Լրամշակման փուլում է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 1070-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
___________________ 2024 թվականի N -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 1070-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների, «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի «Մասնակցին իր կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ ստանալու պահանջ ներկայացնելու իրավունք տվող հիվանդությունների (վիճակների) ցանկը հաստատելու մասին» N 1070-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
- «1. ԱՐՅԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ» բաժնի՝
1) Զարկերակային գերճնշում III0 (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի I10-I13, I15 ծածկագրեր)` բարդացած գլխուղեղի ինսուլտով կամ սրտամկանի ինֆարկտով կամ քրոնիկ սրտային անբավարարությամբ կամ ակնահատակի կամ երիկամների ախտահարումով, նրանց ֆունկցիաների արտահայտված խանգարումով:
2) Սրտային անբավարարություն (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի I50 ծածկագիր)` IV ֆունկցիոնալ դասի (ՖԴ) ըստ Նյու-Յորքյան դասակարգման (New York Heart Association` NYHA)՝ բարդացած հաճախակի դեկոմպենսացիաներով:
3) Սրտի իշեմիկ հիվանդություն (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի I22 ծածկագիր)՝ բարդացած սրտամկանի կրկնակի ինֆարկտներով, կյանքին վտանգ սպառնացող սրտի ռիթմի և հաղորդականության խանգարումներով, որոնք պահանջում են ինվազիվ միջամտություն, այդ թվում՝ սրտի ռիթմը վարող (ՍՌՎ) սարքի կամ կարդիովերտեր-դեֆիբրիլյատորի տեղադրում:
4) Հաջող վերականգնումով սրտի կանգ (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի I46 ծածկագիր) կամ փորոքային տախիկարդիայի կրկնվող դեպքեր (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի I47.2 ծածկագիր), որոնք պահանջում են ինվազիվ միջամտություն, այդ թվում՝ կարդիովերտեր-դեֆիբրիլյատոր սարքի տեղադրում կամ կորոնար զարկերակի ռեվասկուլյարիզացիա:
- «2. ԱՐՅԱՆ ԵՎ ԱՐՅՈՒՆԱՍՏԵՂԾ ՕՐԳԱՆՆԵՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ» բաժնի՝
ա) 5-րդ կետից հանել «, դեկոմպենսացված փուլում» բառերը․
բ) 6-րդ և 7-րդ կետերից հանել «` դեկոմպենսացված վիճակ, ամոքիչ (պալիատիվ) օգնությամբ» բառերը.
գ) 8-րդ կետը ճանաչել ուժը կորցրած․
- «3. ՇՆՉԱՌԱԿԱՆ ՕՐԳԱՆՆԵՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ» բաժնի 12-րդ և 13-րդ կետերից հանել «II0» բառը․
- «4. ՆՅԱՐԴԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ» բաժնի՝
ա) 14-րդ կետում «արտահայտված դեմենցիայով» բառերը փոխարինել «դեմենցիայով» բառով, իսկ «կոնքի օրգանների ֆունկցիայի արտահայտված խանգարումներով» բառերից հետո լրացնել «, շարժողական ֆունկցիայի կայուն չափավոր, արտահայտված» բառերը․
բ) 14-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 14.1-ին կետով.
«14.1. Վիրահատական բուժում պահանջող ներգանգային անևրիզմաներ։»։
- «6. ՆՈՐԱԳՈՅԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ» բաժնի՝
ա) 18-րդ կետում «III և IV փուլ» բառերը փոխարինել «II, III և IV փուլ» բառերով․
բ) 19-րդ կետում «R1 (ուռուցքի ամբողջականություն), առաջացած ոչ արմատական բուժումից հետո» բառերը փոխարինել «պրոգրեսիա, հիվանդության կրկնություն (ռեցիդիվ)» բառերով․
- «7. ՄԱՐՍՈՂԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ» բաժնի՝
ա) 20-րդ կետում «Լյարդի» բառը փոխարինել «Լյարդի քրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ լյարդի ցիռոզ, լյարդի» բառերով․
բ) 21-րդ կետը ճանաչել ուժը կորցրած․
գ) 22-րդ կետից հանել «, կախեքսիայի փուլում» բառերը.
- «8. ՎԱՐԱԿԱՅԻՆ ԿԱՄ ԻՆՖԵԿՑԻՈՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ» բաժնի 27-րդ կետից հանել «, հյուծումով (կախեքսիայով), խիստ» բառերը․
- «10. ԱԿՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ» բաժնի՝
ա) 29-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«29. Աչքի, գլխուղեղի եվ կենտրոնական նյարդային համակարգի այլ հատվածների չարորակ նորագոյացություններ, աչքի և նրա հավելյալ ապարատի բարորակ նորագոյացություններ, գլխուղեղի և կենտրոնական նյարդային համակարգի այլ բաժինների բարորակ նորագոյացություններ, աչքի քրոնիկ հիվանդություններ, բնածին գլաուկոմա, գլխի վնասվածքներ (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի C69-C72, D31, D33, H00-H59, Q15․0, S00-S09 ծածկագրեր) ուղեկցվող տեսողության սրության՝ զույգ աչքի տեսողության անվերադարձ բացակայությամբ։»․
բ) 31-32-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«31. Դիաբետիկ անգիոռետինոպաթիա (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի E10-E14†, H36.0* ծածկագրեր), ուղեկցվող տեսողության սրության իջեցումով,տեսողության սրության օպտիմալ կրելի շտկումով՝ մեկ աչքի տեսողության սրությունը 0,05 և ցածր, մյուս աչքի տեսողության սրությունը 0,4-ից ցածր կամ երկու աչքի տեսողության սրությունը 0,3-ից ցածր։
- Աչքի և ակնակապճի վնասվածքներ, այդ թվում նաև ակնագնդի բացակայություն կամ կուրություն (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգիչի S05 ծածկագիր),ուղեկցվող տեսողության սրության իջեցումով՝ տեսողության սրության օպտիմալ կրելի շտկումով՝ մեկ աչքի տեսողության սրությունը 0,05 և ցածր, մյուս աչքի տեսողության սրությունը 0,4-ից ցածր կամ երկու աչքի տեսողության սրությունը 0,3-ից ցածր։»։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
-
Քննարկվել է
03.12.2024 - 19.12.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
-
Նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
Դիտումներ` 847
Տպել