Հիշել նախագիծը

«Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքւոմ լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծեր

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 «ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ»

ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 24-ի N ՀՕ-134-Ն օրենքի 3․1․ հոդվածից հետո լրացնել նոր 3․2․ հոդված՝ հետևյալ բովանդակությամբ․

«Հոդված 32 Հաշմանդամություն ունեցող անձանց սպասարկման մատչելիությունը    առևտրի և ծառայությունների ոլորտում

Հայաստանի Հանրապետության տարածքում առևտրի և ծառայությունների ոլորտում պետք է ապահովված լինի հաշմանդամություն ունեցող անձանց համար առևտրի և ծառայությունների սպասարկման մատչելիությունը մյուսների հետ հավասար հիմունքներով։ Առևտրի և ծառայությունների ոլորտում հաշմանդամություն ունեցող անձանց համար առևտրի և ծառայությունների սպասարկման մատչելիության պահանջները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից։»։

 

Հոդված 2. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

1․   Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո և գործում է սույն օրենքից բխող  ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից։

2․  Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց  հետո՝ մեկ տարվա ընթացքում։

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 Օ Ր Ե Ն Ք Ը

  ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 158-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 47-րդ մասով․

«47․ Հայաստանի Հանրապետության տարածքում առևտրի և ծառայությունների ոլորտում հաշմանդամություն ունեցող անձանց համար առևտրի և ծառայությունների սպասարկման մատչելիության պահանջները չապահովելը`

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով։

Սույն մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը կամ խախտումը չվերացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:»։

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Կառավարության կողմից առևտրի և ծառայությունների սպասարկման մատչելիության պահանջները սահմանելու վերաբերյալ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից։

 

 

 

 

  • Տևողություն

    07.11.2024 23.11.2024
  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 471

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Տիգրան Ստեփանյան

10.11.2024

Առաջարկում եմ ՎԻՎ օրենսգրքում ձեր առաջարկած պատասխանատվություն սահմանող սանկցիան՝ անմիջապես 50 հազար ՀՀ դրամ տուգանքի նշանակումը փոխարինել <<Նախազգուշացում և խախտումները վերացնելու հանձնարարական>> սանկցիայով։

Տիգրան Ստեփանյան

10.11.2024

․․նախագծի իրական նպատակը սպառիչ ներկայացված է վերջինիս հիմնավորման 6-րդ կետի 1-ին պարբերությամբ, ․․ ինչպես միշտ

Արտակ Պողոսյան

07.11.2024

Հարգելի գործընկերներ, ներկայացված նախագիծը ընդունելի և ողջունելի է։ Միևնույն ժամանակ, այն չի կարող ապահովել հարցի կարգավորումը։ Խնդիրը կայանում է նրանում, որ սահմանված տուգանքը համադրելի չէ կատարվող ծախսերի և համապատասխան պայմանների ապահովման համար։ Մասնավորապես, տարեկան կտրվածքով տնտեսվարող սուբյեկտի կողմից երկու անգամ օրենքի խախտման համար տուգանքի հանրագումարը կազմելու է 150,0 հազար դրամ և ինչ։ Պատժամիջոցների սահմանումը պետք է համադրելի լինի կատարվելիք ծախսերի հետ։ Օրինակ, Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում մետրոյի երթևեկության միջին արժեքը կազմում է 3-4 Եվրո, սակայն առաջացող տուգանքը առանց տոմսի երթևեկելու համար կազմում է 80 Եվրո։ Պարզ տրամաբանությամբ, առաջարկվող «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում պետք է սահմանել առաջին անգամ խախտում կատարելու համար առնվազն 1,0 մլն ՀՀ դրամ, իսկ մեկ տարվա ընթացքում կրկնակի թույլ տալու համար առնվազն 2,0 մլն դրամ։ Բացի այդ հարկ է նշել, որ տուգանքի մեծության սահմանումը, ինչպես որոշ անձիք կարծում են, պետք է համադրելի լինի թե նվազագույն աշխատավարձի, թե նվազագույն սպառողական զամբյուղի հետ, ասեմ՝ որևէ կապ չունի։ Միաժամանակ, բոլոր հավասար պայմաններում, առաջարկում եմ սահմանել անցումային դրույթ, տնտեսվարող սուբյեկտների կողմից բավարար ժամանակ տալու համար՝ տարածքները համապատասխանեցնելու նպատակով, ինչպես նաև իրականացնել իրազեկման աշխատանքներ՝ տեղյակ չլինելու պատճառաբանություն չլսելու համար։

Տեսնել ավելին

Թողնել առաջարկ

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: