Կանանց աջակցման կենտրոն
21.03.2018
1. Ընտանիքում բռնության ենթարկվածներին ֆինանսական աջակցության տրամադրման հիմնական սկզբունքների մեջ նշված է հասցեականությունը` աջակցության տրամադրումը իսկապես դրա կարիքն ունեցող անձին: Անհրաժեշտ ենք գտնում հստակեցնել այն չափորոշիչները, որոնց միջոցով պարզվելու է անձի՝ իսկապես նման աջակցության կարիք ունենալու հանգամանքը: 2. Ընտանիքում բռնության ենթարկվածներին ֆինանսական աջակցության տրամադրման հիմնական սկզբունքների մեջ նշված է նաև խորհրդապահությունը` սոցիալական ծառայությունների տրամադրման ժամանակ հայտնի դարձած անհատական տվյալները չհրապարակելը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերի: Այստեղ պետք է հստակեցնել, որ ամենից կարևոր սկզբունքը անվտանգությունն , ուստի նույնիսկ օրենքով սահմանված դելպքերում գաղտնիությունը չպետք է խախտվի, հակտապես այն դեպքերում, երբ անձի կյանքին վտանգ է սպառնում: 3. Կետ 15-ով նախատեսված գործընթացը խիստ բյուրոկրատական է և ծանրբեռնված, ինչը անչափ բարդացնում և երկարացնում է ֆինանսական աջակցությունից օգտվելը: Մենք առաջարկում ենք, որ այս գործընթացի ժամկկետը կրճատվի, որպեսզի բռնության ենթարկված անձի կողմից ֆինանսական աջակցություն ստանալը չգերազանցի դիմումի ներկայացումից հետո 15 օրվա ժամկետը: Նման դեպքերը հրատապ են՝ ելնելով զոհի և երեխաների անվտանգությունից և գոյատևման հիմնարար կարիքներից: 4. Գտնում ենք, որ 19-րդ կետում պետք է հստակ նշվի, որ ֆինանսական աջակցությունը պետք է տրամադրվի անկախ երեխաների խնամքի համար տրամդրվող նպաստ ստանալու հանգամանքից: Հետևաբար բռնության ենթարկված անձի դիմումը պետք է ներառի նաև իր երեխաների մասին տեղեկություններ և խնամքի տակ գտնվող այլ անձանց վերաբերյալ տեղեկություններ: «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ