկա է արգելք ոչ կենսաբանական ծնող հանդիսացող` ամուսնության մեջ չգտնվող տղամարդու` փոխնակ մոր միջոցով բժշկական օգնության և սպասարկման տվյալ տեսակից օգտվելու հարցում: Օրենքում նաև լրացվել է դրույթ, որ, անկախ փոխնակ մոր ծառայությունից օգտվելու դեպքերից, վերարտադրողական տեղնոլոգիաների կիրառմամբ ծնող դարձաց ցանկացած անձ կարող է իր ցանկությամբ դիմել ԴՆԹ թեստավորման` իր կենսաբանական ծնող լինելու փաստը հաստատելու նպատակով:
2. Կարգավորման նպատակը և բնույթը:
Ներկայացվող նախագծով առաջարկվում է հստակեցնել ԴՆԹ-ի թեստավորման միջոցով արյունակցական կապը որոշելու բոլոր հնարավոր դեպքերը, սահմանել իրազեկման թերթիկի Ձևը, ինչպես նաև հստակեցնել գործող որոշման Ձևով հաստատված պայմանագրի վերնագիրը` քանի որ բովանդակային առումով այն վերաբերում է Փոխնակ մոր միջոցով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ հարաբերությունների կարգավորմանը, այլ ոչ թե վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման բոլոր հարաբերություններին:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ առողջապահության նախարարության կողմից:
4. Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է համապատասխանեցնել որոշման կարգավորումները «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքի մասին» օրենքի դրույթներին, սահմանել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով բժշկական օգնությունից և սպասարկումից օգտված անձանց իրազեկման թերթիկի ձևը, որով կապահովվի Օրենքի համապատասխան դրույթի կատարման ընթացակարգը, ինչպես նաև կշտկվեն Փոխնակ մոր միջոցով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ հարաբերությունների կարգավորմանը վերաբերող պայմանագրի վերնագիրը և համապատասխան դրույթները:
5. Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման բացակայության մասին
Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում չի նախատեսվում:
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագրից կամ ոլորտային և/կամ այլ ռազմավարություններից նախագիծը չի բխում:
-
Քննարկվել է
09.12.2024 - 24.12.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Առողջապահություն
-
Նախարարություն
Առողջապահության նախարարություն
Դիտումներ` 1260
Տպել