«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ
02.12.2024
7. «Ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի դրույթներն անհրաժեշտ է համապատասխանեցնել Երեխայի իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեի եզրափակիչ դիտարկումների (CRC/C/ARM/CO/5-6 ) 28-րդ պարբերության ա. կետին։ Մասնավորապես, նախագիծը պետք է ապահովի, որ որդեգրումները, այդ թվում՝ ներպետական որդեգրումներն իրականացվեն կենտրոնացված կարգով, ինչպես նաև դրանք մշտադիտարկվեն անկախ մարմնի կողմից։ Փոփոխությունները նաև հաշվի չեն առնում այն իրողությունները, որոնք Հայաստանում հնարավոր են դարձրել երեխաների ապօրինի որդեգրումները (ձևակերպումն՝ ըստ Երեխաների վաճառքի, մանկական մարմնավաճառության և մանկական պոռնոգրաֆիայի հարցերով հատուկ զեկուցողի A/HRC/34/55 զեկույցում կիրառվող իմաստի):