ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2008 թվականի փետրվարի 28-ի թիվ 71-Ն հրամանում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» հրամանի նախագիծ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
Հիմք ընդունելով 2023 թվականի նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 15-ը Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում կայացած ՀՄՄ-ի Ռադիոկապի համաշխարհային համաժողովում Ռադիոկանոնակարգրում կատարված համապատասխան փոփոխությունները՝ անհրաժեշտություն է առաջացել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2008 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակը հաստատելու մասին» N 71-Ն հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակում կատարել համապատասխան փոփոխություններ:
Միաժամանակ,ՀՀ տարածքում արբանյակային կապի գլոբալ համակարգերի (օրինակ՝ «Սթարլինկ» և այլն) կիրառմամբ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերում բաժանորդային շարժական և ֆիքսված կայանների շահագործման համար պահանջվող՝ 10,7-12,7 ԳՀց և 14,0-14,5 ԳՀց հաճախականությունների շերտերը ապահովելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2008 թվականի փետրվարի 18-ի թիվ 71-Ն հրամանի հավելվածով հաստատված ՀՀ հաճախականությունների բաշխումների աղյուսակի 3-րդ բաժնի 6-րդ կետի՝ 1-ին ենթակետով սահմանված Կառավարական նշանակության ՌԷՄ-երի օգտագործման համար նախատեսված հաճախականությունների ցանկից 12.53-12.54 ԳՀց և 14.03-14.05 ԳՀց հաճախականությունների շերտերի տեղափոխել ՀՀ հաճախականությունների բաշխումների աղյուսակի 3-րդ բաժնի 6-րդ կետի՝ 3-րդ ենթակետով սահմանված համատեղ օգտագործման համար նախատեսված հաճախականությունների ցանկ:
-
Քննարկվել է
01.11.2024 - 16.11.2024
-
Տեսակ
Հրաման
-
Ոլորտ
Կրթություն և գիտություն, Հեռահաղորդակցություն(էլեկտրոնային հաղորդակցութուն)
-
Նախարարություն
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Դիտումներ` 536
Տպել