Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵՀԱՄԱՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԵՎ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾՆԵՐԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Ընտանիքում բռնության ենթարկվածների ժամանակավոր աջակցության հաշվեհամարի տնօրինման և ընտանիքում բռնության ենթարկվածներին ժամանակավոր ֆինանսական աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ 

1.

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

1.1.

Անհրաժեշտությունը

 

«Ընտանիքում բռնության ենթարկվածների ժամանակավոր աջակցության հաշվեհամարի տնօրինման և ընտանիքում բռնության ենթարկվածներին ժամանակավոր ֆինանսական աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մշակվել է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 14-րդ հոդվածի             1-ին մասի 8-րդ կետի կիրարկումն ապահովելու նպատակով և ի կատարումն ՀՀ վարչապետի 2018 թվականի փետրվարի 27-ի N 181-Ա որոշման հավելվածով հաստատված ցանկի 5-րդ կետի:

1.2

Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

 

Միջազգային և հասարակական կազմակերպությունների կողմից իրականացված հետազոտությունները ցույց են տալիս, որ ընտանիքում բռնության ենթարկվածներն ի թիվս այլ խնդիրների, գործնականում հաճախ բախվում են ժամանակավոր ֆինանսական աջակցություն ստանալու կայուն աղբյուրի բացակայությանը:

Նախագծի ընդունումը պայմանվորված է ընտանիքում բռնության ենթարկվածներին ժամանակավոր նյութական աջակցություն ցուցաբերելու, այդ նպատակով հաշվեհամար բացելու և դրա տնօրիման հետ կապված հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտությամբ:

2.

Առաջարկվող կարգավորման բնույթը

 

Նախագծով նախատեսվում է թույլատրել Լիազոր մարմնին իրեն սպասարկող գանձապետական ստորաբաժանումում անժամկետ բացել իր անվամբ արտաբյուջետային միջոցների հաշվեհամար ընտանիքում բռնության ենթարկվածների ժամանակավոր աջակցության տրամադրման  նպատակով:

     Նախագծով սահմանվում են ընտանիքում բռնության ենթարկվածներին ֆինանսական աջակցության տրամադրման հիմնական սկզբունքները, ֆինանսական  աջակցության դեպքերը և չափը, ինչպես նաև կարգավորվում են ընտանիքում բռնության ենթարկվածների ժամանակավոր ֆինանսական աջակցության հաշվեհամարի տնօրինման և ընտանիքում բռնության ենթարկվածներին ժամանակավոր ֆինանսական աջակցության  տրամադրման հետ կապված հարաբերությունները:

   Նախագծով սահմանված կարգով Լիազոր մարմինը հաշվեհամարի տնօրինման համար հաշվետու է Հայաստանի Հանրապետության համապատասխան ոլորտը համակարգող փոխվարչապետին:

3.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության  կողմից:

4.

Ակնկալվող արդյունքը

 

Նախագծի ընդունման արդյունքում կստեղծվի ընտանիքում բռնության ենթարկվածներին ժամանակավոր նյութական աջակցություն ցուցաբերելու համար արդյունավետ մեխանիզմ:

 Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք 

«Ընտանիքում բռնության ենթարկվածների ժամանակավոր աջակցության հաշվեհամարի տնօրինման և ընտանիքում բռնության ենթարկվածներին ժամանակավոր ֆինանսական աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության կամ բացակայության մասին 

1.

Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը

 

«Ընտանիքում բռնության ենթարկվածների ժամանակավոր աջակցության հաշվեհամարի տնօրինման և ընտանիքում բռնության ենթարկվածներին ժամանակավոր ֆինանսական աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն   չկա:

2.

Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը

 

Որոշման նախագծով կարգավորմանն առաջարկվող հարցերի մասով միջազգային պայմանագրերով պարտավորություններ չեն ստանձնվել:

 Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք 

«Ընտանիքում բռնության ենթարկվածների ժամանակավոր աջակցության հաշվեհամարի տնօրինման և ընտանիքում բռնության ենթարկվածներին ժամանակավոր ֆինանսական աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծմանը և քննարկմանը հասարակության մասնակցության մասին 

«Ընտանիքում բռնության ենթարկվածների ժամանակավոր աջակցության հաշվեհամարի տնօրինման և ընտանիքում բռնության ենթարկվածներին ժամանակավոր ֆինանսական աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը տեղադրվել է Հայաստանի Հանրապետության  աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության www.mlsa.am ինտերնետային կայքում` 2018 թվականի մարտի 14-ին, ինչպես նաև 2018 թվականի մարտի 14-ին տեղադրվել է ՀՀ արդարադատության նախարարության հրապարակման միասնական www.e-draft.am կայքում:

ՏԵՂԵԿԱՆՔ 

«Ընտանիքում բռնության ենթարկվածների ժամանակավոր աջակցության հաշվեհամարի տնօրինման և ընտանիքում բռնության ենթարկվածներին ժամանակավոր ֆինանսական աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացման կամ նվազեցման մասին 

«Ընտանիքում բռնության ենթարկվածների ժամանակավոր աջակցության հաշվեհամարի տնօրինման և ընտանիքում բռնության ենթարկվածներին ժամանակավոր ֆինանսական աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

  • Քննարկվել է

    16.03.2018 - 03.04.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8824

Տպել

Առաջարկներ`

Կանանց աջակցման կենտրոն

21.03.2018

1. Ընտանիքում բռնության ենթարկվածներին ֆինանսական աջակցության տրամադրման հիմնական սկզբունքների մեջ նշված է հասցեականությունը` աջակցության տրամադրումը իսկապես դրա կարիքն ունեցող անձին: Անհրաժեշտ ենք գտնում հստակեցնել այն չափորոշիչները, որոնց միջոցով պարզվելու է անձի՝ իսկապես նման աջակցության կարիք ունենալու հանգամանքը: 2. Ընտանիքում բռնության ենթարկվածներին ֆինանսական աջակցության տրամադրման հիմնական սկզբունքների մեջ նշված է նաև խորհրդապահությունը` սոցիալական ծառայությունների տրամադրման ժամանակ հայտնի դարձած անհատական տվյալները չհրապարակելը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերի: Այստեղ պետք է հստակեցնել, որ ամենից կարևոր սկզբունքը անվտանգությունն , ուստի նույնիսկ օրենքով սահմանված դելպքերում գաղտնիությունը չպետք է խախտվի, հակտապես այն դեպքերում, երբ անձի կյանքին վտանգ է սպառնում: 3. Կետ 15-ով նախատեսված գործընթացը խիստ բյուրոկրատական է և ծանրբեռնված, ինչը անչափ բարդացնում և երկարացնում է ֆինանսական աջակցությունից օգտվելը: Մենք առաջարկում ենք, որ այս գործընթացի ժամկկետը կրճատվի, որպեսզի բռնության ենթարկված անձի կողմից ֆինանսական աջակցություն ստանալը չգերազանցի դիմումի ներկայացումից հետո 15 օրվա ժամկետը: Նման դեպքերը հրատապ են՝ ելնելով զոհի և երեխաների անվտանգությունից և գոյատևման հիմնարար կարիքներից: 4. Գտնում ենք, որ 19-րդ կետում պետք է հստակ նշվի, որ ֆինանսական աջակցությունը պետք է տրամադրվի անկախ երեխաների խնամքի համար տրամդրվող նպաստ ստանալու հանգամանքից: Հետևաբար բռնության ենթարկված անձի դիմումը պետք է ներառի նաև իր երեխաների մասին տեղեկություններ և խնամքի տակ գտնվող այլ անձանց վերաբերյալ տեղեկություններ: «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ

Տեսնել ավելին