Հիշել նախագիծը

«Երևան քաղաքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 23.11.2024 16:38:11 Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ 15. Հայաստանի Հանրապետության 2025 թ. բյուջեի մասին ՀՀ օրենքի նախագծի (https://www.e-draft.am/projects/7738/digest) 5-րդ հոդվածով նախատեսված է, որ. համայնքների բյուջեներին «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 86-րդ հոդվածով և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 73-րդ հոդվածով եկամտային հարկից և շահութահարկից նախատեսված մասհանումները 2025 թվականի բյուջետային տարում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից չեն կատարվում: Ըստ մեզ այդպիսի կարգավորումը չի բխում ՀՀ կառավարության կողմից հռչակված տարածքային համաչափ զարգացման ռազմավարությունից և ըստ էության խտրական մոտեցում է ցուցաբերվում համայնքների զարգացմանը: Այդ մասին մենք հստակորեն նշել ենք այդ նախագծի հանրային քննարկման ժամանակ (տե՛ս նախագծի հանրային քննարկման հարթակում մեր 16-րդ առաջարկությունը), սակայն որևէ արձագանք չենք ստացել ՀՀ ֆինանսների նախարարությունից: Այդ հարցով բանավեճ տեղի ունեցավ նաև Երևանի քաղաքապետի ու ՀՀ ֆինանսների նախարարի միջև ՀՀ 2025 թ. բյուջեի նախագծի խորհրդարանական քննարկումների ժամանակ, սակայն այդպես էլ հիմնախնդիրը լուծում չստացավ: Ըստ մեզ տարածքային համաչափ զարգացման ռազմավարության նպատակին արդյունավետ կերպով չեն ծառայում ֆինանսական համահարթեցման սկզբունքով համայնքներին ուղղվող բյուջետային միջոցները: Հետևաբար առաջարկել ենք սկսած 2025 թ. հետևողականորեն կիրառել «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 86-րդ հոդվածով և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 73-րդ հոդվածով եկամտային հարկից և շահութահարկից նախատեսված մասհանումների քաղաքականությունը, ինչը լուրջ ազդակ կհանդիսանա համայնքնեի զարգացման արդյունավետ ծրագրերի մշակման, դրանց իրացման ուղղությամբ և կխթանեն այդ ծրագրերի արդյունքներից օգտվելու շահագրգռությունն ու մոտիվացիան: Այս առնչությամբ կարծում ենք, որ Երևանի քաղաքապետարանը պետք է շարունակի իր օրենսդրական նախաձեռնությունները, որոնց մշակմանը առաջարկում ենք նաև մեր փորձագիտական գիիտելիքները: Բյուջեում մասհանումների գործիքակազմը կիրառելու ուղղությամբ դեռևս քննարկումներ են ընթանում: Նախագծում փոփոխություն չի կատարվել:
2 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 23.11.2024 16:38:49 Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ 16. Երեւան քաղաքի 2024 թ. բյուջեի նախագծի բյուջետային ուղերձում (այսուհետ՝ Բյուջե) ներկայացված են նախատեսվաղ բյուջետային մուտքերի ու ծախսերի մեծություններն ըստ տնտեսագիտական ու գործառնական դասակարգումների: Դրանց զուգահեռ չեն ներկայացված դրանց հարաշարժը բնութագրող տվյալներ, ինչը հնարավորություն կընձեռեր հանրային քննարման ամսնակիցներին տեղեկանալու բյուջետային ծախսերի արդյունավետության, նպատակայնության և փոշիացման մասին: Նույն կերպ Բյուջետային ուղերձին կից փաստաթղղթերում նույնպես բացակայում են համեմատական ցուցանիշները: Իսկ դրանց հրապարակված ձևաչափը (PDF) թույլ չի տալիս ուսումանսիրողներին կատարելու իրենց անձնական վերլուծությունները: "Երևան քաղաքի բյուջեի հավելվածները կազմվում են ՀՀ ֆինանսների նախարարի 2008 թվականի օգոստոսի 15-ի 730-Ն հրամանի համաձայն, որտեղ չկա պահանջ հավելվածային տեսքով ներկայացնելու նախորդ տարիների ցուցանիշները: Ինչ վերաբերում է Նախագծի հավելվածների PDF ձևաչափին՝ այն բաց PDF է, ինչը հնարավորություն է տալիս վերափոխել այն ցանկալի ձևաչափով ՝ կատարելու համար սեփական վերլուծությունները:" Նախագծում փոփոխություն չի կատարվել:
3 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 23.11.2024 16:39:24 Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ 17. Երեւան քաղաքի 2025 թ. բյուջեի նախագիծը, ինչպես նախորդ տարիների բյուջեների նախագծերը, կազմված չեն ծրագրային բյուջետավորման մեթոդաբանությամբ: Այս մասին մենք բազմիցս բարձրաձայնել էնք նախկին հանրային քննարկումների ժամանակ: Թեև Երևանի քաղաքապետարանը 2024 թ. ընթացքում սկսել է աշխատել այդ ուղղությամբ՝ փորձեր կատարելով մշակել բյուջետային ծրագրերը վերջնական և անմիջական արդյունքների ձևաչափով, սակայն այդ փորձը չի ներառվել Բյուջեի նախագծում: Բյուջեի նախագծի հավելվածներում չկան համապատասխան աղյուսակներ այդ մասին: Փաստորեն Երևանի քաղաքապետարանը դեռևս խուսափում է կատարել բյուջետային գործընթացի կարգավորման, պետական ու համայնքային բյուջեները ծրագրային բյուջետավորման մեթոդաբանությամբ կազմելու մասին հետևյալ փաստաթղթղերի պահանջները, ինչը էապես դժվարեցնելու է իրականացնել այդ ծրագրերի մոնիթորինգը և գնահատելու դրանց կատարման արդյունքներն ու ներառականությունը.  ՀՀ վարչապետի 2020 թ․ հունվարի 5-ի «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի բյուջետային գործընթացն սկսելու մասին» N 5-Ա որոշումը ,  ՀՀ ֆինանսների նախարարի 2017 թ. հունիսի 23-ի թիվ 311-Ա հարմանը «Հայաստանի Հանրապետությունում ծրագրային բյուջետավորման համակարգի ամբողջական ներդրման ռազմավարության շրջանակներում մեթոդական ուղեցույցները հաստատելու մասին»,  ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պաշտոնական կայքում տեղադրված համապատասխան մեթոդական ուղեցույցները ,  «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին», «ՀՀ տեղական ինքնակառավարման մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքները,  և այլ իրավական նորմատիվ ակտեր: Այս առումով հարկ է հաշվի առնել հետևյալ հանգամանքը, որ ըստ մեր կարծիքի.  պետական բյուջեն և համայնքների բյուջեները կազմելով ՀՀ համախմբված բյուջեն, պետք է կազմվեն նույն մեթոդաբանությամբ,  Ծրագրային ձևաչափով բյուջետավորման նպատակն է պետական ծախսերի արդյունավետության բարձրացումը, բյուջետային գործընթացում թափանցիկության ու հաշվետվողականության սկզբունքների ապահովումը: Վերոհիշյալի մասին նշել էինք նաև նախորդ տարվա հանրային քննարկման ժամանակ, սակայն այդպես էլ չարժանացանք համապատասխան ստորաբաժանման հետ մանրակրիտ քննարկման: Ըստ այդմ առաջարկում ենք բարձրացված խնդրի մասնագիտական քննարկման անցկացում համապատասխան ստորաբաժանումների մասնագետների հետ: "Երևան քաղաքի 2025 թվականի բյուջեի նախագծում ծրագրային բյուջետավորումը կրում է պիլոտային բնույթ՝ որպես սկզբնական քայլ այս մեթոդաբանության լիարժեք ներդրման ուղղությամբ։ Բյուջեն կազմվել է ծրագրային բյուջետավորման սկզբունքներին համապատասխան, և ուղերձին կից փաստաթղթերում՝ մասնավորապես աղյուսակ 1-ում և 2-ում, ներկայացված են դրա հիմնական մոտեցումները և արդյունքային բաղադրիչները։ Պետք է ընդգծել, որ ծրագրային բյուջետավորման լիարժեք և ամբողջական ներդրումը պահանջում է աստիճանական մոտեցում՝ համակարգի կենսունակությունն ու արդյունավետությունը չվտանգելու համար։ Այս գործընթացը պահանջում է ոչ միայն մեթոդաբանական ուղղորդում, այլև համապատասխան տեղեկատվական և տեխնիկական համակարգերի ներդրում։ Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ յուրաքանչյուր քայլ ուղղված է երկարաժամկետ նպատակներին՝ հաշվի առնելով առկա ռեսուրսները և համակարգային հնարավորությունները։ " Նախագծում փոփոխություն չի կատարվել:
4 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 23.11.2024 16:39:56 Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ 18. Թեև Երևանի քաղաքապետարանը 2024 թ. ընթացքում սկսել էր աշխատել նաև Քաղաքացու բյուջեի մշակման ուղղությամբ, որի նեախագծի հանրային մասնագիտական քննարկմանը մասնակցեցին նաև մեր կազմակերպության ներկայացուցիչները, այդուհանդերձ այդ հաջողված փորձն իր արտահայտությունը չի գտել Բյուջեի նախագծում: Ըստ այդմ առաջարկում ենք հաջորդ տարվա բյուջեի նախագծին կից նախատեսել նաև.  Երևան քաղաքի պարզեցված բյուջեն,  Երևանի քաղաքացու բյուջեն, Որպեսզի Երևան քաղաքի ավելի մատչելի լինի երևանցիների և ՔՀԿ-ների համար՝ դրա մոնիթորինգն իրականացնելու առումով: Իչպես նախորդիվ առաջարկում ենք մեր կազմակերպության մասնագիտական աջակցությունը այդ բյուջեների կազմման գործում: "Երևանի քաղաքապետարանը նախաձեռնել է 2025 թվականի «Քաղաքացու բյուջե» նախագծի ներդրման գործընթացը։ Աշխատանքները գտնվում են ակտիվ փուլում, և այն նախատեսվում է հրապարակել Երևան քաղաքի 2025 թվականի բյուջեի ընդունումից հետո։ «Քաղաքացու բյուջե»-ի ներդրումը թույլ կտա ապահովել բյուջեի թափանցիկությունը և հասանելիությունը և այն կարևոր քայլ է բնակչության հետ երկխոսության ամրապնդման և համայնքային կառավարման մեջ քաղաքացիների դերի ակտիվացման համար։" Նախագծում փոփոխություն չի կատարվել:
5 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 24.11.2024 17:12:18 Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ Ի լրումն նախորդ առաջարկություններից ներկայացնում եմ նաև հետևյալ առաջարկությունը: Երևան քաղաքի 2024 թ. ծրագրի, բյուջեի նախագծերի վերաբերյալ 2023 թ. դեկտեմբերի 01-ին անցկացված հանրային քննարկման ժամանակ ներկայացրել էի նաև մեր կազմակերպության շահառուներից Ալիտա Սարդարյանի հետևյալ հիմնախնդիրները (տե՛ս մեր 2023 թ. նոյեմբերի 23-ի նամակը). «Չնայած այն բանի, որ Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումները հիմնականում արձագանքում են սոցիալապես խոցելի խավերի ներկայացուցիչ երևանցիների դիմումներին ու իրենց հնարավորությունների սահմաններում աջակցում են նրանց, այդուհանդերձ այդ ուղղությամբ աշխատանքները խստորեն համակարգված չեն: Չկա ռազմավարական մոտեցում, այլ իրականացվում են մարտավարական, ընթացիկ քայլեր: Սակայն այդ պարագայում չբավարարված են մնում առանձին քաղաքացիներին տրած խոստումները: Այսպես Երևանի քաղաքապետի 2024 թ. ընտրությունների ժամանակ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրաշավի ժամանակ Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի կողմից տրված խոստումը Երևան քաղաքի բնակիչ միայնակ թոշակառու, հաշմանդամություն ունեցող և ուռուցքային հիվանդությամբ տառապող մեր կազմակերպության շահառու Ալիտա Սարդարյանին առայժմ լուծում չեն ստացել, մինչդեռ նա բազմիցս այդ խոստումից հետո ահազանգել է պատկան մարմիններին: Հետևաբար առաջարկում ենք.  ՀՀ առողջապահության և աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունների համապետական ծագրերից դուրս, շտապ կարգով մշակել ու իրականացնել Ալիտա Սարդարյանի նման երևանցիների առողջապահական ու սոցիալական աջակցության ծրագրեր,  կազմակերպել Ալիտա Սարդարյանի ընդունելությունը՝ նրա հիմնախնդիրներն արմատապես լուծելու նպատակով:»: Ի պատասխան մեր այդ հարցադրման Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետի ստորագրությամբ ինձ 2023 թ. դեկտեմբերի 12-ին հասցեագրված № 42/227683-23 նամակում նշված էր. «… Ինչ վերաբերում է Ձեր կողմից նշված քաղաքացի Ալիտա Սարդարյանի խնդրին՝ հայտնում ենք, որ քաղաքացու սոցիալական կարիքները գնահատելու և համապատասխան սոցիալական աջակցության ծրագրերում ընդգրկելու նպատակով անհրաժեշտ է իրականացնել տունայց, որի համար խնդրում ենք քաղաքացու համաձայնությունը ստանալուց հետո վարչություն ներկայացնել վերջինիս բնակվելու հասցեն և հեռախոսահամարը:»: Հետևելով այդ առաջարկությանը ես անմիջապես կապնվեցի Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Երեխաների և սոցիալական պաշտպանության վարչություն և առողջապահության վարչությունների աշխատակիցների հետ և փորձեցինք լուծել նրա հիմնախնդիրները: Ալիտա Սարդարյանի մի շարք առողջապաական խնդիրներ ստացան մասնակի լուծում, ինչի համար շնորհակալ ենք: Իսկ ահա սոցիալակն ու կոմունալ խնդիրները մնացին չլուծված: Բանակցությունների արդյունքում մեզ ուղորդեցին Արաբկիրի վարչական շրջան, որտեղ համապատասխան մասնագետները պատրաստեցին Ալիտա Սարդարյնաի բնակարանի ջրահեռացման աշխատանքների նախագիծն ու ֆինանս-տնտեսագիտական փաստաթղթղերը: Սակայն ցավոք առ այսօր այդ հիմնախնդիրը լուծում չի ստացել: Թեև վերջերս Ա.Սարդարյանի հետ հանդիպել է նաև պարոն Տ.Ավինյանը և հանձնարարել է համապատասխան աշխատակիցենրին խնդրին վերջնական լուծում տալ, սակայն Արաբկիրի վարչական շրջանից հայտնել են, որ բյուջետային միջոցներ չեն հատկացվել այդ նպատակի համար և ոչինչ անել չեն կարող, մինչդեռ այդ պարագայում նրանք կարող էին այդ միջոցառումը բյուջետային հայտի շրջանակներում ներկայացնել 2025 թ. բյուջեի նախագծում: Հետևաբար խնդրում ենք Ա.Սարդարյանի բնաարանի ջրահեռացման համակարգի վերակառուցման միջոցառումը ներառել Երևան քաղաքի 2025 թ. ծրագրում և բյուջեում: Ներկայացված առաջարկը «Երևան քաղաքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին» ավագանու որոշման նախագծին վերաբերելի չէ: Նախագծում փոփոխություն չի կատարվել:
6 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 24.11.2024 17:12:53 Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ Նույն և նմանատիպ հաջորդ խնդրով վերահսկողական կարգով ես կրկին արդեն 2024 թ. փետրվարի 26*ին դիմեցի պարոն Տ.Ավինյանին հետևյալ խնդրով. «… խնդրում եմ Ձեր աջակցությունը այդ ծրագրի մեջ ընդգրկելու մեր կազմակերպության հետևյալ շահառուներին․ 1. Լևոն Կոլյայի Հարությունյանին (հեռախոսահամար` +374 91-270-116) (անձնագրի լուսապատճենը կցվում է): Նա անժամկետ 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձ է (հաշմանդամության մասին որոշման լուսապատճենը կցվում է), կենսաթոշակառու: Նա բազմիցս դիմել է ընդգրկվելու ընտանեական նպաստի համակարգում, սակայն մշտապես ստացել է մերժում՝ հաշվատռում չունենալու պատճառաբանությամբ: Նա միայնակ անօթևան է, չունի կեցության վայր, անձնական բնակարան, սեփականություն, ընտանիք: Նա ոչ մի վայրում հաշվառված չէ, ապրում է վարձով: Նա ինքնուորույն է հոգում իր բոլոր կենցաղային և սոցիալական խնդիրները: Նա ունի լուրջ առողջական խնդիրներ. 2 անգամ տարել է գլխուղեի ինսուլտ, ենթարկվել է վիրահատության, 2 անգամ սիրտը ստենդավորել են: Վերջին ստենդավորումը կատարվել է 2024 թ. փետրվարի 22-ին (բժշկական եզրակացության լուսապատճենը կցվում է): Նրա կենսաթոշակը (36.000 ՀՀ դրամ) բոլորովին չի բավարարում նրա նորմալ բուժումն ու շուրջօրյա պատշաճ խնամք իրականացնելու, կենցաղային խնդիրները հոգալու, վարձակալության վճարները կատարելու համար: Հետևաբար խնդրում եմ Լևոն Կոլյայի Հարությունյանին.  ընդունել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմում և լսել նրա սոցիալական ու առողջապահական խնդիրների մասին,  ցուցաբերել ֆինանսական օգնություն՝ ամսական առնվազն շուրջ 50,000 ՀՀ դրամի չափով, որպեսզի կարողանա հոգալ բնակարանի վարձակալության և նվազագույն կոմունալ-կենցաղային կարիքները,  միջնորդել ՀՀ ԱՍՀ նախարարությանը՝ նրան մեծահասակների տուն-ինտերնատում տեղավորվելու համար,  աջակցել ընդգրկվելու ընտանեկան նպաստի համակարգում,  ընդգրկել Երևանի քաղաքապետարանի սոցիալական և առողջապահական ծրագրերի մեջ: Տեղեկացնեմ, որ Լևոն Կոլյայի Հարությունյանը պատրաստ է կատարելու իր առողջական վիճակին համապատասխան աշխատանք: 2. Ալիտա Արշակի Սարդարյանին (հաշվառման հասցեն՝ Մ.Մանուշյան փողոց, տուն 8, հեռախոսահամար` +374 77-579-801): Նա 3-րդ կարգի հաշմանդամություն ունեցող անձ է 2021 թ., միայնակ կենսաթոշակառու և ստանում է ամսական 40.600 դրամ կենսաթոշակ, ընտանեկան նպաստառու է և ստանում է ամսական 20.000 դրամ նպաստ: Նրա փոքր բնակարանը գտնվում է վնասված վիճակում, ինչը ստեղծում է հակասանիտարական վիճակ: Նրա եկամուտները չեն բավարարում իրականացնելու համապատասխան վերանորոգում: Չնայած այն բանին, որ վարչական շրջանի ներկայացուցիչները 2023 թ. այցելել ու գնահատել են բնակարանի վերանորոգման ծախսերը, սակայն առ այսօր ոչ մի քայլ այդ ուղղությամբ չի կատարվել: Այդ մասին ես նույնպես ահազանգել եմ 2023 դեկտեմբերի 1-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմում տեղի ունեցած Երևանի 2024թ. զարգացման ծրագրի և բյուջեի հանրային քննարկումների ժամանակ և ինձ խոստացվել է, որ նրան կընդունեն և կլուծեն հիմնախնդիրը, սակայն առ այսօր նույնպես տեղի չի ունեցել նրա ընդունելությունը (նշեմ նաև, որ նրան խոստացել էր անձամբ ընդունել Երևանի քաղաքապետ Տ.Ավինյանը՝ 2023 թ. ընտրական քարոզարշավի ժամանակ): Հետևաբար խնդրում եմ Ալիտա Արշակի Սարդարյանին.  ընդունել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմում և լսել նրա սոցիալական ու առողջապահական խնդիրների մասին,  ցուցաբերել ֆինանսական օգնություն՝ բնակարանի վերանորոգման համար,  ընդգրկել Երևանի քաղաքապետարանի սոցիալական և առողջապահական ծրագրերի մեջ: Հաշվի առնելով Երևան քաղաքի 2024 թ․ զարգացման ծրագրում և բյուջեում նախատեսված գերակայությունները և Ձեր շնորհակալ գործունեության փորձը՝ բնակչության խոցելի խմբերի նկատմամբ բարեգործություն անելու ուղղությամբ, բացի վերոհիշյալից խնդրում եմ Ձեզ, հնարավորությունների սահմաններում, օգնել մեր կազմակերպության հաշմանդամ եւ միայնակ վերոնշյալ շահառուներ Լևոն Կոլյայի Հարությունյանին և Ալիտա Արշակի Սարդարյանին ստանալու համապատասխան կարճաժամկետ սոցիալական աջակցություն. 1. ներգրավվելու Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող սոցիալական աջակցության այլ ծրագրերում, 2. Ամանորի եւ ծննդյան տոների նախօրեին ստանալու հնարավոր նյութական եւ ֆինանսական օգնություն:»: Ի պատասխան մեր այդ հարցադրման Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական և առողջապահության վարչության աշխատակիցներն անմիջապես արձագանքեցին և փորձեցին որոշ դրական լուծումներ գտնել այդ ուղղությամբ, ինչի համար կրկին շնարհակալ ենք: Լևոն Հարությունյանի խնդրով մեծ ջանքեր գործադրեցին նաև Երևանի Շենգավիթի վարչական շրջանի աշխատակիցները, սակայն առ այսօր նրա հիմնախնդիրը՝ կապված Երևանում հաշվառման և մշտական ֆինանսական աջակցության հետ, լուծում չեն ստացել: Հետևապես խնդրում եմ Երևան քաղաքի 2025 թ. ծրագրում և բյուջեում նախատեսել միջոցառումներ և ֆինանսական միջոցներ՝ ուղղված Լևոն Հարությունյանի և Ալիտա Սարդարյանի վերոհիշյալ հիմնախնդիրների լուծման ուղղութամբ: Ներկայացված առաջարկը «Երևան քաղաքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին» ավագանու որոշման նախագծին վերաբերելի չէ: Նախագծում փոփոխություն չի կատարվել:
7 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 29.11.2024 22:58:21 Առաջարկում ենք մեծացնել «Սոցիալական ծառայությունների կազմակերպում» ծրագրին հատկացված միջոցներն առնվազն երկու անգամ՝ հաշվի առնելով սոցիալական տարբեր խմբերի, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող երևանցիների բազմազան կարիքները, սոցիալական նոր ծառայությունների ձևավորման համար անհրաժեշտ նպաստավոր պայմանները և ծառայություններից օգտվող անձանց թվի ընդլայնման հրամայականը: Սոցիալական պաշտպանությանը հատկացվում է բյուջեի միայն 2%-ը, ինչը համեմատելի չէ համանման երկրների մայրաքաղաքների բյուջեների համամասնության հետ։ Սոցիալական պաշտպանության ոլորտի բյուջետային ծախսերի ծավալի մեծացումը կդիտարկվի 2025 թվականի բյուջեի լրամշակման շրջանակներում՝ հաշվի առնելով, որ նախատեսված բյուջետային միջոցները արդեն իսկ բաշխված են ըստ ուղղությունների : Նախագծում փոփոխություն չի կատարվել:
8 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 29.11.2024 22:58:21 Առաջարկում ենք մեծացնել «Թեքահարթակների կառուցում» ծրագրի բյուջեն՝ երաշխավորելու, որ կառուցվող թեքահարթակների թիվն առնվազն պակաս չէ նախորդ տարվա ցուցանիշներից։ «Թեքահարթակների կառուցում» ծրագրի բյուջետային ծախսերի ծավալի մեծացումը կդիտարկվի 2025 թվականի բյուջեի լրամշակման շրջանակներում՝ հաշվի առնելով, որ նախատեսված բյուջետային միջոցները արդեն իսկ բաշխված են ըստ ուղղությունների : Նախագծում փոփոխություն չի կատարվել:
9 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 29.11.2024 22:58:21 Առաջարկում ենք «Հանգստի գոտիների և զբոսայգիների կառուցում ու պահպանում» ծրագրով նախատեսել միջոցներ առնվազն 5 այգիներ համընդհանուր դիզայնի սկզբունքներին ամբողջությամբ համապատասխանեցնելու նպատակով՝ հաշվի առնելով «Կանաչ ներառում. հանրային զբոսայգիները որպես հայաստանյան համայնքների մասնակցության տարածք» հետազոտությունը (https://dra.am/hy/articles/reports/study-public-parks-as-a-space-for-participation-of-armenian-communities) և «Նախագծելով բոլորի համար. ուղեցույց հանրային կանաչ տարածքների մասին» ուղեցույցը (https://dra.am/hy/articles/reports/designing-for-everyone-guide-on-public-green-spaces)։ Հայտնում ենք աջակցության մեր պատրաստակամությունը անհրաժեշտ փոփոխությունների գնահատման հարցում։ Հանգստի գոտիների և զբոսայգիների կառուցում ու պահպանում ծրագրով նախատեսվել է 520,252.7 հազ. դրամ: Ծրագրի շրջանակներում իրականացվելու է «Աղի լիճ» լողավազանի տարածքի բարեկարգման, Պարույր Սևակի անվան այգու բարեկարգման, Ֆիզիկայի բանավանի տարածքի բարեկարգման, Պարոնյան պուրակի բարեկարգման աշխատանքերը: Նախագծում փոփոխություն չի կատարվել:
10 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 29.11.2024 22:58:21 Առաջարկում ենք նախատեսել հավելյալ միջոցներ ֆիզիկական միջավայրի մատչելիության մշտադիտարկման նպատակով՝ երաշխավորելու, որ ավարտական ակտերը ստորագրելիս քաղաքապետն ունի մատչելիության հարցերում մասնագիտացված կազմակերպության գնահատական։ Անհրաժեշտությունը հիմնավորվում է նաև այն փաստով, որ քաղաքապետարանը չունի մարդկային ռեսուրս, որը կարող է ժամանակին և ամբողջական կերպով գնահատել՝ արդյոք շահագործման ենթակա շենքերը և շինությունները համապատասխանո՞ւմ են մատչելիության ստանդարտներին և համընդհանուր դիզայնի սկզբունքներին։ Ավարտական ակտերի ընդունումն իրականացվում է սահմանված կարգով: Նախագծում փոփոխություն չի կատարվել:
11 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 29.11.2024 22:58:21 Նախատեսել միջոցներ հաշմանդամություն ունեցող անձանց բնակարանների (առանձնատների) հարմարեցման նոր ծրագրի ներդրման նպատակով։ Հայտնում ենք աջակցության մեր պատրաստակամությունը ծրագրի, այդ թվում՝ պահանջների ձևավորման հարցում։ Նախագծով հաշմանդամություն ունեցող անձանց (պատերազմից տուժած անձանց և ընտանիքներին) բնակարանային պայմանների հարմարեցման նպատակով նախատեսվել է 14,000.0 հազ. դրամ: Նախագծում փոփոխություն չի կատարվել: