Հիշել նախագիծը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի փետրվարի 1-ի N155-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
1 - Կողմ
-
23 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 1-Ի N155-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի փետրվարի 1-ի «Հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով հարկային մարմին ներկայացված ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով առաջացած ավելացված արժեքի հարկի կամ ակցիզային հարկի փոխհատուցվող գումարները ռիսկային համարելու չափանիշները սահմանելու մասին» N155-Ն որոշման հավելվածի 1-ին կետի 4-րդ և 2-րդ կետի 2-րդ ենթակետերում «հունիս» բառը փոխարինել «դեկտեմբեր» բառով։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից։
-
Քննարկվել է
04.11.2024 - 19.11.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական եկամուտներ
-
Նախարարություն
Պետական եկամուտների կոմիտե
Դիտումներ` 750
Տպել