ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2008 թվականի փետրվարի 28-ի թիվ 71-Ն հրամանում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» հրամանի նախագիծ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի ԹԻՎ 71-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ
«Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ ենթակետի «ա» պարբերության hամաձայն՝ Հայաստանի Հանրապետության Հաճախականությունների բաշխումների աղյուսակը հաստատող իրավական ակտը, պետք է հնարավորինս համահունչ լինի Հեռահաղորդակցության միջազգային միության (այսուհետ՝ ՀՄՄ) ռադիոհաճախականությունների բաշխումների աղյուսակին։
2023 թվականի նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 15-ը Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում կայացել է ՀՄՄ-ի Ռադիոկապի համաշխարհային համաժողով–2023 (այսուհետ՝ ՌՀՀ-2023), որի ընթացքում կատարվել են համապատասխան փոփոխություններ Ռադիոկանոնակարգում, որը համարվում է նաև ՀՄՄ-ի ռադիոհաճախականությունների բաշխումների միջազգային աղյուսակ:
2024 թվականի սեպտեմբեր ամսին Ռադիոկանոնակարգի մեջ կատարված փոփոխությունների վերջնական հրապարակումների ծանուցումները էլեկտրոնային տարբերակով ստանալուց հետո Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) համապատասխան մասնագետների և Նախարարության «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից մշակվել են Հայաստանի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակում (այսուհետ՝ Աղյուսակ) փոփոխություններ կատարելու վերաբերյալ համապատասխան առաջարկություններ:
2023 թվականի ՌՀՀ-2023-ի Եզրափակիչ Ակտերում կատարված փոփոխությունները հաշվի առնելով՝ անհրաժեշտություն է առաջացել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2008 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակը հաստատելու մասին» N 71-Ն հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակում կատարել համապատասխան փոփոխություններ:
Միաժամանակ, ՀՀ տարածքում արբանյակային կապի գլոբալ համակարգերի (օրինակ՝ «Սթարլինկ» և այլն) կիրառմամբ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերում բաժանորդային շարժական և ֆիքսված կայանների շահագործման համար պահանջվող՝ 10,7-12,7 ԳՀց և 14,0-14,5 ԳՀց հաճախականությունների շերտերը (որոնք ներառում են կառավարական նշանակության ՌԷՄ-երի օգտագործման համար նախատեսված 12.53-12.54 ԳՀց և 14.03-14.05 ԳՀց հաճախականությունների շերտերում) ապահովելու նպատակով նախատեսվում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2008 թվականի փետրվարի 18-ի թիվ 71-Ն հրամանի հավելվածով հաստատված Աղյուսակի 3-րդ բաժնի 6-րդ կետի՝ 1-ին ենթակետով սահմանված Կառավարական նշանակության ՌԷՄ-երի օգտագործման համար նախատեսված հաճախականությունների ցանկից 12.53-12.54 ԳՀց և 14.03-14.05 ԳՀց հաճախականությունների շերտերը տեղափոխել 3-րդ ենթակետով սահմանված համատեղ օգտագործման համար նախատեսված հաճախականությունների ցանկ:
Սույն թվականի հոկտեմբերի 28-ին կայացած Հայաստանի Հանրապետությունում ռադիոհաճախականությունների կառավարման համակարգող հանձնաժողովի արտահերթ նիստում հանձնաժողովի անդամների կողմից միաձայն հավանության է արժանացել Աղյուսակում առաջարկվող համապատասխան փոփոխությունները և լրացումը:
Հաշվի առնելով «էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «ա» ենթակետի դրույթները՝ անհրաժեշտություն է առաջացել կատարել համապատասխան փոփոխություններ և լրացում Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2008 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակը հաստատելու մասին» թիվ 71-Ն հրամանի հավելվածում:
-
Քննարկվել է
01.11.2024 - 16.11.2024
-
Տեսակ
Հրաման
-
Ոլորտ
Կրթություն և գիտություն, Հեռահաղորդակցություն(էլեկտրոնային հաղորդակցութուն)
-
Նախարարություն
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Դիտումներ` 538
Տպել