Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18–րդ 1-ին մասի հոդվածի 18-րդ և 19-րդ կետերով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ և 14-րդ հոդվածների, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 14-րդ հոդվածի դրույթներով, և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին որոշում է.
- Սահմանել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքում 2025 թվականի համար տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը՝ համաձայն 1, 2, 3, 4, 5, 6 և 7 հավելվածների։
- Տեղական տուրք և վճար վճարողների գրանցամատյանները վարել էլեկտրոնային եղանակով՝ համակարգչային ծրագրի կամ ինտերնետային կայքի տեսքով։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակամանը հաջորդող օրվանից և տարածվում է 2025 թվականի հունվարի 1-ից ծագող հարաբերությունների վրա:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ Մ․ՓԱՐԱՄԱԶՅԱՆ
-
Քննարկվել է
26.11.2024 - 11.12.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տեղական ինքնակառավարում
-
Նախարարություն
Սյունիքի մարզի Քաջարանի համայնքապետարան
Հանրային քննարկում
11.12.2024 15:00
Հանրային քննարկումը տեղի կունենա ՀՀ Սյունիքի մարզի Քաջարանի համայնքապետարանի նիստերի դահլիճում
Դիտումներ` 491
Տպել