Լրամշակման փուլում է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 1070-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
Հիմնավորում
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1070-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)
Ներկայացվող նախագծի ընդունման նպատակը Կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1070-Ն որոշման հավելվածի կիրառման ընթացքում խնդիրների լուծումն է, այդ որոշմամբ հաստատված՝ հիվանդությունների (վիճակների) ցանկի վերանայելն է՝ իրավակիրառ պրակտիկայից ելնելով։
1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 56-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ Օրենքով սահմանված կարգով սոցիալական վճար կատարող անձը (այսուհետ՝ մասնակից) իրավունք ունի ցանկացած ժամանակ, ներառյալ` նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը, ներկայացնելու իր կենսաթոշակային հաշվում առկա (այդ թվում` մասնակցի կողմից նախկինում ներկայացված դիմումի հիման վրա ծրագրային վճարի տեսքով վճարվող կենսաթոշակը) միջոցները (անկախ դրանց չափից) ամբողջությամբ ստանալու պահանջ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ներառված հիվանդություններով հիվանդանալու (վիճակներում գտնվելու) դեպքում՝ կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի տված եզրակացության հիման վրա` կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի սահմանած կարգի համաձայն։
Հիվանդությունների ցանկը հաստատված է Կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1070-Ն որոշման հավելվածով (այսուհետ՝ Հավելված)։
Իրավակիրառ պրակտիկայում առաջացել են մի շարք խնդիրներ, իրավական ակտի տարաբնույթ մեկնաբանման և կիրառելիության մասով (օրինակ, Հավելվածի 8-րդ և 18-րդ կետերի կիրառման մասով)։
Նախարարություն են դիմել քաղաքացիներ՝ Հավելված ներառված հիվանդությունների (վիճակների) ցանկը վերանայելու առաջարկով։
Նույնպիսի առաջարկ ներկայացրել է նաև Միասնական սոցիալական ծառայությունը։
Առաջարկությունները քննարկելիս հաշվի է առնվել, որ այդ ցանկում ընդգրկված են այն հիվանդությունները (վիճակները), որոնց առկայության դեպքում պացիենտներն ունեն բուժման ցածր արդյունավետություն, մահաբերության բարձր ցուցանիշներ, ցածր ապրելիություն, ամոքիչ (պալիատիվ) խնամքի կարիք:
1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը
Հաշվի առնելով վերը նշվածը՝ առաջարկվում է ընդունել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1070-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» կառավարության որոշման նախագիծը։
- Կարգավորման առարկան
Նախագծով առաջարկվում է՝
- Հստակեցնել արյան շրջանառության համակարգի հիվանդությունների ցանկը և հիվանդության խանգարման փուլը՝ հանելով դեկոմպենսացված փուլը,
- սրտային անբավարարություն հիվանդությունների դեպքում հստակեցվում է, որ բարդացած հաճախակի դեկոմպենսացիաներով վիճակները պետք է հաստատված լինեն բժշկական փաստաթղթերով,
- արյան և արյունաստեղծ օրգանների հիվանդությունների դեպքում հիվանդությունների վիճակից հանվում է դեկոմպենսացված, ամոքիչ (պալիատիվ) վիճակը (դրական եզրակացությունը տրվում է անկախ այդ վիճակից), բացի այդ այս բաժնից հանվել է արյունաստեղծ և նմանատիպ հյուսվածքների չարորակ նորագոյացությունները՝ այդ հիվանդությունները թողնելով միայն 6-րդ (չարորակ նորագոյացություններ) բաժնի շրջանակներում քննության առնելու հնարավորությունը,
- շնչառական օրգանների հիվանդություններից թոքերի սարկոիդոզի դեպքում, որպես հիվանդության վիճակ թղնել միայն III0 շնչառական ֆունկցիայի ռեստրիկտիվ խանգարումները,
- նյարդային համակարգի հիվանդություններում առաջարկվում է ավելացնել վիրահատական բուժում պահանջող ներգանգային անևրիզմաներ, իսկ ընդհանուր հիվանդությունների վիճակներում հստակեցվում է, որ շարժողական ֆունկցիայի խանգարումները պետք է լինեն կայուն չափավոր և արտահայտված,
- չարորակ նորագոյաթյունների դեպքում առաջարկվում է ներառել նաև հիվանդությունների 2-րդ փուլը, իսկ մնացորդային չարորակ նորագոյացությունների դեպքում հստակեցվում է հիվանդությունների վիճակը՝ պրոգրեսիա, հիվանդության կրկնություն (ռեցիդիվ),
- մարսողական համակարգի և վարակիչ հիվանդությունների վիճակներից հանվում է հյուծումով (կախեքսիայով) վիճակը (դրական եզրակացությունը տրվելու է անկախ այդ վիճակից),
- հստակեցվել են ակնաբուժական հիվանդությունների ցանկը՝ իրավակիրառ պրակտիկայից ելնելով։
- Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Նախագիծը ընդունվելու դեպքում կհստակեցվի Որոշման հավելվածով հաստատված հիվանդությունների (վիճակների) ցանկը, ինչպես նաև կլուծվեն իրավակիրառ պրակտիկայում ծագած խնդիրները:
4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ․ Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ․ ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1070-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» կառավարության որոշման նախագիծը չի բխում «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050» ռազմավարական փաստաթղթից, Կառավարության 2021-2026 թթ. ծրագրից, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններից։
5. Տեղեկանք պետական բյուջեի եկամուտների և ծախսերի վերաբերյալ
Նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեի եկամուտները և ծախսերը չեն փոխվի։
-
Քննարկվել է
03.12.2024 - 19.12.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
-
Նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
Դիտումներ` 831
Տպել