Հիշել նախագիծը

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 1911-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի            2-ի N 1911-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ Գեղարքունիքի մարզի առողջապահական համակարգերում փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտությամբ։

        Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի առողջության առաջնային պահպանման կազմակերպությունների կողմից իրականացվող ծառայությունների արդյունավետության և որակի բարձրացման նպատակով, ավելի հմուտ և օպտիմալ կառավարման համար առաջարկվում է միացման եղանակով վերակազմակերպել առողջության առաջնային պահպանման կենտրոնները՝ «փնջերի»:  

    Նշված օպտիմալացման արդյունքում որակապես նոր մակարդակի վրա կդրվի մարզում առողջության առաջնային պահպանման օղակում կառավարումը, առաջարկվող վերակազմակերպումը կնպաստի բժիշկ-մասնագետների՝ բացառապես բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելը և առավել որակյալ, հասանելի ու մատչելի բժշկական օգնության և սպասարկման իրականացմանը, առողջապահական ցուցանիշների, բնակչության գոհունակության բարելավմանը: Վերազինման արդյունքում որոշակի ծառայություններ ավելի հասանելի կլինի բնակչությանը՝ այդ ծառայությունները կմատուցվեն տեղում:

  • Քննարկվել է

    21.11.2024 - 06.12.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1001

Տպել

Առաջարկներ`

Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ

05.12.2024

Նախագծի հակիճ բնութագրում և հիմավորման մեջ նշվում է, որ առողջապահական կազմակերպությունները նախատեսվում է վերակազմակերպել միացման եղանակով, մինչդեռ բուն նախագծում վերակազմակերպումը նախատեսվում է իրականացնել միաձուլման եղանակով: Հարկ է նկատել, որ միացումը և միաձուլումը իրավաբանական անձանց վերակազմակերպման միանգամայն տարբեր եղանակներ են, և վերակազմակերպման գործընթացում ունեն տարբեր դրսևորումներ ու հետևանքներ (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդված): Հետևաբար նորմատիվ իրավական ակտի նախագիծը չի կարող տարբերվել դրա ընդունումը հիմնավորող փաստաթղթի բովանդակությունից:

Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ

05.12.2024

Դեռևս 02.11.2026թ. ՀՀ Կառավարության N1911-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) Հայաստանի Հանրապետության մարզերի առողջապահության համակարգերը ենթարկվեցին օպտիմալացման։ Որոշման 4-րդ հավելվածի համաձայն՝ Գեղարքունիքի մարզում գործող 15 գյուղական բժշկական ամբուլատորիաներն առանձնացան տարածքային պոլիկլինիկաների կազմից, որի նպատակը ծառայությունների արդյունավետության և որակի բարձրացումից բացի, անկախ ընտանեկան բժշկի գրասենյակներ ստեղծելու և համայնքի ներգարավման համար բարենպաստ պայմանների ստեղծումն էր։ Այս փոփոխության արդյունքում մարզի մի շարք բնակավայրերում տեղակայվեցին գյուղական բժշկական ամբուլատորիաներ, ինչը բժշկական օգնությունն ու սպասարկումը բնակիչների համար դարձան մատչելի, հասանելի և առավել որակյալ։ Վերակազմակերպման արդյունքում նոր ստեղեղծված ամբուլատորիաների արդյունավետ ղեկավարումն ապհովելու նպատակով, Որոշմամբ ՀՀ առողջապահության նախարարին հանձնարարվեց մարզպետների հետ համատեղ իրականացնել օպտիմալացման պլաններում ներառված բժշկական հաստատությունների կառավարման կառուցվածքների արդիականացում` կազմակերպելով ղեկավար անձնակազմի վերապատրաստում։ Ներկայումս, ՀՀ Կառավարության 02.11.2006թ. N1911-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին նախագծով (այսուհետ Նախագիծ) հանրության քննարկմանն է ներկայացվել ՀՀ Գեղարքունիքի մարզում գործող ԱԱՊ կազմակերպությունները վերակազմակերպման արդյունքում «փնջերի» վերածելու գաղափարը, առանց խոստովանելու, որ այդ կառույցները ստեղծման օրվանից հենց «փնջերի» տրամաբանությամբ էլ աշխատում են։ Բանն այն է, որ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ենթակայությամբ գործող 30 առողջության առաջնային պահպանման կազմակերպությունները սպասարկում են շուրջ 98 գյուղերի (գյուղերի հաշվարկն՝ ըստ Գեղարքունիքի մարզպետարանի կայքում ներկայացված տվյալների): Ամբուլատորիաներից յուրաքանչյուրը տեղակայված լինելով համայնքի մեկ բնակավայրում, բժշկական օգնություն և սպասարկում է տրամադրում հարակից մի քանի գյուղական բնակավայրերի բնակչությանը։ Այս հանգամանքով պայմանավորված՝ բնակիչներն ու բժիշկներն արդեն իսկ տարիներ շարունակ հաղթահարում են բազում դժվարություններ, անհրաժեշտ պահին իրենց տարածքը սպասարկող, սակայն մեկ այլ բնակավայրում տեղակայված աբուլատորիա հասնելու, կամ բժշկի դեպքում՝ բուժառուի տուն հասնելու և սպասարկում իրականացնելու համար։ Մարզում գյուղական բնակչության համար բժշկական սպասարկման վերը նշված դժվարահասության մասին փաստող ամենացայտուն վկայությունն արտացոլված է Գեղարքունիքի մարզպետի կողմից մարզի սոցիալ-տնտեսական վիճակի մասին ՀՀ Կառավարությանն ու ՏԿԵ նախարարությանը ներկայացվող ընթացիկ և տարեկան հաշվետվություններում։ Թեև Գեղարքունիքի մարզպետը մարզի սոցիալ-տնտեսական վիճակի տարեկան մոնիտորինգի հաշվետությունները յուրաքանչյուր տարի հրապարակելու («Տարածքային կառավարման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով սահմանված) իր պարտականությունը վերջին անգամ կատարել է 2020 թվականին (իսկ կիսամյակային մոնիտորինգի հաշվետվությունը՝ 2022 թվականին), սակայն եղածն էլ բավարար է հասկանալու համար, որ դեռևս այդ տարեթվերին և մինչ օրս հեռավոր գյուղական համայնքներում առողջության առաջնային պահպանման ծառայությունների հասանելիության և մատչելիության ապահովումը մարզում արձանագրված առողջապահության ոլորտի կայուն խնդիրներից մեկն է: Իրավիճակի վերլուծությունը փաստում է, որ առկա պայմաններում ներդրվող «փնջերի» գաղափարի իրականացումը «փնջային» է դարձնելու առանց այն էլ գյուղական կյանքում բազմաթիվ դժվարություններ հաղթահարող բնակիչների խնդիրները՝ ստիպելով վերջիններիս ամբուլատորիա հասնելու համար յուրաքանչյուր անգամ տասնյակ կիլոմետրերի հասնող տարածություն հաղթահարել (հաճախ նաև մարզին բնորոշ եղանակային պայմաններում): Թերևս այս հանգամանքն անտեսելու միտոմով էլ Նախագծի հեղինակները դրա հիմնավորման մեջ չեն անդրադարձել «փնջերի» տեղակայման վայրերին և չեն հստակեցրել, թե նոր ստեղծված ամբուլատորիաներն ի՞նչ հեռավորություն են ունենալու իրենց սպասարկման տարածքում ընդգրկված յուրաքանչյուր բնակավայրից, և թե նախատեղվող «բարելավումներն» առարկայական ի՞նչ ազդեցություն են ունենալու մարզի բնակիչների համար: Նույն կերպ, Նախագծի հիմնավորման մեջ խոսվում է ԱԱՊ օղակի օպտիմալացման արդյունքում առողջապահական ցուցանիշների և բնակչության գոհունակության բարելավման մասին, սակայն առկա իրավճակի վերբերյալ որևէ ցուցանիշ կամ հետազոտության արդյունքում իրականացված վիճակագրական տվյալ չի ներկայացվում, ինչով կապացուցվի, որ բնակչությունը դժգոհ է ամբուլատորիաների տրամադրած սպասարկման որակից միայն այն պատճառով, որ այդ կազմակերպություններում աշխատող ընտանեկան բժիշկները նաև տնօրեններ են: Նախագծի հիմնավորման մեջ խոսվում է նաև նախատեսվող փոփոխությունների արդյունքում առողջապահական համակարգի արդյունավետ կառավարման մասին, կրկին առանց ներկայցնելու, թե ներկայիս կառավարման անարդյունավետությունն ինչպե՞ս է չափվել, և ի՞նչ ցուցանիշներ են արձանագրվել այս հարցով իրականացված վիճակագրության արդյունքում: Փոխարենը հստակ նշված է, որ Նախագծի հիմնական նպատակը գործող ամբուլատորիաների վարչական անձնակզմի կրճատման հաշվին նոր ձևավորվող «փնջերի» վարչական անձնակազմի աշխատավարձի բարձրացումն է: Այս հանգամանքը վկայում է համայնքներում աշխատատեղերի կրճատման և գործող ամբուլատորիաների տնօրեններից միասնական եղանակով ազատվելու ակնկալիքի մասին, և որևէ դրական ազդեցություն չի կարող ունենալ այդ «փնջերում» բնակիչներին տրամադրվող ծառայությունների որակի վրա: Ինչ վերաբերում է առողջապահություն ոլորտում բնակիչների դժգոհություն իրական պատճառներին, ապա գաղտնիք չէ, որ դրանք ավելի խորը և տեղական մակարդակը շրջանցող արմատներ ունեն: Այդ «արմատների» մասին թերևս, խոսվում է «Հայաստանի Հանրապետությունում առողջապահության համապարփակ ապահովագրության ներդրաման հայեցակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի 2.7-րդ (Բժշկական օգնություն որակը) բաժնում , որի համապատախան հատվածի մեջբերումը ներկայացված է ստորև. «Բժշկական կազմակերպությունների տեխնիկական հագեցվածության առկա իրավիճակը, տարածաշրջաններում սոցիալտնտեսական անբարենպաստ պայմանները, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ոչ արդյունավետ աշխատանքը բժշկական կազմակերպությունների կառավարման՝ այդ թվում կադրերի կառավարման հարցում, ինչպես նաև ծառայությունների դիմաց վճարման գոյություն ունեցող մեխանիզմները բերել են ծառայությունների մատուցման կենտրոնացման Երևան քաղաքում, ինչն էլ դարձել է կադրերի լուրջ հոսունության և մարզերում դրանց պակասի հիմնական պատճառը»: Այսպիսով, ներկայումս գյուղական համայնքներին արդեն իսկ «փնջային» տարբերակով սպասարկող ամբուլատորիաների «վերափնջավորումը» որպես առողջապահության ոլորտի «բարելավում» ներկայացվել չի կարող, և էականորեն դժվարացնելու է առողջության առաջնային պահպանման ծառայությունները հասանելիության ու մատչելիության ապահովումը գյուղական համայնքների բնակիչների համար: Ելնելով վերոգրյալից՝ առաջարկում ենք ավելի չբարդացնել Գեղարքունիքի մարզի գյուղական համայնքների բնակիչների կյանքը, չզրկել նրանց իրենց առողջության պահպանման սահմանադրական իրավունքն իրականացնելու (առանց այն էլ սակավ) հնարավորությունից և սույ Նախագիծը հանել շրջանառությունից:

Տեսնել ավելին