ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1395-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2024 թվականի _______________ N_______-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1395-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 26-ի «ԴՆԹ-ի որոշման (ներառյալ` նմուշառման) կարգը և ժամկետները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 9-ի N 351-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 1395-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) վերնագրից հանել «ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 9-Ի N 351-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ» բառերը.
2) 2-րդ կետը ուժը կորցրած ճանաչել.
3) հավելվածի 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«2. Փոխնակ մայրը, փոխնակ մորից ծնված երեխան և փոխնակ մոր միջոցով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվող անձինք ենթակա են ԴՆԹ-ի (դեզօքսիռիբոնուկլեինաթթու) թեստավորման:».
4) հավելվածի 2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.1-ին, 2.2.-րդ և 2.3-րդ կետեր.
«2.1. Փոխնակ մորից ծնված երեխան Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով փոխնակ մայրության մասին պայմանագիր կնքած վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվող անձին կամ ամուսինների դեպքում` անձանց է հանձնվում, եթե ԴՆԹ-ի որոշման արդյունքում հաստատվում է, որ փոխնակ մայրը չի հանդիսանում երեխայի կենսաբանական ծնողը, բացառությամբ սույն կարգի 2.2-րդ կետով սահմանված դեպքի:
2.2. Փոխնակ մորից ծնված երեխան Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով փոխնակ մայրության մասին պայմանագիր կնքած` փոխնակ մոր միջոցով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված ամուսնության մեջ չգտնվող տղամարդուն է հանձնվում, եթե ԴՆԹ-ի որոշման արդյունքում հաստատվում է, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված ամուսնության մեջ չգտնվող տղամարդը հանդիսանում է երեխայի կենսաբանական ծնողը և փոխնակ մայրը չի հանդիսանում երեխայի կենսաբանական ծնողը:
2.3. ԴՆԹ-ի թեստավորում կարող է կատարվել նաև վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվող` կենսաբանական ծնող հանդիսացող անձի ցանկությամբ` կենսաբանական ծնող լինելու փաստը հաստատելու նպատակով: Բուժման արդյունքով հղիությունն արձանագրելուց անմիջապես հետո վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով բժշկական օգնություն և սպասարկում տրամադրող բժշկական կազմակերպությունը` Ձև 2-ով հաստատված իրազեկման թերթիկի համաձայն, գրավոր տեղեկատվություն է տրամադրում վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվող` կենսաբանական ծնող հանդիսացող անձի ԴՆԹ-ի որոշման (թեստավորման) հնարավորության վերաբերյալ, որի մասին նշում է կատարվում վերջինիս պատմագրում:».
5) հավելվածի 11-րդ կետում «2006 թվականի մարտի 9-ի N 351-Ն» բառերը փոխարինել «2019 թվականի ապրիլի 4-ի N 397-Ն» բառերով.
6) հավելվածի 12-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«12. Փոխնակ մոր միջոցով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառման մասին պայմանագիրը կարող է կնքվել սույն կարգի Ձև 1-ին համապատասխան:».
7) հավելվածով հաստատված պայմանագրի Ձևի մեջ «Ձև» բառը փոխարինել «Ձև 1» բառերով.
8) հավելվածի Ձևի վերնագրում «ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ» բառը փոխարինել « ՓՈԽՆԱԿ ՄՈՐ ՄԻՋՈՑՈՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ» բառերով.
9) հավելվածի Ձևի 2.1.2-րդ կետի «ծննդաբերել է առնվազն մեկ անգամ» բառերը փոխարինել «ունի առնվազն մեկ երեխա, նախկինում ոչ ավելի, քան երեք անգամ ծննդաբերել է, ոչ ավելի, քան մեկ անգամ կեսարյան հատման վիրահատության միջոցով ծննդալուծվել է, սահմանված կարգով ենթարկվել է բժշկական հետազոտության, որի արդյունքով չեն հայտնաբերվել բժշկական հակացուցումներ».
10) հավելվածի Ձևի 2.2.8-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«2.2.8. պարտավորվում են ԴՆԹ-ի (դեզօքսիռիբոնուկլեինաթթու) թեստավորումից անմիջապես հետո (ԴՆԹ-ի թեստավորմամբ պետք է հաստատվի, որ փոխնակ մայրն այդ երեխայի (երեխաների) կենսաբանական մայրը չէ, իսկ փոխնակ մոր միջոցով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված ամուսնության մեջ չգտնվող տղամարդու դեպքում` պետք է հաստատվի նաև, որ վերջինս հանդիսանում է երեխայի կենսաբանական ծնողը) ընդունել վերարտադրողականության արդյունքում փոխնակ մոր ծնած բոլոր երեխաներին՝ նրանց նկատմամբ ստանձնելով ծնողական պարտականությունները.».
11) հավելվածի Ձևի 4.3.2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«4.3.2. փոխնակ մոր կողմից երեխայի (երեխաների) ծննդաբերությունից հետո վճարել ԴՆԹ-ի (դեզօքսիռիբոնուկլեինաթթու) թեստավորման (ԴՆԹ-ի թեստավորմամբ պետք է հաստատվի, որ փոխնակ մայրն այդ երեխայի (երեխաների) կենսաբանական մայրը չէ, իսկ փոխնակ մոր միջոցով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված ամուսնության մեջ չգտնվող տղամարդու դեպքում` պետք է հաստատվի նաև, որ վերջինս հանդիսանում է երեխայի կենսաբանական ծնողը) ծախսերը.».
12) հավելվածը լրացնել նոր Ձև 2-ով` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ն.ՓԱՇԻՆՅԱՆ
-
Քննարկվել է
09.12.2024 - 24.12.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Առողջապահություն
-
Նախարարություն
Առողջապահության նախարարություն
Դիտումներ` 1263
Տպել