«Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և ««Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծեր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2022 թվականի հունիսի 15-ի Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 82․1-ին հոդվածով.
«Հոդված 82.1 Դատապարտյալի կողմից անանուն հաղորդումներ ներկայացնելը
- Խոշտանգումների, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ ապօրինի պատժի մասին անանուն հաղորդումներ ներկայացնելու նպատակով քրեակատարողական հիմնարկներում ստեղծվում են համապատասխան պայմաններ։
- Խոշտանգումների, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ ապօրինի պատժի մասին անանուն հաղորդումներ ներկայացնելու պայմաններն ու դրանց քննարկման կարգը սահմանվում են ներքին կանոնակարգով։»։
Հոդված 2.
- Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
- Սույն օրենքով նախատեսված ենթաօրենսդրական ակտն ընդունում է սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից եռամսյա ժամկետում:
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» 2002 թվականի փետրվարի 6-ի ՀՕ-305 օրենքի 18-րդ հոդվածը լրացնել նոր պարբերությամբ հետևյալ բովանդակությամբ՝
«Խոշտանգումների, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի մասին անանուն հաղորդումներ ներկայացնելու նպատակով ձերբակալվածներին պահելու վայրերում և կալանավորվածներին պահելու վայրերում ստեղծվում են համապատասխան պայմաններ։ Խոշտանգումների, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ ապօրինի պատժի մասին անանուն հաղորդումներ ներկայացնելու պայմաններն ու դրանց քննարկման կարգը սահմանվում են ներքին կանոնակարգով։»։
Հոդված 2.
- Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
- Սույն օրենքով նախատեսված ենթաօրենսդրական ակտն ընդունում է սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից եռամսյա ժամկետում:
-
Տևողություն
18.11.2024 03.12.2024 -
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Արդարադատություն, Քրեակատարողական
-
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 268
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: