Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Երևան քաղաքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ

Երևանի քաղաքապետի 2025 թվականի բյուջետային ուղերձի էլեկտրոնային տարբերակը ներկայացված է «Նախագիծ», «Առնչվող փաստաթղթեր/հղումներ» հատվածում:

  • Քննարկվել է

    14.11.2024 - 29.11.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Երևանի քաղաքապետարան

Հանրային քննարկում

26.11.2024 15:20

Հանրային քննարկումների ընթացքում 2024 թվականի նոյեմբերի 26-ին ժամը 15.00-ին Արգիշտիի փողոց հ.1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում տեղի կունենան հանրային բաց լսումներ:

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1233

Տպել

Առաջարկներ`

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

29.11.2024

Նախատեսել միջոցներ հաշմանդամություն ունեցող անձանց բնակարանների (առանձնատների) հարմարեցման նոր ծրագրի ներդրման նպատակով։ Հայտնում ենք աջակցության մեր պատրաստակամությունը ծրագրի, այդ թվում՝ պահանջների ձևավորման հարցում։

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

29.11.2024

Առաջարկում ենք նախատեսել հավելյալ միջոցներ ֆիզիկական միջավայրի մատչելիության մշտադիտարկման նպատակով՝ երաշխավորելու, որ ավարտական ակտերը ստորագրելիս քաղաքապետն ունի մատչելիության հարցերում մասնագիտացված կազմակերպության գնահատական։ Անհրաժեշտությունը հիմնավորվում է նաև այն փաստով, որ քաղաքապետարանը չունի մարդկային ռեսուրս, որը կարող է ժամանակին և ամբողջական կերպով գնահատել՝ արդյոք շահագործման ենթակա շենքերը և շինությունները համապատասխանո՞ւմ են մատչելիության ստանդարտներին և համընդհանուր դիզայնի սկզբունքներին։

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

29.11.2024

Առաջարկում ենք «Հանգստի գոտիների և զբոսայգիների կառուցում ու պահպանում» ծրագրով նախատեսել միջոցներ առնվազն 5 այգիներ համընդհանուր դիզայնի սկզբունքներին ամբողջությամբ համապատասխանեցնելու նպատակով՝ հաշվի առնելով «Կանաչ ներառում. հանրային զբոսայգիները որպես հայաստանյան համայնքների մասնակցության տարածք» հետազոտությունը (https://dra.am/hy/articles/reports/study-public-parks-as-a-space-for-participation-of-armenian-communities) և «Նախագծելով բոլորի համար. ուղեցույց հանրային կանաչ տարածքների մասին» ուղեցույցը (https://dra.am/hy/articles/reports/designing-for-everyone-guide-on-public-green-spaces)։ Հայտնում ենք աջակցության մեր պատրաստակամությունը անհրաժեշտ փոփոխությունների գնահատման հարցում։

Տեսնել ավելին