Հիշել նախագիծը

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 5-ՐԴ ԴԱՍԱՐԱՆԻ «ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔԸ», 6-ՐԴ ԴԱՍԱՐԱՆԻ «ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔՆ ՈՒ ԱՇԽԱՐՀԸ», 7-12-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի` «Հանրակրթական ուսումնական հաստատությունների 5-րդ դասարանի «Իմ հայրենիքը», 6-րդ դասարանի «Իմ հայրենիքն ու աշխարհը», 7-12-րդ դասարանների  «Հայաստանի պատմություն» առարկաների ծրագրերը հաստատելու մասին», ««Հայրենագիտություն» բնագավառի «Իմ հայրենիքը» (5-րդ դասարան), «Իմ հայրենիքն ու աշխարհը» (6-րդ դասարան), «Հայաստանի պատմություն» (7-12-րդ դասարաններ) առարկաների չափորոշիչները հաստատելու մասին», ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի՝ 2022 թվականի նոյեմբերի 30-ի «Հանրակրթական ուսումնական հաստատությունների 7-րդ և 10-րդ դասարանների «Հայոց պատմություն» առարկայի ծրագրերը հաստատելու մասին» N 73-Ն և «Հանրակրթական ուսումնական հաստատությունների 5-րդ դասարանի «Իմ հայրենիքը» առարկայի ծրագիրը հաստատելու մասին» N 73-Ն, 2023 թվականի մարտի

30-ի «Հանրակրթական ուսումնական հաստատություններում «Հայրենագիտություն» բնագավառի («Իմ հայրենիքը» 5-րդ, «Իմ հայրենիքն ու աշխարհը» 6-րդ, «Հայոց պատմություն» 7-12-րդ դասարանների առարկաների) առարկայական չափորոշիչը հաստատելու մասին» N 33-Ն, 2023 թվականի հուլիսի 3-ի «Հանրակրթական ուսումնական հաստատություններում 6-րդ դասարանի «Իմ հայրենիքն ու աշխարհը» առարկայի ծրագիրը հաստատելու մասին» N 68-Ն և «Հանրակրթական ուսումնական հաստատությունների 8-րդ և 11-րդ դասարանների «Հայոց պատմություն» առարկայի ծրագրերը հաստատելու մասին» N 79-Ն և 2024 թվականի մայիսի 5-ի «Հանրակրթական ուսումնական հաստատությունների 9-րդ և 12-րդ դասարանների «Հայոց պատմություն» առարկայի ծրագրերը հաստատելու մասին» N 36-Ն հրամաններն ուժը կորցրած ճանաչելու մասին հրամանների նախագծերի

 

  1. Իրավական ակտերի անհրաժեշտությունը (նպատակը)

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի` «Հանրակրթական ուսումնական հաստատությունների 5-րդ դասարանի «Իմ հայրենիքը», 6-րդ դասարանի «Իմ հայրենիքն ու աշխարհը», 7-12-րդ դասարանների «Հայաստանի պատմություն» առարկաների ծրագրերը հաստատելու մասին», ««Հայրենագիտություն» բնագավառի «Իմ հայրենիքը» (5-րդ դասարան), «Իմ հայրենիքն ու աշխարհը» (6-րդ դասարան), «Հայաստանի պատմություն» (7-12-րդ դասարաններ) առարկաների չափորոշիչները հաստատելու մասին», ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի՝ 2022 թվականի նոյեմբերի 30-ի «Հանրակրթական ուսումնական հաստատությունների 7-րդ և 10-րդ դասարանների «Հայոց պատմություն» առարկայի ծրագրերը հաստատելու մասին» N 73-Ն և «Հանրակրթական ուսումնական հաստատությունների 5-րդ դասարանի «Իմ հայրենիքը» առարկայի ծրագիրը հաստատելու մասին» N 73-Ն, 2023 թվականի մարտի 30-ի «Հանրակրթական ուսումնական հաստատություններում «Հայրենագիտություն» բնագավառի («Իմ հայրենիքը» 5-րդ, «Իմ հայրենիքն ու աշխարհը» 6-րդ, «Հայոց պատմություն» 7-12-րդ դասարանների առարկաների) առարկայական չափորոշիչը հաստատելու մասին» N 33-Ն, 2023 թվականի հուլիսի 3-ի «Հանրակրթական ուսումնական հաստատություններում 6-րդ դասարանի «Իմ հայրենիքն ու աշխարհը» առարկայի ծրագիրը հաստատելու մասին» N 68-Ն և «Հանրակրթական ուսումնական հաստատությունների 8-րդ և 11-րդ դասարանների «Հայոց պատմություն» առարկայի ծրագրերը հաստատելու մասին» N 79-Ն և 2024 թվականի մայիսի 5-ի «Հանրակրթական ուսումնական հաստատությունների 9-րդ և 12-րդ դասարանների «Հայոց պատմություն» առարկայի ծրագրերը հաստատելու մասին» N 36-Ն հրամաններն ուժը կորցրած ճանաչելու մասին հրամանների նախագծերի (այսուհետ՝ նախագծեր) ընդունումը բխում է ՀՀ Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններում Հանրակրթության պետական նոր չափորոշչի (այսուհետ՝ Չափորոշիչ) ներդրման աշխատանքների ընթացքում «Հայոց պատմություն» առարկայի դասավանդման ընթացքում ի հայտ եկած ծրագրային և չափորոշչային խնդիրների կարգավորման, ծրագրային նյութի ծավալի վերանայման, բարելավման, ինչպես նաև  Հայաստանի պատմության ողջ ժամանակահատվածում պետականության ստեղծմանն ու շարունակականության ապահովմանն ուղղված գործողությունների շեշտադրումներն ապահովելու անհրաժեշտությունից։ 

Հաշվի առնելով, որ Չափորոշիչն արդեն իսկ ներդրված է 7-րդ դասարանում, ուստի ծրագրերի վերանայման շրջանակում նպատակահարմար է փուլային ներդրման  տրամաբանությամբ հաստատված հրամանները միավորել՝ բնագավառի բոլոր առարկայական ծրագրերը միավորելով մեկ հրամանում, որով Հայաստանի պատմության բոլոր ժամանակաշրջանները տրամաբանական հաջորդականությամբ կսահմանվեն, և նույն բնագավառի տարբեր դասարանների առարկաների ծրագրերը կմեկտեղվեն մեկ իրավական ակտում, ինչը իրավական ակտի կիրառման տեսանկյունից մասնագետների համար լրացուցիչ ջանք չի պահանջի:

Իրավական ակտերում փոփոխությունների անհրաժեշտությունը առաջացել է նաև Հանրակրթության պետական նոր չափորոշչում «Հայոց պատմություն» առարկայի անվանումը «Հայաստանի պատմություն» վերանվանելու արդյունքում:

 

  1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները, առաջարկվող լուծումները

Դեռևս 2021 թվականից ՀՀ Տավուշի մարզում մեկնարկեց  Չափորոշչի՝ փուլային եղանակով ներդրման գործընթացը՝ յուրաքանչյուր փուլից առաջ նախորդ ժամանակահատվածում առարկայական չափորոշիչներում և ծրագրերում ի հայտ եկած խնդիրները մասնագիտական խմբերի ուսումնասիրության արդյունքում լրամշակելու և վերանայելու,  ծրագրային նյութի ծավալի վերանայման և հաջորդ ուսումնական տարում նոր դասարաններում լրամշակված ծրագրերը ներդնելու տրամաբանությամբ:

Տվյալ երկրի անվամբ առարկան անվանելով՝ կցուցաբերվի ինստիտուցիոնալ մոտեցում տվյալ առարկայի միջոցով պետության և պետականության գաղափարների ամրապնդմանը, պատմությունը ներկայացվում է այդ երկրի՝ իբրև հավաքական և կազմակերպված հանրության հանդես գալու պատմություն։

Առարկայական ծրագրով հիմնական դպրոցում ուսումնասիրվում է հայ ժողովրդի ծագումնաբանությունը, հայկական քաղաքակրթության ձևավորման և զարգացման պատմաաշխարհագրական միջավայրի, Ք.ծ.ա. III հազարամյակից մինչև մեր օրերն ընկած ժամանակահատվածի պատմությունը՝ առանձնահատուկ շեշտադրելով պետության գոյության և պետականության զարգացման դրվագները, վերլուծելով պետության չգոյության պատճառներն ու հետևանքները։ Հիմնական դպրոցում սովորողները «Հայաստանի պատմություն» դասընթացի շրջանակներում կուսումնասիրեն հայկական քաղաքակրթության առանձնահատկությունները, պատմական զարգացման օրինաչափությունները, ձեռքբերումները և այլն: Ավագ դպրոցում «Հայաստանի պատմություն» առարկայի ծրագրում ներառված են հետևյալ բովանդակային բաղադրիչները՝ պետություն և պետականություն, պայքար պետության վերականգնման համար (ազատագրական պայքար) և նորարարություն։

 

3․ Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

     Առարկաների շրջանակում կուսումնասիրվեն  հայկական պետականության և հայ ժողովրդի պատմության տարբեր ժամանակաշրջաններում տեղի ունեցած իրադարձությունները:               Առարկաների ուսուցումը կիրականացվի արձանագրված ծրագրային խնդիրների և բովանդակային նյութի ծավալի ուղղությամբ վերանայված ծրագրով:

 

4․ Իրավական ակտի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:

 

5․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Նախագծերի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում:

  • Քննարկվել է

    02.12.2024 - 17.12.2024

  • Տեսակ

    Հրաման Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1470

Տպել

Առաջարկներ`

Սիրանուշ Ղուշչյան

17.12.2024

Շատ հաջողված են 5-րդ դասարանի «Ես և իմ հայրենիքը» և 6-րդ դասարանի «Իմ հարենիքն ու աշխարհը» առարկաների ծրագրերը։ 5-րդ դասարանի դասագիրքը համապատասխանում է ծրագրին, չափորոշչին, մեծ հնարավորություններ է տալիս ուսուցչին, հետաքրքրում է աշակերտին, իսկ 6-րդ դասարանի ծրագրին համապատասխան դասագրքի բացակայությունը դժվարացնում է ուսուցչի աշխատանքը։ Ա Աթայանի դասագիրքը կարելի է կիրառել որպես ուսումնաօժանդակ նյութ։

Սիրանուշ Ղուշչյան

16.12.2024

թեև շատ հետաքրքիր է, շատ մեծ հնարավորություններ է տալիս ուսուցչին,

Սիրանուշ Ղուշչյան

16.12.2024

Կարծում եմ, որ 5-րդ դասարանի «Իմ հայրենիքը» և 6-րդ դասարանի «Իմ հայրենիքն ու աշխարհը» առարկաների ծրագրերը շատ հաջողված են։ Իրական կյանքի հետ կապ ստեղծելու, կարողունակահեն աշակերտ ձևավորելու մեծ հնարավորություն է տալիս։ 5-րդ դասարանի դասագիրքը շատ հաջողված է, ծրագրին համապատասխան։ Սակայն ուսուցիչների համար դժվարություն է ստեղծում 6-րդ դասարանի դասագրքերի հարցը։ 6-րդ դասարանի դասագիրքը(ուսումնաօժանդակ նյութը) չի համապատասխանում ծրագրին, թեև շատ հետաքրքիր է։

Տեսնել ավելին