Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022 թվականի նոյեմբերի 29-ի №520-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» որոշման նախագիծ
-
0 - Կողմ
-
5 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
__ _________ 2024 թվականի №___-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի №520-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022 թվականի նոյեմբերի 29-ի «էլեկտրաէներգետիկական համակարգում սակագների հաշվարկման մեթոդիկան, սակագների սահմանման ու վերանայման կարգը հաստատելու, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի հոկտեմբերի 23-ի №359-Ն, 2007 թվականի հունիսի 15-ի №275-Ն որոշումների մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» №520-Ն որոշման №1 հավելվածի` էլեկտրաէներգետիկական համակարգում սակագների հաշվարկման մեթոդիկայի 54-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«54. «Երևանի Ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը հանդիսանում է ԷՄՇ մասնակիցներին Հաշվեկշռման ծառայություն մատուցող միակ Արտադրողը։ Հանձնաժողովը սահմանում է Հաշվեկշռման ծառայության մատուցման նվազագույն և առավելագույն Սակագներ։ Հաշվեկշռման ծառայության մատուցման նվազագույն Սակագինը սահմանվում է 30 ՄՎտ և ավելի տեղակայված հզորություն ունեցող (բացառությամբ Հաշվեկշռման ծառայություն մատուցող Արտադրողի)` միադրույք սակագնային համակարգում գործող Արտադրողների համար սահմանվող Սակագներից, երկդրույք սակագնային համակարգում գործող Արտադրողների (բացառությամբ ՀԷԱ կայանների) համար տարեկան կտրվածքով հաշվարկվող միադրույք հաշվարկային սակագներից և ՀԷԱ կայանների համար սահմանվող առաքվող էլեկտրական էներգիայի դրույքներից նվազագույն մեծության 80 տոկոսից մինչև 100 տոկոսի չափով, իսկ Հաշվեկշռման ծառայության մատուցման առավելագույն Սակագինը՝ սույն կետում նշված Սակագներից, միադրույք հաշվարկային սակագներից և դրույքներից առավելագույն մեծության 100 տոկոսից մինչև 115 տոկոսի չափով։ Սույն կետով նախատեսված՝ 80 տոկոսից մինչև 100 տոկոս և 100 տոկոսից մինչև 115 տոկոս սակագնային միջակայքերում Հաշվեկշռման ծառայության մատուցման համապատասխանաբար նվազագույն և առավելագույն Սակագները կարող են տարբերակվել օրվա ժամերով, իսկ 80 տոկոսից մինչև 100 տոկոս սակագնային միջակայքում Հաշվեկշռման ծառայության մատուցման նվազագույն Սակագինը՝ նաև տարվա եղանակով՝ մարտի 1-ից մինչև հունիսի 30-ը և սեպտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածների համար սահմանելով նվազ սակագին։»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝ Մ. ՄԵՍՐՈՊՅԱՆ
ք. Երևան
__ ______ 2024թ.
-
Քննարկվել է
27.11.2024 - 13.12.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Էներգետիկա և բնական պաշարներ
-
Նախարարություն
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Դիտումներ` 790
Տպել