Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ», «ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԵՐԵԽԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 02.12.2024 22:43:32 1. «Երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ օրենք) նախագծի վերաբերյալ հայտնում ենք, որ, չնայած տեսանելի առաջընթացին, առկա են անհամապատասխանություններ ինչպես Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի, այնպես էլ Հաշմանդամություն ունեցող աձանց իրավունքների մասին կոնվենցիայի, համապատասխան կոմիտեների ընդհանուր մեկնաբանությունների և ուղեցույցների հետ։ Այնուամենայիվ, հաշվի առնելով հանրային քննարկման համար հատկացված՝ նման ծավալի փաթեթի հետ անհամապաստախան ժամանակահատվածը, առաջարկները ներկայացնում ենք բացառապես հաշմանդամությանն ուղղակիորեն առնչվող մասերի վերաբերյալ։ Առաջարկությունն ընդունվել են ի գիտություն։
2 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 02.12.2024 22:43:32 2. Օրենքից պետք է բացառել հաստատությունները որպես երեխայի խնամքի այլընտրանքային տարբերակ դիտարկելը։ Ավելին՝ անհրաժեշտ է արգելել նոր երեխաների մուտքը խնամքի հաստատություններ (մորատորիում հայտարարելու միջոցով) և խնամքի այնպիսի ծառայությունների ստեղծումը, որոնք ունեն ինստիտուցիոնալ տարրեր, այդ թվում՝ փոքր խմբային տների ստեղծումը։ Առաջարկն ընդունվել է ի գիտություն, սակայն հաշվի առնելով նշյալ հաստատությունների առկայությունը և գործնականում անցնցում ապաինստիտուցիոնալացման անհրաժեշտությունը, օրենսդրական տեսանկյունից հաստատությունները պահպանված են, սակայն ռազմավարությունների, ենթաօրենսդրական կարգավորումների համատեքստում կիրականացվի աստիճանաբար անցում այլընտրանքային խնամքի այլ ձևերին՝ հաշվի առնելով համապատասխան միջազգային չափորոշիչներն ու լավագույն փորձը։ Ավելին, սույն նախագիծը հստակ սահմանում է այլընտրանքային խնամքի տարբեր ձևերն ու նախապատվությունները՝ երեխաներին շուրջօրյա խնամք տրամադրող կազմակերպություններ տեղափոխելը դիտարկելով որպես ծայրահեղ միջոց, երբ այլընտրնաքային խնամքի այլ միջոցներն անհնարին են կամ չեն բխում երեխայի լավագույն շահերից։ Սույն նախագիծը և կից օրենսդրական փաթեթը նախատեսում են նաև հստակ կարգավորումներ ու լիազորություններ ծնողական իրավունքների սահմանափակման և զրկման, ընտանիքի հետ վերամիավորման, ինչպես նաև այլընտրանքային խնամքի ձևի պարբերական վերանայման համար։
3 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 02.12.2024 22:43:32 3. Օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասն առաջարկում ենք շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «4. Հայաստանի Հանրապետությունում կրթությունը ներառական է։ Ներառական կրթության իրավունքին ուղղված ջանքերը պետք է արժևորեն յուրաքանչյուր սովորողի բարեկեցությունը, հարգեն նրանց արժանապատվությունը և ինքնուրույնությունը, ճանաչեն երեխաների անհատական կարիքները և նրանց՝ հասարակության կյանքում արդյունավետորեն ներառվելու և դրանում իրենց ներդրումն ունենալու կարողությունը։ Կրթության ներառականությունն ապահովում և իրականացվում է օրենսդրությամբ սահմանված կարգով լիազոր պետական մարմինների կողմից։»։ Նախագծում առկա «համընդհանուր ներառական կրթություն» եզրույթը կիրառելի չէ այս համատեքստում, քանի որ այն ստեղծվել էր ընդգծելու, որ կրթության համակարգն ամբողջությամբ, ոչ թե դպրոց առ դպրոց է անցում կատարում ներառականությանը։ Առաջարկը չի ընդունվել, քանի որ նշվածը, ոչ թե սույն օրենքի կարգավորման առարկա է, այլ հանդիսանում է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի կարգավորման առարկա։ Նախագծի 15-րդ հոդվածի 4-րդ մասը հղում է կատարում այլ օրեսնդրության վրա, որում պետք է նախատեսվեն նեղ մասնագիտական կամ հատուկ կարգավորում սահմանող նորմերը։
4 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 02.12.2024 22:43:32 4. Օրենքի 31-րդ հոդվածն անհրաժեշտ է համապատասխանեցնել Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեի ընդհանուր մեկնաբանություն 5-ին (CRPD/C/GC/5), կոմիտեի՝ ապաինստիտուցիոնալացման (ներառյալ արտակարգ իրավիճակներում) մասին ուղեցույցին (CRPD/C/5) և Երեխայի իրավունքների հարցերով կոմիտեի և Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեների՝ հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքների մասին համատեղ հայտարարությանը։ Համապատասխանեցումն անհրաժեշտ է դիտարկել ինչպես բովանդակային, այլ նաև տերմինների տեսանկյունից, ինչպիսին «անկախ կյանք» հասկացությունն է, որը տարբերվում է «ինքնուրույն կյանք»-ի հայեցակարգից։ Աառաջարկությունն ընդունվել է, կատարվել է համապատասխան փոփոխություն։
5 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 02.12.2024 22:43:32 5. Օրենքի 32-րդ հոդվածը ոչ միայն չի բխում հաշմանդամության մարդու իրավունքների մոտեցումից, այլ ամբողջովին արտացոլում է բժշկական մոտեցումը։ Վերջինս դրսևորվում է «հաշմանդամություն, հոգեկան կամ ֆիզիկական առողջության խնդիրներ կամ քրոնիկ հիվանդություններ» եզրույթների համատեղ կիրառմամբ և «խնամքի հատուկ կարիքները» անորոշ եզրույթով։ Առաջարկությունն ընդունվել է, կատարվել է համապատասխան փոփոխություն։
6 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 02.12.2024 22:43:32 6. Օրենքի 38-րդ հոդվածի 2-րդ մասը հակասում է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի 12-րդ հոդվածին։ Ավելին, հոդվածը հիմնված չէ Առողջապահության համաշխարհային կազմակերպություն և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի «Հոգեկան առողջություն, մարդու իրավունքներ և օրենսդրություն» ուղեցույցի (HR/PUB/23/3 (‎OHCHR)‎) վրա և չի արտացոլում ֆիզիկական և հոգեկան առողջության հարցերի՝ օրենսդրությունում ինտեգրման ժամանակակից հրամայականը։ Առաջարկն ընդունվել է մասնակի, կատարվել են համապատասխան փոփոխություններ, մնացյալ կարգավորումները նախատեսված են «Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» օրենքով, որին հղում է տրված հոդվածում և որում պետք է նախատեսվեն նեղ մասնագիտական կամ հատուկ կարգավորում սահմանող նորմերը։
7 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 02.12.2024 22:43:32 7. «Ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի դրույթներն անհրաժեշտ է համապատասխանեցնել Երեխայի իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեի եզրափակիչ դիտարկումների (CRC/C/ARM/CO/5-6 ) 28-րդ պարբերության ա. կետին։ Մասնավորապես, նախագիծը պետք է ապահովի, որ որդեգրումները, այդ թվում՝ ներպետական որդեգրումներն իրականացվեն կենտրոնացված կարգով, ինչպես նաև դրանք մշտադիտարկվեն անկախ մարմնի կողմից։ Փոփոխությունները նաև հաշվի չեն առնում այն իրողությունները, որոնք Հայաստանում հնարավոր են դարձրել երեխաների ապօրինի որդեգրումները (ձևակերպումն՝ ըստ Երեխաների վաճառքի, մանկական մարմնավաճառության և մանկական պոռնոգրաֆիայի հարցերով հատուկ զեկուցողի A/HRC/34/55 զեկույցում կիրառվող իմաստի): Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ Որդեգրման վերաբերյալ օրենսդրական կարգավորումներն իրականացվել են միջազգային ուղեցույցների և լավագույն փորձի ուսումնասիրությունները հաշվի առնելով՝ ապահովելով հաշվառման, համադրման, մշտադիտարկման անհրաժեշտ օրենսդրական մեխանիզմները ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային որդեգրումների պարագայում։